Jump to content

Պոզիտիվ հոգեթերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոզիտիվ հոգեթերապիա (PPT after N. Peseschkian since 1977)

Պոզիտիվ հոգեթերապիան (կրճատ PPT (ՊՀԹ)՝ 1977 թ. ի վեր) հոգեթերապևտիկ ուղղություն է, որը մշակվել է հոգեբույժ և հոգեթերապևտ Նոսրաթ Պեզեշկիանի և իր գործընկերների կողմից 1968 թ.՝ Գերմանիայում։ ՊՀԹ-ն հումանիստական-հոգեդինամիկ հոգեթերապևտիկ ուղղություն է, որը հիմնված է մարդու բնույթի դրական ընկալման վրա: Այն ինտեգրատիվ մեթոդ է, որը ներառում է հումանիստական, համակարգային, հոգեդինամիկ և կոգնիտիվ-վարքային ուղղությունների տարրեր։ 2024 թ. դրությամբ մոտ 20 երկրներում գործում են PPT կենտրոններ և անցկացվում են դասընթացներ։ Պետք չէ շփոթել Դրական հոգեբանության հետ։[1]

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիան (PPT-ՊՀԹ) թերապևտիկ մոտեցում է, որը մշակվել է Նոսրաթ Պեզեշկիանի կողմից՝ 1970-1980-ական թվականներին[2][3][4]։ Սկզբնական տարբերակում կոչվել է դիֆերենցիալ վերլուծություն։ Հետագայում, երբ 1977 թ. Պեզեշկիանը հրատարակեց իր աշխատանքը, մեթոդը վերանվանվեց պոզիտիվ հոգեթերապիայի։ "Պոզիտիվ" եզրույթը (լատ. positivus բառից) PPT-ում վերաբերում է մարդու փորձառության առկա, իրական և հստակ ասպեկտներին։ Պոզիտիվ հոգեթերապիայի և այս մեթոդը կիրառողների հիմնական նպատակն է աջակցել մարդկանց գիտակցել և զարգացնել իրենց կարողությունները, ուժեղ կողմերը, ռեսուրսները և ներուժը։ Այս մոտեցումը համատեղում է հոգեթերապևտիկ տարբեր մոդալությունների տարրեր, ինչպես օրինակ.

  • Հումանիստական մոտեցումը մարդու էության և թերապևտիկ ալիանսի վերաբերյալ
  • հոգեկան և հոգեսոմատիկ խանգարումների հոգոդինամիկ հասկացողությունը
  • համակարգային մոտեցումը, որը հաշվի է առնում ընտանիքը, մշակույթը, աշխատանքն ու շրջապատը
  • նպատակի իրականացմանն ուղղված հինգ քայլանոց թերապիայի գործընթացը, որը համադրում է տարբեր թերապևտիկ մեթոդներից տեխնիկաներ[5]

PPT-ն (ՊՀԹ) բնութագրվում է որպես կոնֆլիկտի վրա կենտրոնացած և ռեսուրսներին միտված մոտեցում, որը հիմնված է ավելի քան քսան տարբեր մշակույթներում անցկացված տրանսկուլտուրալ դիտարկումների վրա[6]։ Աշխատելով կոգնիտիվ վարքային և վերլուծական հոգեթերապիաների տիրույթների միջև՝ PPT-ն կիրառում է կիսակառուցվածքային մոտեցում ախտորոշման, բուժման, հետ-թերապևտիկ ինքնօգնության և ուսուցման գործընթացներում։

Հիմնադրի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոսրատ Պեսեսչկյանը դոկտ

Նոսրաթ Պեզեշկիանը՝ պոզիտիվ հոգեթերապիայի հիմնադիրը, իրանական ծագում ունեցող գերմանացի հոգեբույժ, նյարդաբան, հոգեթերապևտ և հոգեսոմատիկ բժշկության մասնագետ էր։ 1960-ականների վերջերին և 1970-ականների սկզբին նա իր գործունեության մեջ ոգեշնչվել է մի քանի աղբյուրներից.

  • Այդ ժամանակաշրջանի գերիշխող ոգուց, որը զարկ տվեց հումանիստական հոգեբանությանը և նրա հետագա զարգացմանը
  • Նշանավոր և ազդեցիկ հոգեթերապևտների ու հոգեբույժների հետ անձնական շփումներից, ինչպիսիք են՝ Վ. Ֆրանկլը, Ջ. Լ. Մորենոն և Հ. Մենգը և այլոք
  • Բահայիստական հավատքի հումանիստական և ինտեգրատիվ սկզբունքներն ու արժեքները
  • Ինտեգրացնող մոտեցում գտնելու մղումից՝ հատկապես Գերմանիայում վերլուծական և վարքային թերապևտների միջև այդ ժամանակահատվածում առկա հակամարտությունների բացասական փորձի պատճառով
  • Լայնածավալ տրանսկուլտուրալ դիտարկումներից, որոնք կապված էին մշակութային գործոնը կարևորող մեթոդաբանություն գտնելու ձգտման հետ։

Պեզեշկիանի անունն անքակտելիորեն կապված է այս մեթոդի զարգացման հետ, քանի որ նրա կյանքի պատմությունն ու անձը մեծ ազդեցություն են ունեցել մեթոդի ստեղծման և տարածման վրա: Նրա կենսագիրները վերջինիս նկարագրել են որպես «երկու աշխարհների միջև ճամփորդ» ([7])։ Պեզեշկիանի կենսագրությունը կրում է՝ «Արևելքը և Արևմուտքը» վերնագիրը։

Ըստ Պեզեշկիանի՝ պոզիտիվ հոգեթերապիայի զարգացումը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ 1954թ. նա, լինելով իրանցի, բնակություն հաստատեց Եվրոպայում։ Այս փորձառությունը թույլ տվեց Պեզեշկիանին ուսումնասիրել այս երկու մշակույթների միջև վարքի, սովորույթների և վերաբերմունքների տարբերությունները։ Այս գիտակցումը սկսվել էր վաղ մանկությունից, երբ նա նկատեց, թե ինչպես են իր կրոնական սովորույթները տարբերվում իր մուսուլման, քրիստոնյա և հրեա դասընկերների և ուսուցիչների ավանդույթներից։ Նա սկսեց ուսումնասիրել, թե ինչպիսին են փոխհարաբերությունները տարբեր կրոնների և ազգությունների մարդկանց միջև, ինչպես են աշխարհընկալումն ու ընտանեկան արժեքներն ազդում մարդու դիրքորոշումների վրա։ Մասնագիտական ուսուցման ընթացքում Պեզեշկիանը դարձավ տարբեր հոգեբուժական, նյարդաբանական և հոգեթերապևտիկ մեթոդների միջև բախումների ականատես։ Այս ամենն էլ ավելի ամրապնդեց իր դիրքորոշումն առ այն, թե որքան կարևոր է զերծ մնալ նախապաշարումներից։[8]

Պոզիտիվ հոգեթերապիան իր արմատներով գնում է դեպի հումանիստական հոգեբանության և հոգեթերապիայի հիմնասյուները, որոնք ձևավորվել էին Կ. Գոլդշտեյնի, Ա. Մասլոուի և Կ. Ռոջերսի կողմից։[9] Մեծ ազդեցություն են ունեցել նաև հոգեվերլուծությունն ու նրանից սերող հետագա մեթոդները՝ ներառյալ նեո-ֆրոյդյան, հոգեսոմատիկ և բալինտյան մոտեցումները։ Պեզեշկիանը ձգտում էր կառուցել մետատեսություն, որը կկարողանար կամրջել այդ տարբեր մեթոդների միջև բացերը։ Միաժամանակ, ողջ կյանքի ընթացքում Պեզեշկիանը մեծապես ոգեշնչվել է բահայիստական հավատքի մի շարք սկզբունքներով։ Այս սկզբունքները ներառում էին գիտության և կրոնի համատեղ գոյությունը, մարդու վերաբերյալ Բահայի տեսությունը, որը դիտարկում է անհատին որպես «բարձրագույն արժեք ունեցող թանկարժեք քարերի հանք»[10], և համաշխարհային հասարակության տեսլականը, որն ընդունում է մշակութային բազմազանությունը։ Այս սկզբունքները մեծ դեր ունեցան Պեզեշկիանի աշխատանքում և փիլիսոփայական հայացքներում։

Պոզիտիվ հոգեթերապիայի առաջընթացը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք նպաստել են նրա զարգացմանը ժամանակի ընթացքում։ Այս գործոնները ներառում են շարունակական բժշկական կրթությունից ստացված գիտելիքները, հիվանդների հետ հոգեթերապևտիկ և հոգեսոմատիկ պրակտիկայում աշխատելու ընթացքում ձեռք բերված փորձը, շփումները տարբեր մշակույթների, կրոնների և արժեքային համակարգերի անձանց հետ, ինչպես նաև՝ հոգեթերապիայի մեթոդների բազմազանությունն ու բազմաբնույթությունը։ Այս կուտակված գիտելիքը հանգեցրեց «Դիֆերենցիալ վերլուծություն» մեթոդի ստեղծմանը 1969թ., որը հետագայում վերանվանվեց և, 1977թ. իր վեր, հայտնի է որպես պոզիտիվ հոգեթերապիա (PPT)։

Զարգացումն ու պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականները կարևոր ժամանակաշրջան էին պոզիտիվ հոգեթերապիայի զարգացման և տարածման համար այնպիսի տեսքով, ինչպիսին մենք այն ճանաչում ենք այսօր։ Սա շրջադարձային փուլ էր, որից հետո պոզիտիվ հոգեթերապիան (PPT) ավելի լայն ճանաչում գտավ հոգեթերապիայի ոլորտում։ Մեթոդի հիմքային սկզբունքները սկսեցին կիրառվել բազմաթիվ պացիենտների և նրանց ընտանիքների բուժման մեջ։ Նաև, այս սկզբունքները ենթարկվեցին փորձարկման և ներկայացվեցին միջազգային դասախոսություններում, ինչպես Գերմանիայում, այնպես էլ՝ արտասահմանում։ Այս նշանակալի ժամանակահատվածում հրատարակվեցին պոզիտիվ հոգեթերապիայի հինգ հիմնական գրքերից չորսը։ Այդ գրքերն են՝ «Առօրյա կյանքի հոգեթերապիա» (1974թ.), «Պոզիտիվ հոգեթերապիա» (գերմանական հրատարակություն՝ 1977թ.), «Արևելյան պատմությունները պոզիտիվ հոգեթերապիայում» (գերմանական հրատարակություն՝ 1979թ.) և «Պոզիտիվ ընտանեկան հոգեթերապիա» (գերմանական հրատարակություն՝ 1980թ.)։ Ավելին, 1970-ականները նշանավորվեցին նաև մեթոդի առաջին հետբուհական դասընթացների ստեղծմամբ, երբ 1974թ. հիմնադրվեց ուսումնական կազմակերպություն, որը դարձավ Վիսբադենի հոգեթերապիայի ակադեմիայի (WIAP) նախատիպը։ Հեսսեի բժշկական պալատը ճանաչեց այս կազմակերպությունը 1979թ. որպես հոգեթերապևտիկ մասնագիտական վերապատրաստման կազմակերպություն։ Այսպես, 1977թ. Գերմանիայում հիմնադրվեց Պոզիտիվ հոգեթերապիայի գերմանական ասոցիացիան, որը դարձավ Պոզիտիվ հոգեթերապիայի՝ աշխարհում առաջին ազգային ասոցիացիան։

