Պողպատե կոնստրուկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պողպատե կոնստրուկցիաներ, շենքերի և կառույցների, կոնստրուկցիաներ, որոնց տարրերը պատրաստված են պողպատից և միացված են եռակցումով, գամերով կամ հեղույսներով։ Պողպատի բարձր ամրության շնորհիվ այս կոնստրուկցիաները, այլ նյութերից պատրաստված կոնստրուկցիաների համեմատությամբ, հուսալի են շահագործելիս և ունեն փոքր զանգված և ոչ մեծ չափսեր։ Պողպատե կոնստրուկցիաները աչքի են ընկնում կոնստրուկտիվ ձևերի բազմազանությամբ և ճարտարապետական արտահայտչականությամբ։ Դրանք պատրաստվում և մոնտաժվում են արդյունաբերական մեթոդներով։ Պողպատե կոնստրուկցիաների հիմնական թերությունը կոռոզիայի ենթարկվելն է, որը կանխարգելելու համար անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել այդ կոնստրուկցիաների շահագործման ծախսերը մեծացնող պաշտպանական միջոցառումներ (հատուկ ծածկույթների կիրառում և ներկում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 373