Պոլիգրաֆիական ստվարաթուղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլիգրաֆիական ստվարաթուղթ, համեմատաբար հաստ (0,2 մմ-ից ավելի) և զանգվածեղ (150 գ/մ²-ից ավելի) թուղթ։

Պոլիգրաֆիայում ստվարաթուղթն օգտագործվում է տպագրության և կազմարարության մեջ։ Ստվարաթղթի վրա տպագրում են գունավոր, բարձրորակ արտադրանք՝ թղթապանակներ, գրքի շապիկներ, թանկարժեք իրերի տարաներ և այլն պատրաստելու համար։ Այդ տիպի ստվարաթղթերը, որպես կանոն, մեկ կամ երկու կողմից կավճապատ են։ Կազմարարության մեջ ստվարաթուղթը օգտագործվում է գրքերի կազմակողեր պատրաստելու համար, այդ նպատակով թողարկվում է 1-3 մմ հաստության և 600-2500 գ/մ² տեսակարար զանգվածով թերթավոր ստվարաթղթեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։