1980-ականներին մեթոդը շարունակեց իր զարգացման ուղին, հրատարակվեցին նոր գրքեր, ինչպես օրինակ՝ «Իմաստի որոնումը» (գերմանական հրատարակություն՝ 1983թ. և անգլերեն թարգմանություն՝ 1985թ.)։ Հոգեթերապևտիկ համագործակցությունները երիտասարդ գործընկերների հետ նպաստեցին մեթոդի հետագա համակարգմանը։ Այդ ընթացքում նշանակալի իրադարձություն էր Նոսրաթ Պեզեշկիանի որդու՝ Համիդ Պեզեշկիանի ատենախոսության ավարտը՝ 1988թ.[11], որն առաջին ատենախոսությունն էր՝ բացառապես նվիրված պոզիտիվ հոգեթերապիային։ Այս ատենախոսության կարևոր առաջընթացը վերաբերում էր Պոզիտիվ հոգեթերապիայում առաջին հարցազրույցի կառուցվածքավորմանը։ Ներկայացվեց և ըստ հոգեդինամիկ չափանիշների քննության ենթարկվեց այս հարցազրույցի համար կազմված հատուկ հարցաթերթիկը։ 1988թ. այս հարցաթերթիկը, «WIPPF»[12] հարցաթերթիկի հետ միասին, հրատարակվեց չնչին փոփոխություններով։

1980-ականներին Պեզեշկիանը լայնորեն ճամփորդում էր՝ անցկացնելով PPT սեմինարներ Ասիայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում։ Այդ ժամանակահատվածում PPT-ի կարևոր աշխատությունները թարգմանվեցին անգլերեն։ Պեզեշկիանը նաև սեմինարներ էր անցկացնում կառավարման և քոուչինգի ոլորտներում՝ խթանելով մեթոդի հանդեպ հետաքրքրությունը այս ոլորտներում ևս։

Այս ժամանակահատվածում Պեզեշկիանը հրատարակեց իր վերջին հիմնական աշխատությունը՝ «Հոգեսոմատիկա և պոզիտիվ հոգեթերապիա» (գերմանական տարբերակը 1991թ.-ին), որը 2013թ. թարգմանվեց անգլերեն։ Այս գիրքը ներկայացնում էր կառուցվածքային և հոգոդինամիկ մոտեցումը տարբեր հոգեկան և ֆիզիկական խանգարումների բուժման մեջ։

1990-ականների ընթացքում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները էականորեն նպաստեցին PPT-ի միջազգային ընդլայնմանը, որն արդեն սկսվել էր 1980-ականներին։1990թ. դրությամբ աշխարհում գործում էին 30-ից ավելի կենտրոններ, որոնցից առաջինը բացվել էր Ռուսաստանի Կազան քաղաքում։ Պոզիտիվ հոգեթերապիայի առաջին ազգային ասոցիացիաները ձևավորվեցին Բուլղարիայում (1993թ.), Ռումինիայում (2004թ.) և Ռուսաստանում։[13] PPT-ի միջազգայնացումը շարունակվեց 1996թ.-ին Գերմանիայում Պոզիտիվ հոգեթերապիայի միջազգային կենտրոնի իրավաբանական գրանցմամբ՝ որպես NGO։ Հետագայում այն դարձավ Պոզիտիվ և տրանսկուլտուրալ հոգեթերապիայի համաշխարհային ասոցիացիա (WAPP)։ Այս իրադարձությունները համընկան 1990թ.-ին Վիենայում Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի (EAP) ստեղծման հետ, որը սահմանեց հոգեթերապևտների մասնագիտական և իրավական չափանիշները։ Պոզիտիվ հոգեթերապիայի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել EAP-ում վերջինիս հիմնադրումից ի վեր։

1999թ.-ին հրապարակվեց PPT-ի ուսումնասիրության միջազգային կրթական ծրագիրը՝ հիմնված տարբեր երկրներում ձեռք բերված փորձի վրա։ 2000թ.-ին առաջին անգամ մեկնարկեց Պոզիտիվ հոգեթերապիայի մարզիչների վերապատրաստման տարեկան միջազգային ուսուցման ծրագիրը։ PPT-ն պաշտոնապես հաստատվեց Գերմանիայում, երբ Վիսբադենի հոգեթերապիայի ակադեմիան (WIAP)[14] ստացավ պետական ճանաչում՝ հոգեթերապևտների մասնագիտական վերապատրաստման համար հոգեդինամիկ հոգեթերապիայի ոլորտում, ինչպես նաև՝ մանկավարժների և սոցիալական աշխատողների համար մանկական և մեծահասակների հոգեթերապիայի ուսուցման մեջ։ 1998թ.-ին Գերմանիայի ընդունած օրենքը հոգեթերապևտների մասին[15] նպաստեց PPT-ի ուսումնական ծրագրերի հետագա զարգացմանը և համակարգմանը, ինչն ընդլայնեց մեթոդի ազդեցությունը Գերմանիայից դուրս։ PPT-ն դուրս եկավ իր սկզբնական բժշկական համատեքստից և սկսեց կիրառվել տարբեր ոլորտներում՝ դպրոցներում և համալսարաններում, կառավարման և քոուչինգի ոլորտներում։[16][17] Պոզիտիվ հոգեթերապիայի առաջին համաշխարհային կոնգրեսը կազմակերպվեց 1997թ.-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանում, և այդ ժամանակից ի վեր անցկացվում է ամեն 3–4 տարին մեկ։ 2005թ.-ին հաջողությամբ ավարտվեց առաջին մագիստրոսական ծրագիրը UTEPSA համալսարանում` Բոլիվիայի Սանտա Կրուզ քաղաքում։ 2005թ.-ին Մանիժե և Նոսրաթ Պեզեշկիանները հիմնեցին «Պրոֆեսոր Պեզեշկիանի հիմնադրամը», որը հայտնի է որպես Պոզիտիվ և տրանսկուլտուրալ հոգեթերապիայի միջազգային ակադեմիա (IAPP)։ Այն համակարգում է միջազգային նախաձեռնությունները և վերահսկում է Պոզիտիվ հոգեթերապիայի միջազգային արխիվները։

2010 թվականից ի վեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ., Նոսրաթ Պեզեշկիանի մահից հետո, պոզիտիվ հոգեթերապիայի համայնքը մտավ զարգացման նոր փուլ: Պոզիտիվ և տրանսկուլտուրալ հոգեթերապիայի համաշխարհային ասոցիացիան (WAPP) աշխարհում պոզիտիվ հոգեթերապայի հիմնական վերահսկող կազմակերպությունն է։ 1996 թ., հիմնադրվելով որպես Պոզիտիվ հոգեթերապիայի միջազգային կենտրոն, WAPP-ը ներառում է անհատ անդամներ, ազգային ասոցիացիաներ, ուսումնական հաստատություններ, կենտրոններ և ներկայացուցչական գրասենյակներ ազգային և տարածաշրջանային մակարդակներում։ Նրա հիմնական նպատակն է աջակցություն տրամադրել իր անդամներին և այն անձանց, ովքեր հետաքրքրված են պոզիտիվ հոգեթերապիայի ուսումնասիրությամբ, կիրառմամբ և տարածմամբ։ WAPP-ը գրանցված է որպես ոչ առևտրային կազմակերպություն Վիսբադենում՝ Գերմանիայում, և 2023 թ. դրությամբ ունի ավելի քան 2,200 անհատ անդամ՝ մոտ 50 երկրից։[18]

Պոզիտիվ հոգեթերապիան Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի (EAP) կողմից պաշտոնապես ճանաչված ուղղություն է։ Պոզիտիվ հոգեթերապիայի հենտրոնների եվրոպական ֆեդերացիան (EFCPP) մի կազմակերպություն է, որը գործում է ողջ Եվրոպայում։ Հետաքրքրված հոգեթերապևտները կարող են ձեռք բերել Հոգեթերապիայի եվրոպական հավաստագիր (Eurpean Sertificate of Psychology/ECP) պոզիտիվ հոգեթերապիայից՝ անցնելով ուսուցում EFCPP-ի կողմից։[19]

Պոզիտիվ հոգեթերապիան ԱՄՆ-ում գրանցված առևտրային նշան է (գրանցման համարը՝ համարը 6,082,225)։[20] 2016 թ. Պոզիտիվ հոգեթերապիան պաշտոնապես գրանցվել է նաև Եվրամիությունում և Շվեյցարիայում։

2023 թ. դրությամբ PPT-ի ազգային ասոցիացիաները ստեղծվել են Բուլղարիայում, Վրաստանում, Գերմանիայում, Ռումինիայում, Կոսովոյում, Ուկրաինայում և Էթովպիայում։[21] Ավելին, PPT-ն ակտիվորեն տարածվում է նաև տեղական ու տարածաշրջանային ուսուցման կենտրոնների միջոցով՝ Հայաստանում, Ավստրիայում, Բելառուսում, Բուլղարիայում, Չինաստանում, Կիպրոսում, Վրաստանում, Գերմանիայում, Կոսովոյում, Լատվիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում և Միացյալ Թագավորությունում։ PPT-ի սեմինարները և դասախոսությունները հասանելի են աշխարհի ավելի քան 80 երկրներում։ Պոզիտիվ հոգեթերապիան այժմ ընդգրկված է հոգեբանության և հոգեթերապիայի ուսումնական ծրագրերում Բուլղարիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի համալսարաններում։

Հիմնական առանձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

PPT-ի հիմքում ընկած գիտական տեսությունները կարելի է տեսնել նաև այլ թերապևտիկ մեթոդներում։ Պեզեշկիանի մեթոդը համատեղում է հոգեվերլուծական և հումանիստական հոգեթերապիայի տեսություններն ու պրակտիկաները՝ ստեղծելով տրանսկուլտուրալ հոգեթերապիայի մոտեցում։ PPT-ն կիրառում է ինտեգրատիվ մոտեցում, որը հաշվի է առնում այցելուի անհատական կարիքները, սալուտոգենետիկ սկզբունքները, ընտանեկան թերապիայի և ինքնօգնության գործիքները։[22]

PPT մեթոդի հիմնական առանձնահատկությունները.

