Պորտալ:Թաիլանդ/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաիլանդ (թայ. ประเทศไทย), Թաիլանդի թագավորություն (թայ. ราชอาณาจักรไทย [râːtɕʰa ʔaːnaːtɕɑ̀k tʰɑj]), պետություն Հարավ-Արևելյան Ասիայում, տեղակայված է Հնդկաչին թերակղզու հարավ-արևելյան և Մալակկա թերակղզու հյուսիսային հատվածում։ Արևելքում սահմանակից է Կամբոջային և Լաոսին, արևմուտքում Մյանմային, իսկ հարավում Մալայզիային։ Մինչ 1939 թվականը կոչվում էր Սիամ. թհայ (ไทย) բառը նշանակում է "ազատություն". Անվանումն իրեն լիովին արդարացնում է. Թաիլանդը Հարավ-Արևելյան Ասիայի միակ երկիր է, որ պահպանել է անկախությունն այն դեպքում հարևան բոլոր երկրները Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի գաղութներն էին։ (մանրամասն...)