Պորտալ:Եգիպտոս/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եգիպտական սֆինքս

Սֆինքս, (հին հունարեն՝ Σφίγξ, Σφιγγός ), կնոջ գլխով, առյուծի մարմնով ու թաթերով, արծվի թևերով, ցլի պոչով դիցաբականական արարած։ Աշխարհի տարբեր մասերում կան Սֆինքսի պատկերով արձաններ, դրանցից ամենահայտնին եգիպտական մեծ սֆինքսն է, որը կառուցված է Քեոփսի բուրգի հարևանությամբ։ Ամենախոշորը և ամենահայտնին Գիզեի մեծ սֆինքսն է, որը տեղադրված է Գիզեի մեծ բուրգի հարևանությամբ Նեղոս գետի ձախ ափին և նայում է դեպի արևելք։Չնայած նրան, որ կառույցի տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ մեծ Սֆինքսի դեմքը նմանեցված է մ.թ.ա. 2558-2532թթ. թագավորած Խեփրեն փարավոնին: Եգիպտական մյուս հայտնի սֆինքսը գրանիտից քանդակած Հաթշեփսութ փարավոնի գլխով սֆինքսն է։