  • Ինտեգրատիվ հոգեթերապևտիկ մեթոդ
  • Հումանիստական հոգեդինամիկ մեթոդ
  • Միավորված, թերապևտիկ համակարգ
  • Կոնֆլիկտի վրա կենտրոնացած կարճաժամկետ մեթոդ
  • Մշակութային համատեքստի հանդեպ զգայուն մոտեցում
  • Զրույցների, պատմությունների, անեկդոտների և առակների կիրառում
  • Նորարարական միջամտություններ և տեխնիկաներ
  • Կիրառում ոչ միայն հոգեթերապիայում, այլ նաև՝ բժշկական գիտություններում, խորհրդատվության մեջ, կրթության ոլորտում, կանխարգելման, կառավարման և ուսուցման մեջ

Հիմնական սկզբունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիայի երեք հիմնական սկզբունքները կամ սյուներն են.[23]:

  1. Հույսի սկզբունքը
  2. Բալանսի սկզբունքը
  3. Խորհրդատվության սկզբունքը

Հույսի սկզբունքը ենթադրում է, որ հոգեթերապևտը պետք է օգնի այցելուին հասկանալ և ընկալել իր խանգարման կամ կոնֆլիկտի հետևում ընկած նշանակությունն ու նպատակը։ Հետևաբար, խանգարումը վերաձևակերպվում է «դրական» տեսանկյունից՝ հանգեցնելով դրական մեկնաբանությունների։ Ահա մի քանի օրինակներ.

  • Քնի խանգարումը դիտարկվում է որպես զգոն մնալու և սահմանափակ քնով բավարարվելու ունակություն
  • Դեպրեսիան ընկալվում է որպես կարողություն խորապես զգալ և արտահայտել հույզերը՝ ի պատասխան կոնֆլիկտներին
  • Շիզոֆրենիան դիտարկվում է որպես երկու աշխարհներում միաժամանակ գոյություն ունենալու ունակություն կամ գերհարուստ երևակայության առկայություն

Նման լավատեսական տեսանկյունից դիտարկումը շրջադարձային է ոչ միայն այցելուի, այլև՝ նրա շրջապատի համար։ Հիվանդությունները կատարում են խորհրդանշական գործառույթ, որի հետ պետք է հաշվի նստեն և՛ այցելուն, և՛ հոգեթերապևտը։ Այցելուն սովորում է, որ հիվանդության սիմպտոմներն ու բողոքները հանդես են գալիս որպես ազդակներ՝ վերականգնելու կյանքի չորս ոլորտների հավասարակշռությունը։

Բալանսի սկզբունքն ընդունում է, որ անկախ սոցիալական և մշակութային տարբերություններից՝ բոլոր մարդիկ դժվարությունների հետ գործ ունենալիս հակված են կիրառել ընդհանուր քոփինգ մեխանիզմներ։ Նոսրաթ Պեզեշկիանը, պոզիտիվ հոգեթերապիայի Բալանսի մոդելում համադրելով, մշակել է տարբեր մշակույթներում կոնֆլիկտների լուծմանն ուղղված դինամիկ և ժամանակակից մոտեցում։ Բալանսի մոդելն ընդգծում է կյանքի չորս հիմնարար ասպեկտները.

  • Մարմին/Առողջություն – հոգեսոմատիկ խնդիրներ
  • Ձեռքբերում/Աշխատանք – սթրեսին նպաստող գործոններ
  • Կոնտակտ/Հարաբերություններ – դեպրեսիայի հնարավոր տրիգերներ
  • ԿԱպագա/Ֆանտազիաներ/Կյանքի իմաստԿ – վախեր և ֆոբիաներ

Թեև այս չորս ոլորտները բնորոշ են բոլոր մարդկանց, արևմտյան հասարակություններում հիմնականում առաջնային են ֆիզիկական առողջության և մասնագիտական հաջողության ասպեկտները, մինչդեռ արևելյան կիսագնդում մեծ ուշադրություն է դարձվում միջանձնային շփումներին, երևակայությանը և ապագայի ձգտումներին (պոզիտիվ հոգեթերապիայի տրանսկուլտուրալ ասպեկտը)։

Յուրաքանչյուր մարդ, կոնֆլիկտների հետ բախվելով, զարգացնում է իր սեփական քոփինգ մեխանիզմները։ Այնուամենայնիվ, երբ կոնֆլիկտների հաղթահարման որոշակի ձևը գերիշխում է, մյուս ձևերը մնում են ստվերում։ Կոնֆլիկտների բովանդակությունը կազմող որակները, ինչպես օրինակ՝ ճշգրտությունը, կարգապահությունը, քաղաքավարությունը, վստահությունը, ժամանակը և համբերությունը, դասակարգվում են որպես առաջնային և երկրորդային կարողություններ, որոնք հիմնված են սիրելու և ճանաչելու հիմնարար, բազային կարողությունների վրա։ Սա կարող է դիտարկվել որպես Ֆրոյդի դասական՝ «իդ, էգո և սուպեր էգո» մոդելի՝ բովանդակության վրա հիմնված տարբերակ։

Խորհրդատվության սկզբունքը ներկայացնում է թերապիայի և ինքնօգնության հինգ փուլերը, որոնք իրար մեջ սերտ փոխկապակցված են։ Այս փուլերում թե՛ այցելուն, թե՛ նրա ընտանիքը տեղեկացվում են խնդրի և դրա անհատականացված լուծման տարբերակների մասին։ Այս հինգ փուլերն են՝

  1. Դիտում և դիստանցավորում: Այս փուլը ներառում է ցանկությունների և խնդիրների ընկալումը և արտահայտումը՝ պահելով որոշակի հուզական հեռացվածություն։
  2. Ինվենտարիզացիա: Այցելուն անդրադառնում է իր կյանքում վերջին 5-10 տարիների կարևոր իրադարձություններին։ Այս փուլում կոգնիտիվ կարողությունները մեծ կարևորություն են ստանում։
  3. Իրավիճակային խրախուսում: Ինքնօգնությունը և ներքին ռեսուրսների ակտիվացումն ուշադրության կենտրոն են դառնում հենց այս փուլում։ Հոգեթերապևտը մեծապես խրախուսում է այցելուին ուշադրություն դարձնել կոնֆլիկտների հաղթահարման անցյալ, հաջող փորձառություններին։
  4. Վերբալիզացիա: Այժմ կարևորվում են այցելուի հաղորդակցման հմտությունները՝ թույլ տալով նրանց հնչեցնել և արտահայտել կյանքի չորս կարևոր ասպետկներին առնչվող ամենաակնառու կոնֆլիկտները։
  5. Նպատակների ընդլայնում: Այս փուլի նպատակն է խթանել դեպի առաջ, դեպի հեռանկարները նայելու ուղղվածությունը։ Այցելուին տրվում են հուշող հարցեր, օրինակ՝ «Ի՞նչ կուզենայիք անել, երբ բոլոր խնդիրները լուծվեն, «Ի՞նչ նպատակներ ունեք հաջորդ հինգ տարիների համար»։

Այս հինգ փուլերն ընդգրկում են ամբողջական մոտեցում թերապիայի և ինքնօգնության ոլորտնելում՝ տրամադրելով հնարավորություն անձի բարեկեցության տարբեր ասպետկները դիտարկելու և նրա անձնային աճն ու ապագայի ձգտումները խթանելու համար։

Դրական հոգեթերապիան որպես մետաթեորիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեզեշկիանի սկզբնական նպատակը երկու ուղղվածություն ուներ. առաջինը՝ ստեղծել մի մեթոդ, որն իր պացիենտներն ու այցելուները կարողանային հեշտությամբ հասկանալ և կիրառել, և երկրորդը՝ առաջարկել պոզիտիվ հոգեթերապիան որպես միջնորդ՝ տարբեր հոգեթերապևտիկ դպրոցների միջև։ Իր «Պոզիտիվ հոգեթերապիա» գրքում (որն առաջին անգամ լույս տեսավ 1977 թ.՝ գերմաներեն և 1987 թ.՝ անգլերեն լեզուներով),[24] այդ մարտահրավերին նվիրված էր մի ամբողջ գլուխ՝ «Պոզիտիվ հոգեթերապիան և այլ հոգեթերապիաները» վերնագրով (էջեր 365–400)։ Պեզեշկիանը համարում էր, որ այս գլուխը գրքի ամենադժվարը և աշխատատարն էր։ Նա ընդգծում էր, որ պոզիտիվ հոգեթերապիան չպետք է դիտվի որպես պարզապես ևս մեկ մեթոդ հոգեթերապիայի ոլորտում։ Փոխարենը, այն տրամադրում է համապարփակ շրջանակ, որը թույլ է տալիս ընտրել համապատասխան մեթոդական մոտեցումներ կոնկրետ դեպքերի համար և հեշտացնում է տարբեր մեթոդների միջև անցումը։ Ըստ էության, պոզիտիվ հոգեթերապիան հանդիսանում է հոգեթերապիայի մետատեսություն։ Այն դիտարկում է հոգեթերապիան ոչ միայն որպես ախտանիշների հետ գործ ունենալու համար սահմանված մեթոդ, այլ նաև՝ որպես արձագանք ավելի լայն, սոցիալական, տրանսկուլտուրալ և հասարակական համատեքստերին, որոնցում այն գործարկվում է։

Պեզեշկիանը պնդում էր, որ պոզիտիվ հոգեթերապիան չպետք է դիտվի որպես փակ և բացառիկ համակարգ։ Ընդհակառակը, այն մեծ կարևորություն է տալիս տարբեր հոգեթերապևտիկ մեթոդներին։ Այն ընդգրկում է տարբեր մոտեցումներ, ինչպիսիք են՝ հոգեվերլուծական, հոգեդինամիկ, վարքաբանական, խմբային, հիպնոթերապևտիկ, դեղորայքային բուժում և ֆիզիկական թերապիա։ Պոզիտիվ հոգեթերապիան կարելի է դիտարկել որպես ինտեգրացնող մեթոդ, որը ներառում է թերապևտիկ բազմաթիվ չափումներ։

Պոզիտիվ մոտեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիան ընդգծում է առկա կարողությունների և ինքնօգնության ներուժի մոբիլիզացիան՝ նախընտրելով չկենտրոնանալ միայն առկա խանգարումները վերացնելու վրա։ Թերապիան սկսվում է ներգրավված անձանց զարգացման հնարավորությունները և կարողությունները դիտարկելուց (Peseschkian N.,[25] էջեր 1–7)՝ հետևելով Մասլոուի մոտեցմանը[26], ով կիրառում էր «դրական հոգեբանություն»[27] եզրույթը՝ մարդկանց մեջ դրական որակներին կենտրոնանալու կարևորությունը շեշտելու համար։ Ախտանիշներն ու խանգարումները դիտարկվում են որպես կոնֆլիկտների արձագանքներ, իսկ թերապիան կոչվում է «պոզիտիվ», քանի որ այն ճանաչում է մարդու ամբողջականությունը՝ ներառյալ թե հիվանդության պաթոգենեզը, և թե կարողությունների, ռեսուրսների, ներուժի և հնարավորությունների սալուտոգենեզը։ (Jork K., Peseschkian N.,[28] էջ 13)։

«Պոզիտիվ» բառը պոզիտիվ հոգեթերապիայում հիմնված է «դրական գիտությունների» հասկացության վրա (մասնավորապես՝ Մաքս Վեբերի, 1988), որը նշանակում է դիտարկվող ֆենոմենի՝ դատողությունից ու գնահատականից զերծ նկարագրություն։ Նոսրաթ Պեզեշկիանը օգտագործում է «պոզիթում» եզրույթն ավելի լայն իմաստով՝ նշելով այն, ինչն առկա է, տրված է կամ իրական։ Հիվանդության կամ խնդրի դրական կողմը նույնքան կարևոր է հիվանդության հասկացողության և կլինիկական բուժման համար, որքան՝ բացասական կողմը։ Թերապիան նպատակ ունի մոբիլիզացնել գոյություն ունեցող կարողությունները և ինքնօգնության ներուժը և կենտրոնանալ զարգացման հնարավորությունների վրա, այլ ոչ թե պարզապես վերաբերվել հիվանդին որպես «ախտանիշների պարկ»։ Պեզեշկիանը հավատում է, որ ախտանիշներն ու խանգարումները կոնֆկիտի արձագանքներ են, և թերապիան կոչվում է «պոզիտիվ», քանի որ այն սկսվում է անհատի ամբողջականության կոնցեպցիայից` որպես տրված, առկա կարգավիճակ։

Պոզիտիվ հոգեթերապիայի կոնցեպցիան հիմնված է մարդու բնույթի հումանիստական ընկալման վրա,[29] որն ընդգծում է անհատի՝ ի վերուստ բարի և ներուժներով օժտված լինելը։[30] Ըստ PPT-ի, մարդիկ ունեն երկու բազային կարողություն՝ սիրելու և ճանաչելու, և կրթության ու անձնային զարգացման միջոցով նրանք կարող են էլ ավելի ընդլայնել, զարգացնել այս կարողությունները և իրենց յուրահատուկ որակները։ Թերապիան, այս համատեքստում, դիտարկվում է որպես գործիք՝ խթանելու ավելի մեծ անձնային աճ և կրթվածություն այցելուի և նրա ընտանիքի համար։

Պոզիտիվ հոգեթերապիայում խանգարումները վերաձևակերպվում են դրական լույսի ներքո։ Օրինակ, դեպրեսիան դիտարկվում է որպես «կոնֆլիկներին խորը հուզական արձագանք տալու կարողություն»։ Միայնության վախը դիտարկվում է որպես «մյուսների հետ լինելու ցանկություն»։ Ալկոհոլիզմը վերաձևակերպվում է որպես «ինքն իրեն ջերմություն (և սեր) ապահովելու ունակություն, երբ այլ մարդիկ դա չեն տալիս»։ Փսիխոզը համարվում է որպես «երկու աշխարհներում միաժամանակ ապրելու ունակություն», իսկ սրտի հիվանդությունները դիտվում են որպես «որևէ բան սրտին շատ մոտիկ պահելու կարողություն»։[31]

PPT թերապևտիկ աշխատանքում տեղի է ունենում հեռանկարների փոփոխում ու ընդլայնում բոլոր ներգրավված կողմերի մոտ՝ ներառյալ այցելուն, նրա ընտանիքը և թերապևտը/բժիշկը։[32] Միայն ախտանիշի վրա կենտրոնանալու փոխարեն՝ ուշադրությունն ուղղվում է առկա կոնֆլիկտին։ Ավելին, այս մոտեցումը թույլ է տալիս բացահայտել, տեսնել «իրական պացիենտին»[33], ով հաճախ ոչ թե զուտ մասնագիտական միջամտության կարիք ունեցողն է, այլ նաև իր՝ կոնկրետ սոցիալան միջավայրի կրողը։ Խնդիրը դրական լույսի ներքո մեկնաբանելը խրախուսում է պացիենտներին հասկանալ իրենց խնդրի հնարավոր գործառույթը և հոգեդինամիկ նշանակությունը հենց իրենց և իրենց շրջապատի համար, ինչպես նաև՝ ոչ միայն առկա պաթոլոգիաները, այլև՝ սեփական կարողությունները։

Բազային և ակտուալ կարողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առօրյա կյանքում առկա կոնֆլիկտները, ինչպես նաև ներքին կոնֆլիկտները, որոնք կարող են հանգեցնել տարբեր խանգարումների և հիվանդությունների, հաճախ կապված են առկա արժեքներից բխող դատողությունների հետ։ Այդ կոնֆլիկտների հետևում կանգնած են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են սերը կամ արդարությունը, կամ արժեքներ, ինչպիսիք են կարգապահությունը, վստահությունը կամ համբերությունը։ Պոզիտիվ հոգեթերապիայում դրանք կոչվում են ակտուալ կարողություններ։ Վարքը, արժեքները, առաքինություններն և հակամարտող գաղափարները կապված են ակտուալ կարողությունների բովանդակությունների հետ, որոնք առկա են բոլոր մշակույթներում։

Ամեն մարդ յուրովի վերաբերմունք ունի այն բոլոր գաղափարներին, որոնք նա սովորել և զարգացրել է կյանքի ընթացքում, այն ամենին, ինչը կրում է փոխանցողի անհատական փորձառությունը և ասես ժառանգած մոդել է՝ բնորոշ տվյալ մշակույթին կամ սոցիալական համատեքստին՝ նրա անձնական փորձի և մշակութային և կրթական ազդեցությունների արդյունքում։ Օրինակ՝ կարգապահության կամ վստահության գաղափարներին համեմատելի իրավիճակներում տարբեր մարդիկ կվերաբերվեն տարբեր կերպ։ Կոնֆլիկտները, որոնք հանգեցնում են սթրեսի կամ նույնիսկ ֆիզիկական արձագանքների, հաճախ ծագում են ակտուալ կարողությունների հանդեպ ունեցած տարբեր մոտեցումներից կամ վերաբերմունքից։ Այդ մոտեցումների տարբեր լինելը հաճախ գալիս է մշակութային և ընտանեկան տարբեր պատկերացումներից։ Ճշտապահության կամ վստահության կոնցեպտների կարևորությունը՝ համեմատած կոնտակտի, բարեխղճության կամ արդարության կոնցեպտների հետ, տարբեր է յուրաքանչյուր անհատի մոտ։ Սա կարող է հանգեցնել կոնֆլիկտների, բայց նաև՝ փորձի փոխանակման, զարգացման, անձնային աճի ու անհատի աշխարհայացքի ընդլայնման։ Ակտուալ կարողություններ եզրույթը Նոսրաթ Պեզեշկիանը ներմուծել է1977 թ.։[34]

Ըստ Պեզեշկիանի՝ յուրաքանչյուր անձ ունի երկու բազային կարողություն՝ սիրել և ճանաչել։ Սիրելու կարողությունն արտահայտվում է առաջնային կարողություններում հուզական պահանջմունքների տեսքով։ Ճանաչելու կարողությունը զարգանում է երկրորդային կարողություններում՝ սոցիալական նորմերով։ Սիրելու կարողությունն արտահայտվում է առաջնային ակտուալ կարողություններում, ինչպիսիք են՝ համբերությունը, ժամանակը, վստահությունը։ Ճանաչելու կարողությունն իր արտահայտումն է գտնում երկրորդային ակտուալ կարողություններում, ինչպիսիք են՝ ճշտապահությունը, մաքրասիրությունը, կարգապահությունը։ «Մենք կառուցում ենք մեր փորձառությունները ճանաչելու կարողության օգնությամբ։ Այն ներառում է սովորելու (փորձառություն հավաքելու) և ուսուցանելու (փորձառություն փոխանցելու) կարողությունները»։[35]

Ակտուալ կարողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային կարողություններ (սիրո կարողություններ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սեր/Ընդունում
  • Կրկնօրինակում/Ընդօրինակում
  • Համբերություն
  • Ժամանակ
  • Կոնտակտ
  • Սեքսուալություն/Քնքշություն
  • Վստահություն
  • Ասերտիվություն/Ինքնավստահություն
  • Հույս
  • Հավատ
  • Կասկած/Քննադատական հայացքներ
  • Միասնություն/միավորում
  • Հաստատունություն

Հուզական պահանջմունքներ և հարաբերությունների մեջ մնալու կարողություն՝ օրինակ վերցնելու կամ օրինակ ծառայելու միջոցով

Երկրորդային կարողություններ (ճանաչելու կարողություններ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ճշտապահություն
  • Մաքրասիրություն
  • Կարգապահություն
  • Հնազանդություն/Դիսցիպլինա
  • Հարգալից վերաբերմունք
  • Անկեղծություն/Ազնվություն
  • Հավատարմություն
  • Արդարություն
  • Աշխատասիրություն/ջանասիրություն
  • Խնայողություն
  • Հուսալիություն
  • Հստակություն
  • Բարեխղճություն

Սոցիալական նորմեր և հարաբերությունների կառուցում՝ կրթության և ուսուցանվելու միջոցով։

Պեզեշկիանը մշակել էր «Դիֆերենցիալ վերլուծության տեսությունը» (,[36] էջ 25)՝ որպես լրացում այդ ժամանակվա հոգեվերլուծական գիտությանը, որը հիմնականում ուշադրություն էր դարձնում զարգացման հոգեսեքսուալ փուլերին (օրինակ՝ օրալ, անալ և էդիպյան), ինչպես նաև՝ ինքնավարության զարգացմանն ու կոնֆլիկտներին «իդ»-ի, «Էգո»-ի ու «սուպեր էգո»-ի միջև։ Դիֆերենցիալ վերլուծությունը շեշտադրում է, թե կոնկրետ ինչպիսի բովանդակություն է առաջ գալիս ավելի վաղ փուլերում։ Ծնողների համբերությունը, վստահության զարգացումը, անպայմանական ընդունման մեջ սիրո փորձառությունը զարգացման անհրաժեշտ նախապայմաններ են օրալ փուլում։ Այս կարողությունները, որոնք հայտնի են որպես «առաջնային», ձևավորվում են երեխայի մեջ ծնողների անմիջական վարքի և նրանցից օրինակ վերցնելու կարողության միջոցով։ Առաջնային կարողությունները, ինչպիսիք են համբերությունը (սեփական անձի և այլոց հանդեպ), վստահությունը (անձնական անձի, այլոց կամ ճակատագրի հանդեպ), ժամանակ ունենալն ու տրամադրելը նորածնի զարգացման համար անհրաժեշտ բազային պահանջմունքներ են։ Երեխան կարիք ունի ջերմության, ժամանակի, համբերության, էմպատիայի, անպայմանական ընդունման՝ իր տարիքային փուլին անհրաժեշտ ներքին բալանսը ձևավորելու ու զարգացնելու համար։[37]

Առաջնային ակտուալ կարողությունները նշանակալի մեծահասակի հետ հարաբերություններում թույլ են տալիս, որ երեխան զգա և ընդունի ինքն իրեն, լինի սեփական անձի հետ խաղաղության մեջ, գիտակցվածություն զարգացնի իր և աշխարհի հանդեպ և, որպես արդյունք, կարողանա հաղթահարել ներքին և արտաքին կոնֆլիկնտները։ «Համբերությունը», որպես առաջնային կարողություն, անհրաժեշտ է մղումների համապատասխան վերահսկողության համար, իսկ «վստահությունը» անհրաժեշտ է ներքին աջակցության, ջերմության և ապահովության զգացողության համար։

Երկրորդական ակտուալ կարողությունները, ինչպիսիք են ճշտապահությունը, հարգալից վերաբերմունքու, անկեղծությունը, արդարությունը կամ հավատարիմությունը, հաճախ սոցիալական նորմերի դեր են կատարում թյուրիմացությունների կամ կոնֆլիկտների հաղթահարման մեջ։ Օրինակ՝ «կարգապահությունը» հանդիսանում է առավել հաճախ հանդիպող խնդիրներից մեկը ծնողների և երեխաների միջև արևմտյան մշակույթներում, ինչպես նաև՝ կարող է խնդրահարույց լինել զույգերի միջև։ «Արդարությունը», որպես երկրորդային կարողություն, և անարդարության հետ բախվելու փորձառությունը պետք է շարունակաբար դիտարկվեն ու քննարկվեն՝ նաև ընդունմամբ, հասկանալու համար ժամանակ տրամադրելով և համբերությամբ։ «Հնազանդությունը», որպես դիսցիպլինայի դրսևորում, պատմականորեն այնքան էլ բարձր չի գնահատվում ժողովրդավարական Գերմանիայում, մինչդեռ, ընդհանուր առմամբ, ընդունվում է որպես կյանքի փաստ և համարվում է կառուցողական դպրոցներում։ Իսկ որոշումներ ընդունելու ազատությունն իր դիրքերն է զիջում օրենքներին ենթարկվելու անհրաժեշտությանը։ Սա, թերևս, ամենահաճախ հանդիպող կոնֆլիկտներից մեկն է կրթության ոլորտում։

Հատկանշական է, որ տրանսկուլտուրալ տեսանկյունից արևելյան մշակույթներում առաջնային կարողությունները, ինչպիսիք են սերը, վստահությունը և կոնտակտը, ավելի բարձր են գնահատվում, մինչդեռ երկրորդական կարողությունները, ինչպիսիք են կարգապահությունը, ճշտապահությունն և մաքրասիրությունն, ավելի ընդգծված են արևմտյան մշակույթներում։ Այսպիսի շեշտադրումը ցայտուն է դեռևս վաղ մանկության շրջանում։ Հետագայում սա կարող է դառնալ թյուրիմացությունների և, անգամ, կոնֆլիկտային իրավիճակների աղբյուր։

Պոզիտիվ հոգեթերապիան վերլուծում է կոնֆլիկնտների կոնկրետ բովանդակությունը։ Խորհրդատվության կամ թերապիայի մեջ ուշադրությունը կենտրոնացվում է ներքին և արտաքին կոնֆլիկտների, կամ արժեքների ու կարողությունների վրա, որոնք կազմում են կոնֆլիկտի էությունը։ Տառապանքի կամ ֆիզիկական սիմպտոմների խորքում ընկած հույզերը կարող են դիտարկվել որպես արժեքներ հակառակ կոնցեպտների կոնֆլիկտում։ Այդ առումով, կոնֆլիկտի վրա կենտրոնացած գործընթացն ավելի քիչ է ընդգծում տրիգերը, և ավելի շատ շեշտը դնում է բուն կոնֆլիկտի հետ աշխատանքի վրա։[38]

Տրանսկուլտուրալ մոտեցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսկուլտուրալ հեռանկարի ինտեգրումը հոգեթերապիայի մեջ ոչ միայն Նոսրաթ Պեզեշկիանի սկզբնական նպատակն էր, այլև սոցիալ֊քաղաքական նշանակություն ուներ իր համար։ Պեզեշկիանն ընդգծում է տրանսկուլտուրալ մոտեցման կարևորությունը դրական հոգեթերապիայում, քանի որ դա մեթոդի առանցքային կետերից մեկն է։ Այս մոտեցումն արժեքավոր աղբյուր է անհատի կոնֆլիկտների ըմբռնման համար և ունի կարևոր սոցիալական կիրառություն։ Մի շարք հայցեր, ինչպիսիք են միգրացիան, տարբեր մշակույթների մարդկանց հետ փոխհարաբերությունները, տրանսկուլտուրալ ամուսնությունները, խտրականությունը և քաղաքական մարտահրավերները, որոնք ծագում են տրանսկուլտուրալ իրավիճակներից, կարող են դիտարկվել ու կարգավորվել հենց այս մոտեցման շնորհիվ։

Մշակութային գործոնների ներառումը և յուրաքանչյուր դեպքի համար ընտրված միջամտության եզակի բնույթի ճանաչումն ընդլայնել են PPT-ի կիրառելիությունը և դարձրել այն արդյունավետ մեթոդ՝ բազմամշակութային հասարակություններում կիրառելու համար։[39] Պոզիտիվ հոգեթերապիան դասավանդվում և կիրառվում է հոգեթերապևտների կողմից ավելի քան 70 երկրներում, և այն կարելի է համարել տրանսկուլտուրալ մոտեցում հենց հոգեթերապևտիկ աշխատանքին։ Հետևաբար, PPT-ի սկզբունքները ձևավորում են տրանսկուլտուրալ հոգեթերապիայի ոլորտի սահմաններն ու կառուցվածքը։

PPT-ի մեջ «տրանսկուլտուրալ» տերմինը կարելի է հասկանալ երկու ձևով՝

  1. Նախ՝ այն վերաբերում է տարբեր մշակութային համատեքստ ներկայացնող այցելուների առանձնահատկությունների ճանաչմանը, ինչը հայտնի է նաև որպես միջմշակութային կամ միգրացիոն հոգեթերապիա։
  2. Երկրորդ՝ այն ներառում է մշակութային գործոնների կարևորումը յուրաքանչյուր թերապևտիկ հարաբերության մեջ՝ հետագայում հոգեթերապևտի գործիքակազմն ընդլայնելու և սոցիալ-քաղաքական գիտակցվածությունը խթանելու համար։

PPT-ն մշակութային զգայուն մեթոդ է՝ («միասնություն տարբերության մեջ»), որն ի վիճակի է ադապտացվել տարբեր մշակույթների և կյանքի իրավիճակների հետ, և չպետք է դիտվի որպես արևմտյան «հոգեբանական գաղութականացում»։[40] Նոսրաթ Պեզեշկիանն ընդգծում է սոցիալական ասպեկտի նշանակությունը պոզիտիվ հոգեթերապիայում՝ առաջարկելով, որ այն կարող է լայնորեն կիրառվել տարբեր սոցիալական հարաբերություններում, ինչպիսիք են՝ խմբերի, ազգերի, ժողովուրդների և մշակութային խմբերի միջև հարաբերությունները։ Այս կերպ կարելի է ստեղծել համապարփակ սոցիալական տեսություն՝ կենտրոնանալով փոխազդեցության մարտահրավերների, մարդկային կարողությունների և տնտեսական պայմանների վրա։[41]

Տրանսկուլտուրալ հոգեթերապիան ոչ թե զուտ տարբեր մշակույթների համեմատություն է, այլև՝ համապարփակ մի ուղղություն, որն ուշադրություն է դարձնում մարդկային վարքագծի մշակութային չափանիշներին։ Այն ձգտում է հասկանալ, թե ինչով են մարդիկ տարբեր և ինչն է նրանց մոտ ընդհանուր։ PPT-ն օգտագործում է օրինակներ այլ մշակույթներից՝ օգնելու այցելուներին ընդլայնել իրենց սեփական վարքաձևերը և աշխարհայացքը։ Պատմությունները, հեքիաթները, սոցիալական նորմերը և Բալանսի մոդելը լայնորեն կիրառվում են տրանսկուլտուրալ հեռանկարները խթանելու համար։ 1979 թ. Նոսրաթ Պեզեշկիանը ներմուծեց «տրանսկուլտուրալ հոգեթերապիա» տերմինը և «Առևտրականն ու թութակը։ Արևելյան պատմությունները պոզիտիվ հոգեթերապիայում» գրքում հատկացրեց դրան մի առանձին գլուխ: Նա հավատում էր, որ տրանսկուլտուրալ խնդիրների լուծումը կլինի ապագայի հիմնական մարտահրավերներից մեկը՝ հաշվի առնելով տրանսկուլտուրալ դժվարությունների աճող նշանակությունը անձնական կյանքում, աշխատանքում և քաղաքականության մեջ։[42]

Առաջին հարցազրույցը պոզիտիվ հոգեթերապիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համիդ Պեզեշկիանի ատենախոսությունը,[43] որը ներկայացվել է 1988 թ., հանդիսանում է առաջին դոկտորական աշխատանքը, որն ամբողջությամբ նվիրվել է PPT-ին։ Պոզիտիվ հոգեթերապիայում առաջին հարցազրույցը կառուցվածքավորվել է հենց այս ատենախոսության մեջ, որտեղ ներկայացվել է հարցազրույցի հարցաշարն ու դրա հիման վրա կատարված հոգեդինամիկ վերլուծությունը։ Հետագայի կիսակառուցքային առաջին հարցազրույցի այս նախատիպը կարևոր ներդրում էր հոգեդինամիկ հոգեթերապիայի ոլորտում։

Հոգեթերապիայում առաջին հարցազրույցը առանցքային բաղադրիչ է, որը կարելի է համեմատել բժշկական առաջին հետազոտության և անամնեզի հավաքման հետ։[44] Այն ծառայում է մի քանի նպատակների՝ ներառյալ ախտորոշում, թերապիայի պլանավորում, կանխատեսում և հիպոթեզի ձևավորում։[45] PPT-ում առաջին հարցազրույցը ներառում է ախտորոշիչ գործառույթ, ինչպես նաև՝ հաշվի է առնում հարաբերությունների գործոնները և թերապևտիկ ալյանսը։[46] Այն ճանաչում է սպասումների ազդեցությունը,[47]՝ ներառյալ արդյունավետ թերապիայի հույսը (Snyder,[48] 193–212, Frank[49])։ Կիսակառուցվածքային բնույթի շնորհիվ այն կիրառելի է տարբեր համատեքստերում, ինչպիսիք են՝ անհատական թերապիան, զույգերի թերապիան, ընտանեկան թերապիան, մանկան և դեռահասների հոգեթերապիան, խորհրդատվությունը և քոուչինգը։

PPT-ում առաջին հարցազրույցը ներառում է պարտադիր և ընտրովի հարցեր։ Պարտադիր հարցերին տրված պատասխանների հիման վրա հոգեթերապևտը կարող է տալ կամ չտալ ընտրովի հարցերը։ Հարցերը կարող են լինել բաց կամ փակ և միտված են տեղեկություններ հավաքել ախտորոշիչ, թերապևտիկ, կանխատեսման և հիպոթեզի ձևավորման նպատակով ([50] p. 31)։ Հարցազրույցը կարելի է անցկացնել հենց առաջին հանդիպման կամ թերապիայի սկզբնական փուլերում։

Բալանսի մոդելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալանսի մոդելը լայնորեն ճանաչված է և կարող է կիրառվել տարբեր ոլորտներում՝ ներառյալ հոգեթերապիան, ինքնօգնությունն և ընտանեկան հոգեթերապիան։ Այն կարելի է համեմատել Ֆրոյդի լիբիդոյի կոնցեպտի, Ադլերի կյանքի նպատակների և Յունգի՝ ընկալման, ռացիոնալի, զգայունության և ինտուիցիայի չորս գործառույթների հետ։ Բալանսի մոդելն անձի կառուցվածքային ներկայացումն է և թույլ է տալիս բացահայտել այն ոլորտները, որտեղ անհատը բացեր և աշխատելու տեղ ունի։ Այս ոլորտների վրա կենտրոնանալով՝ հնարավոր է հասնել նոր բալանսի մոդելի։

  • Մարմին/Առողջություն (ՖԻԶԻԿԱԿԱՆ)
  • Ձեռքբերումներ/Աշխատանք (ՄԵՆԹԱԼ)
  • Շփում/Հարաբերություններ (ՀՈՒԶԱԿԱՆ)
  • Ապագա/Ֆանտազիաներ/Իմաստներ (ՀՈԳԵՎՈՐ)

Բալանսի մոդելը հիմնված է այն գաղափարի վրա, որ գոյություն ունեն կյանքի չորս հիմնական ոլորտներ, որտեղ մարդն ապրում և գործում է, և որոնք զգալիորեն ազդում են անհատի ընդհանուր բավարարվածության, ինքնագնահատականի և մարտահրավերներին դիմակայելու կարողության վրա։ Այս ոլորտները հանդիսանում են անհատի անձի հիմնական ցուցիչները ներկա պահին և ընդգրկում են կյանքի կենսաբանական-ֆիզիկական, ռացիոնալ-ինտելեկտուալ, սոցիալական-հուզական և երևակայական, արժեքների վրա կենտրոնացած ոլորտները։ Բոլոր անհատներն ունեն բավականաչափ ներուժ յուրաքանչյուր այս ոլորտի համար, սակայն որևէ ոլորտ կամ ոլորտներ կարող են ավելի առաջնային կամ, ընդհակառակը, անտեսված դառնալ, այս կամ այն հանգամանքներում:[51] Կյանքի էներգիան, գործունեությունը և ռեակցիաները փոխկապակցված են այս չորս ոլորտների հետ.

  1. Ֆիզիկական ակտիվություն և ընկալումներ, ինչպես օրինակ՝ սնունդ ընդունելը, քնքշությունը ու սեքսուալություն, քունը, հանգիստը, սպորտը, արտաքին տեսքը և հագուկապը և այլն։
  2. Ձեռքբերումները և մասնագիտական կարողությունները, օրինակ՝ առևտուրը, աշխատանքը, տնային պարտականությունները, այգեգործությունը, հանրակրթական, բարձրագույն կամ այլ ոլորտի կրթությունը, փողի կառավարումը և այլն։
  3. Հարաբերություններ և կոնտակտի ձևեր զուգընկերների, ընտանիքի, ընկերների, ծանոթների և անծանոթների հետ, սոցիալական կյանքում ներգրավվածությունն ու գործունեությունը։
  4. Անհատի ապագայի պլանները, կրոնական/հոգևոր պրակտիկաները, նպատակներն ու իմաստները, մեդիտացիաները, ռեֆլեքսիան, մահը, հավատալիքները, գաղափարները, երևակայությունը և ֆանտազիաները։

Բալանսի մոդելի նպատակն է վերականգնել խախտված ներդաշնակությունն այս չորս ոլորտների միջև, հոգեթերապևտիկ աշխատանքի ընթացքում օգնել հիվանդին բացահայտել իր սեփական ռեսուրսները և դրանք օգտագործել դինամիկ բալանսի հասնելու համար։[52] Մասնավորապես, սա ենթադրում է ոչ թե ծախսված ժամերի, այլ էներգիայի բալանսավորված բաշխում, երբ յուրաքանչյուր ոլորտը ստանում է 25%-ի չափով էներգիա՝ ոչ թե հավասար ծախսված ժամանակային միավոր։ Որևէ մեկ ոլորտի երկարատև գերիշխումը, կամ մեկ այլ ոլորտի շարունակական անտեսումը, կարող են հանգեցնել ներքին կոնֆլիկտների, հիվանդությունների և այլ բացասական հետևանքների ու մեծապես ազդել կյանքի որակի վրա։

Փոխհարաբերությունների մոդելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկության փորձառությունների ազդեցությունը այցելուի կյանքում գնահատելը ոչ դյուրին, բայցևայնպես, առանցքային խնդիր է հոգեթերապիայում։ PPT-ում Փոխհարաբերությունների մոդելի գաղափարը,[53] որը նաև հայտնի է որպես «օրինակներ», «դերային մոդելներ» կամ «սիրո ձևեր», կիրառվում է որպես գործիք՝ նկարագրելու ընտանեկան կոնցեպտների պատերնները, որոնք ընկած են անհատի փորձի և հետագա զարգացման հիմքում։ Մանկությունն ու միջավայրը ազդում են սիրո և ճանաչման բազային կարողությունների անհատական զարգացման և արտահայտման վրա։ Բալանսի մոդելը ցույց է տալիս ճանաչման կարողության միջոցները, մինչդեռ՝ Փոխհարաբերության մոդելի չորս չափումները նկարագրում են սիրո կարողության միջոցները։

  • ԵՍ (Ծնողներ/քույր-եղբայր և երեխան)
  • ԴՈՒ (Ծնողներն իրար միջև)
  • ՄԵՆՔ (Ծնողները և շրջապատը)
  • Սկզբնական/հիմնական ՄԵՆՔ (Ծնողների հավատքն ու աշխարհայացքը)

PPT-ում փոխհարաբերությունների մոդելի կիրառումն ընդլայնում է Կոհուտի և Կեռնբերգի ինքնության և օբյեկտային տեսությունները՝ առաջարկելով ոչ միայն «Ես» չափումը կամ ոլորտը, այլև՝ «Դու», «Մենք» և «Հիմնական, սկզբնական Մենք» ոլորտները։ «Դու» չափումը ներկայացնում է այցելուի ծնողների կամ խնամողների հարաբերությունը միմյանց միջև։ «Մենք» չափումն ընդգրկում է ծնողների/հիմնական խնամողների հարաբերություններն այլոց հետ։ «Հիմնական Մենք» չափումը, որը բնորոշ է բացառապես PPT-ին, նկարագրում է այցելուի նշանակալի մարդկանց (օր.՝ ծնողների ու տատիկների, պապիկների) հարաբերություններն իրար մեջ, նրանց կյանքի փիլիսոփայությունը կամ կրոնական համոզմունքները։ Այս չորս չափումներում առկա փոխհարաբերությունները թերապևտիկ աշխատանքում ներառելով՝ PPT-ն ընդլայնում է ինքնության և օբյեկտային տեսությունները և դառնում առանձնակի մոտեցում, որը կարող է մեծապես ներազդել հոգեդինամիկ թերապիաների ապագա ընթացքի վրա։

  • «Ես» չափումը կենտրոնանում է անհատի ինքնավերաբերմունքի և կյանքի ընթացքում մշտապես առկա խնդիրների վրա, ինչպիսիք են՝ ինքնագնահատականը, ինքնավստահությունը, բազային վստահության ու անվստահության հարցերը։ Այս խնդիրները մեծապես կախված են անհատի մանկության փոխհարաբերություններից ծնողների և քույր եղբայրների հետ։ Մանկության տարիներին են անհատները սովորում ձևավորել վերաբերմունք իրենք իրենց հանդեպ՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, թե ինչպես և որքանով են բավարարվում իրենց պահանջմունքներն ու կարիքները։
  • «Դու» չափանիշը վերաբերում է անհատի հարաբերություններին ուրիշների, մասնավորապես՝ զուգընկերների հետ։ Այս փոխհարաբերության հիմնական մոդելը ծնողների փոխհարաբերության օրինակն է՝ որը հետագայում մեծապես ազդում է զուգընկերոջ հետ փոխհարաբերության ձևեր ընտրելու վրա։
  • «Մենք» չափումը վերաբերում է անհատի հարաբերությանը սոցիալական միջավայրի հետ և մեծապես կախված է ծնողների հարաբերությունների օրինակից իրենց սոցիալական միջավայրի հետ։ Սոցիալիզացիայի միջոցով՝ սոցիալական վարքաձևերի նորմերի նկատմամբ վերաբերմունքները փոխանցվում են ծնողներից երեխաներին։ Այս վերաբերմունքները և ակնկալիքները վերաբերում են ընտանիքից դուրս սոցիալական կապերին, օրինակ՝ հարազատների, ընկերների, գործընկերների, սոցիալական խմբերի, հետաքրքրության օղակների, հայրենակիցների և ողջ մարդկության հետ։ Այն, թե ինչպես են ծնողները կառուցում այդ փոխհարաբերությունները, հետագայում ազդում է անհատի համոզմունքների և մոտեցումների վրա սոցիալական ոլորտում։
  • «Սկզբնական/Հիմնական-Մենք» չափումը վերաբերում է անհատի հարաբերություններին իրենց ծագման կամ հիմնական համայնքի հետ, որի վրա մեծապես ազդում է ծնողների վերաբերմունքը՝ իմաստներին, նպատակներին, նրանց հոգևոր/կրոնական համոզմունքներն և աշխարհայացքը։ Այս չափումը ոչ միայն կապված է անհատի փաստացի կրոնի կամ հավատքի հետ, այլև կարևոր է դեր է խաղում ողջ կյանքի ընթացքում կյանքի իմաստների բացահայտման մեջ։ Անգամ եթե անհատը մերժում է կրոնը որպես այդպիսին, իր ծնողների կամ նշանակալի մարդկանց հետ փոխհարաբերությունները կարևոր դեր են խաղում արժեքային համակարգի ու կյանքի ուղենիշների ընտրման համար։

Կոնֆլիկտի մոդելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեզեշկիանի հոգեդինամիկ կոնֆլիկտի մոդելը (տես նկարը) բաժանում է բովանդակությունը երեք ուղղությամբ. ակտուալ կոնֆլիկտ, որն առաջանում է ծանր իրավիճակներում, նախնական բազային կոնֆլիկտ և անգիտակցական ներքին կոնֆլիկտ, որոնք առաջացնում են ֆիզիկական և/կամ հոգեկան ախտանիշներ։ «Կոնֆլիկտ» բառը (լատիներեն՝ confligere՝ «հակամարտել» կամ «պայքարել») վերաբերում է ներքին և արտաքին արժեքների և կոնցեպտների հակասությանը կամ ներքին ամբիվալենտությանը։ Հույզերը, աֆեկտիվ վիճակներն ու ֆիզիկական արձագանքները կարող են դիտվել որպես ցուցիչ ազդանշաններ ներքին արժեքային կոնֆլիկտի և ակտուալ կարողությունների բաշխման մասին։ Այսպիսով, PPT-ում հարցը դրվում է հենց բովանդակության մասին՝ ի՞նչն է առաջացնում կամ ի հայտ բերում կոնկրետ հույզը։[54]

Բազային կոնֆլիկտ

  • Միջավայրի ու անհատի նախկին փորձառությունը
  • Հոգեկան ադապտացիան, կոմպենսացիաներն ու պաշտպանական մեխանիզմները
  • Անհատի ու անձի կառուցվածքի զարգացումը

Ակտուալ կոնֆլիկտ

  • Ակտուալ, փաստացի իրավիճակ, դեպք, միկրոտրավմատիկ իրադարձություն
  • Միկրո կամ մակրո տրավմա
  • Քնած բազային կոնֆլիկտի ակտիվացում

Ակտուալ ներքին, ենթագիտակցական կոնֆլիկտ

  • Ենթագիտակցորեն անդիմադրելի իրավիճակ, քոփինգների դեկոմպենսացիա
  • Հուսալքվածություն
  • Կոնֆլիկտի սիմվոլիկ մանիֆեստացիա մարմնում կամ հոգեկանում

Պեզեշկիանի «միկրոտրավմա» եզրույթը վերաբերում է փոքր, կրկնվող հոգեկան վնասվածքների կուտակմանը, որոնք առաջացնում են միկրոսթրես կամ «աննշանակալի վնաս» ([[55]] էջ 80) և կարող են տրիգեր դառնալ ներքին կոնֆլիկտների համար։ Այս միկրոտրավմաները տարբերվում են կյանքի մեծ իրադարձություններից կամ մակրոտրավմայից։ Նրանք կարող են առաջացնել կոնֆլիկտ և կապված են մարդկանց ունեցած ակտուալ կարողությունների հետ, որոնք թույլ են տալիս մարդկանց ձևավորել հարաբերություններ, բայց կարող են նաև դառնալ կոնֆլիկտների աղբյուր։

Ակտուալ կոնֆլիկտում, երբ քոփինգ մեխանիզմները գերծանրաբեռնվում են, կարող է ի հայտ գալ հին, անգիտակցական բազային կոնֆլիկտը՝ հակամարտության մեջ դնելով առաջնային հուզական պահանջմունքները, ինչպես օրինակ՝ վստահություն, հույս կամ քնքշություն՝ ընդդեմ երկրորդային կարողությունների կամ սոցիալական նորմերի՝ ինչպես օրինակ ճշտապահությունը, կարգապահությունը արդարությունը կամ անկեղծությունը։

Երբ բազային կոնֆլիկտը կարգավորելու նախկին այլընտրանքային ձևերն այլևս չեն աշխատում, ծագում է ներքին կոնֆլիկտը՝ առաջացնելով սիմպոմներ, որոնք կարող ենք դիտարկվել որպես լուծման փորձեր։ Այս արձագանքներն ըննդեմ կոնֆլիկտին կարող են ներկայացվել Բալանսի մոդելի միջոցով ու, թեև նրանք չեն կարող լուծում բերել, այնուամենայնիվ, նրանց ազդեցությունը մեծ է։

Երբ որոշակի կարողություններ, բարոյախություններ, գաղափարներ կամ սկզբունքներ մշտապես կիրառվում են առանց հարմարեցման ընթացիկ հանգամանքների, դա կարող է հանգեցնել խանգարումների։ Եթե ընտանեկան կոնցեպտները կամ նախկինում ընտրված այլընտրանքները շարունակում են կրկնվել, կարող է սկսվել անգիտակից ներքին կոնֆլիկտ, որն էլ կարող է առաջացնել հոգեբանական, հոգեսոմատիկ կամ ֆիզիկական խանգարումներ։ Այս ախտանիշներն այցելուի համար ծառայում են որպես միջոց՝ անգիտակցականից ինչ-որ բան արտահայտելու համար, և ունեն հատուկ նշանակություն և իմաստ։ PPT-ի նպատակն է ուժեղացնել մերժված ոլորտները և անբավարար զարգացած կարողությունները թերապևտիկ հարաբերություններում և առօրյա կյանքում՝ թույլ տալով այցելուներին արդյունավետ լուծել կոնֆլիկտները և հասնել ներքին և արտաքին բալանսի։

Նարատիվ մոտեցում՝ պատմություններն ու իմաստությունը կիրառելով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիայում կիրառվող հատուկ տեխնիկաներից մեկն է պատմությունների, պատմվածքների և առակների թերապևտիկ կիրառումը, որն առաջին անգամ ներկայացրել է Նոսրաթ Պեզեշկիանը իր 1979թ. հրատարակած «Արևելյան պատմությունները որպես հոգեթերապիայի գործիքներ։ Առևտրականն ու թութակը» աշխատության մեջ։ Թեև հիպնոթերապիան (Milton Erickson) օգտագործում էր այս մոտեցումը, այն նոր էր հոգեդինամիկ թերապիայի մեջ։ Ի տարբերություն Յունգի, ով իր աշխատանքում կենտրոնանում էր հեքիաթների վրա՝ Պեզեշկիանի մեթոդը ընդգրկում է ավելի լայն նարատիվ թերապևտիկ գործիքներ։ Այս գրքում ընդգրված առածների ու պատմությունների միջոցով փորձ է արվում բացահայտել և զարգացնել մարդու՝ ինքնօգնության ներուժը։ Առածների խորհրդանշական իմաստն ու բարոյախոսությունները դուրս բերելու միջոցով այցելուն թերապևտիկ աշխատանքում իր անձին ևս մի դրական տեսանկյունից անդրադառնալու հնարավորություն է ստանում։ ([56] էջ 92)։

Պատմությունները թերապիայում ծառայում են որպես հայելի՝ ընթերցողին կամ լսողին հնարավորություն տալով նույնականանալ այդ պատմություններիզ լսած հույզերի ու իրավիճակների հետ՝ այդ կերպ անդրադառնալով իրենց սեփական պահանջմունքներին ու իրավիճակներին։[57] Լուծումներ ներկայացնելով՝ պատմությունները կարող են աշխատել որպես մոդելներ, որոնք այցելուները կարող են համեմատել իրենց մոտեցումների ու քայլերի հետ՝ ստանալով ավելի լայն մեկնաբանությունների ու փոփոխության հնարավորության։ Բացի այդ, պատմությունների կիրառումը թերապիայում հատկապես արդյունավետ է այն այցելուների համար, ովքեր դիմադրում են փոփոխությանը և դեռևս կառչած են հին ու իրենց սպառած գաղափարներին։[58][59]

Հինգ քայլանոց գործընթացի մոդելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ քայլանոց կոնցեպտը, որը կիրառվում է անհատական և ընտանեկան թերապիայում, մոտ է Ռ. Բաթեգեյի՝ խմբային հոգեթերապիայում նկարագրված բնական գործընթացին, Մորենոյի՝ հոգեթերապևտիկ դրամայի և Ալֆրեդ Ադլերի՝ ուսուցման մոդելներին։ Պեզեշկիանի մոտեցման առանձնահատկությունն այս գործընթացի մոդելի համակարգված կիրառումն է հոգեթերապիայում։ Հինգ քայլանոց գործընթացն ասես ծառայում է որպես ճանապարհային քարտեզ հոգեթերապևտի և այցելուի համար՝ գտնելու ավելի արդյունավետ միջոցներ ինքնօգնության համար։

Թերապիայի մեջ կապի երեք փուլերը (կապվածություն, սահմանազատում, անջատում) ներառում են 5 փուլերից բաղկացած հաղորդակցման գործընթացը, որը կիրառվում է ինչպես առանձին վերցված սեսսիաների, այնպես էլ ողջ թերապիայի ընթացքում։

  • Առաջին քայլը՝ ընդունումը, դիտումն ու դիստանցավորումը, ենթադրում է հեռանկարների փոփոխություն։
  • Երկրորդ քայլը ներառում է ինվենտարիզացիա, կոնֆլիկտի բովանդակության սահմազատումն ու այցելուի ուժեղ կողմերի դուրս բերումը։
  • Երրորդ քայլը ներառում է իրավիճակային խրախուսումը, որտեղ զարգանում են ինքնօգնությունն ու ռեսուրսները։
  • Չորրորդ քայլը ներառում է կոնֆլիկտի հետ աշխատելը վերբալիզացիայի միջոցով։
  • Հինգերորդ և վերջին քայլը՝ նպատակների ընդլայնումը, ներառում է ռեֆլեքսիա, ամփոփում, ռազմավարություններ և նոր հեռանկարներ՝ ապագայի վրա կենտրոնացած մոտեցմամբ։

Այս կառուցվածքային հաղորդակցման մոտեցումը մեծապես նպաստում է թերապիայի հաջող արդյունքներին։ Թերապևտիկ գործընթացը կենտրոնացած է ապագայի և փոփոխությունների վրա, և այն ենթադրում է անցյալի այն կոնցեպտների կիրառումը, որոնք արդյունավետ են ներկայում։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կիրառվում են այլ թերապևտիկ մոտեցումներից բաղադրիչներ (ինտեգրատիվ կողմը)։

Այս հինգ փուլերը ծառայում են որպես հաղորդակցման կառուցվածքային մոդել առանձին թերապևտիկ սեսսիայի ժամանակ կամ ողջ թերապևտիկ գործընթացում, որը նման մոդելի բացակայության դեպքում գուցե մնար առանց ուղղության։[60] Սա տալիս է թե՛ թերապևտին, թե՛ այցելուին մեկնարկի կետ և ապահովություն թերապևտիկ գործընթացում՝ նախապատրաստելով այցելուին աշխատել կոնֆլիկտների լուծման ուղղությամբ նաև ինքնօգնության միջոցով՝ մասնավորապես թերապիայի ավարտից հետո։

PPT-ի կիրառման ոլորտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիան, որն ի սկզբանե մշակվել էր որպես հոգեթերապևտիկ ուղղություն, դուրս է եկել իր ավանդական կիրառման շրջանակից և ավելի լայն ու տարբեր ոլորտներում է կիրառվում, ինչպես օրինակ՝ խորհրդատվություն, մանկավարժություն և սոցիալական աշխատանք։ Գերմանիայում մեթոդը կիրառվում է խորհրդատվությունում 1992 թվականից, իսկ Բուլղարիայում՝ մանկավարժության ոլորտում, կրկին նույն թվականից։ 2014 թվականից այն կիրառվում է Չինաստանում սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստման մեջ՝ հոգեկան խանգարումների, ընտանիքների հետ աշխատելու և հուզական այրման կանխարգելման հարցերով։ Այն նաև կիրառվում է որպես մասնագիտական վերապատրաստման բազային թրեյնինգ մանկան և դեռահասների թերապիայի համար. Բուլղարիայում՝ 2006 թվականից, Ուկրաինայում և Ռուսաստանում՝ մի քանի տարի անց։ Բազմաթիվ մասնագետներ Գերմանիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Թուրքիայից, Կոսովոյից, Չինաստանից, Բոլիվիայից և Ուկրաինայից մասնագիտացել են Պոզիտիվ հոգեթերապիայի հիմքով ընտանեկան հոգեթերապիայում և խորհրդատվությունում։ Արդյունքում, PPT-ն դարձել է հոգեթերապևտիկ հմտությունների և փորձի փոխանակման միջոց տարբեր մասնագիտական և մշակութային ոլորտներում։[61]

Ի սկզբանե ձևավորվելով որպես հիմնական հոգեսոմատիկ բուժում՝ հոգեկան առողջության, հոգեսոմատիկ բժշկության,[62] կանխարգելման և հոգեթերապիայի համար՝ պոզիտիվ հոգեթերապիան այսօր Գերմանիայում կիրառվում է նաև հենց բժիշկների կողմից։ Մեթոդը գործում է մի շարք հիվանդանոցներում, ինչպես նաև՝ Վիսբադենի հոգեթերապիայի ակադեմիայի՝ պետական հավաստագրում ստացած ուսուցման ծրագրերում՝ որպես հոգեդինամիկ թերապևտիկ ուղղություն։

Հոգեթերապիայից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիան կիրառություն է գտել լայն ոլորտներում, ներառյալ կրթությունը,[63] կրոնի հոգեբանությունը,[64][65][66] ուսուցիչների վերապատրաստման դասընթացները,[67][68] կառավարման և[69] տարբեր խորհրդատվական ոլորտները,[70] զույգերի համար սեմինարները, HR ոլորտը, իրավաբանների և միջնորդների վերապատրաստման դասընթացները, զինված ուժերը, քաղաքականությունը,[71] միջմշակութային թրեյնինգները, նատուրոպաթիան (նաև հայտնի որպես մտամարմնական բժշկություն[72]), այրման կանխարգելումը,[73] և սուպերվիզիան[89]։ Բացի դրանից, PPT-ն կիրառվում է քոուչինգում,[74] ընտանեկան[75] և ընդհանուր խորհրդատվության ոլորտում։

Պոզիտիվ հոգեթերապիան օգտագործվում է տարբեր հոգեկան առողջության խնդիրների բուժման համար, այդ թվում՝ աֆեկտիվ, նևրոտիկ խանգարումներ, սթրեսի հետ կապված խանգարումներ, սոմատոֆորմ խանգարումներ և որոշակի վարքային սինդրոմներ, որոնք դասակարգված են ICD-10-ի մեջ (F3-5 գլուխներ)։ Այն նաև ցույց է տվել խոստումնալից արդյունքներ անձնային խանգարումների (F6 գլուխ) բուժման մեջ։ Մեթոդը հաջողությամբ ինտեգրվել է ավանդական անհատական թերապիայի մեջ և շատ արդյունավետ է զույգերի, ընտանիքների,[76] և խմբային թերապիաների համատեքստում։ PPT-ն նաև կիրառվում է հոգեբուժության ոլորտում՝ ցույց տալով իր արդյունավետությունը հետպսիխոտիկ հիվանդների հետ աշխատանքի և հոգեբուժական հաստատություններում խմբային թերապիաների ընթացքում, որտեղ պատմությունների, անեկդոտների, կատակների օգտագործումը հատկապես ազդեցիկ է եղել։

Ինքնօգնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեզեշկիանի գրքերից շատերն ուղղված են ոչ մասնագետ ընթերցողներին, ովքեր ցանկանում են զարգացնել ինքնօգնության հմտությունները։ Նրա աշխատանքները, ինչպես օրինակ՝ «Ամենօրյա կյանքի հոգեթերապիան» (1977 թ.՝ գերմաներեն, 1986 թ.՝ անգլերեն), նախատեսված են այն անհատների համար, ովքեր ցանկանում են հաղթահարել իրենց կյանքի ճգնաժամերը։ Նմանապես՝ «Իմաստի որոնումներում» (1983 թ. գերմաներեն և 1985 թ. անգլերեն) գիրքը ևս տրամադրում է ուղեցույցներ՝ կյանքի ճգնաժամերում կողմնորոշվելու համար։ Բացի այդ, մի շարք այլ գրքեր, ինչպիս օրինակ՝ «Եթե ցանկանում ես այն, ինչ երբեք չի ունեցել, ապա արա այն, ինչ երբեք չես արել» (2011), կենտրոնանում են միջանձնային կոնֆլիկտների լուծման վրա։ Հետագա մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար անձիք կարող են անցնել հատուկ դասընթացներ և դառնալ պոզիտիվ հոգեթերապիայի հավաստագրված խորհրդատուներ։

PPT դասընթացներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

WAPP-ի հիմնական հետբուհական ուսուցման ծրագիրը բաղկացած է երեք մասից։ Այս մասերը նախատեսված են հաջորդական կարգով, այսինքն՝ դրանք պետք է լրացվեն հերթականությամբ՝ սկսած ամենացածր մակարդակից։[77]

  1. Պոզիտիվ հոգեթերապիայի բազային խորհրդատու (200 ժամ՝ ներառյալ տեսություն և)
  2. Հավաստագրված պոզիտիվ հոգեթերապևտի թեկնածու (710 ժամ՝ ներառյալ տեսություն, սուպերվիզիա և ինքնաբացահայտում)
  3. Եվրոպական հավաստագրված պոզիտիվ հոգեթերապևտ (1400 ժամ՝ ներառյալ տեսություն, գործնական աշխատանք, սուպերվիզիա և ինքնաբացահայտում)

Դասընթացները բաժանված են 3 կամ 4 օր տևողությամբ մոդուլների, որոնք անց են կացվում մի քանի ամիսների ընթացքում՝ կախված դասընթացի տեսակից։ Պոզիտիվ և տրանսկուլտուրալ հոգեթերապիայի ուսուցումը բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝

  1. Տեսություն: Պոզիտիվ և Տրանսկուլտուրալ հոգեթերապիայի բոլոր բազային կոնցեպտների և գործիքակազմի հետ ծանոթացում։
  2. Ինքնաբացահայտում/ինքնափորձառություն: Առաջին հերթին, կրթական գործընթացը պետք է նպաստի դասընթացի մասնակցին ձևավորել իր սեփական հոգեդինամիկ հոգեթերապևտիկ ինքնությունը։ Մասնակիցների ինքնառեֆլեքսիան պետք է ամրապնդվի և զարգացվի։ Նրանք պետք է առերեսվեն իրենց ներքին առանցքային կոնֆլիկտներին և անձնային կառուցվածքին։ Նրանք պետք է իրենց վրա փորձեն, թե ինչպես է աշխատում հոգեթերապիան, և որքան մարտահրավերային այն կարող է լինել։ Անգիտակցականի անհատական փորձառությունը հոգեդինամիկ ինքնաբացահայտման հիմնական ասպեկտն է։ Այնուամենայնիվ, ինքնաբացահայտման գործընթացը թերապիա չէ։ Եթե ուսումնական ինքնաբացահայտման շրջանակներում մասնակիցը և/կամ նրա մարզիչը հասկանում են, որ առկա են շատ անձնական չլուծված հարցեր, գուցե մասնակցին առաջարկվի անցնել իր անհատական թերապիան։ Դա նաև նշանակում է, որ անհատական թերապիան չի կարելի համարել որպես կրթական ինքնաբացահայտմանը փոխարինող գործընթաց։[78]
  3. Սուպերվիզիա: Սուպերվիզիան հանդիսանում է պոզիտիվ հոգեթերապիայի էական բաղադրիչը՝ ներառելով թե՛ անհատական, թե՛ խմբային ձևաչափեր։ PPT-ում սուպերվիզիան ոչ միայն տրամադրում է թերապևտիկ իրավիճակը հասկանալու հնարավորություն, այլ նպատակաուղղված է սուպերվիզանտի հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ հիմնվելով վերջիններիս և իրենց այցելուների կարիքների վրա։ Խմբային սուպերվիզիան տարածված է PPT-ում, քանի որ կառուցվածքային գործընթացը արդյունավետ է աշխատում գործնական սպասելիքների և դիդակտիկ էֆեկտի հետ։ Լավագույն ձևաչափը ենթադրում է, որ մեկ սեսսիայի ժամանակ քննարկվում է մեկ դեպք՝ մեկ սուպերվիզանտի մասնակցությամբ, իսկ մնացած խմբի անդամները, ներառյալ սուպերվայզերը, հանդես են գալիս որպես մասնակիցներ։ Այս մոտեցումը թույլ է տալիս սուպերվայզերին ներգրավել մյուս մասնակիցներին՝ որպես համասուպերվայզերներ, ինչի շնորհիվ սուպերվիզանտը կարող է տեսնել դեպքն այլ տեսակետներից և տարբեր հեռանկարներից։[79][80]

PPT հավաստագրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր PPT դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակցին տրվում է սերտիֆիկատ WAPP-ի կողմից (World Association for Positive and Transcultural Psychotherapy), որը ստորագրվում է դասընթացի հիմնական մարզչի և միության նախագահի կողմից։ Միայն WAPP-ն է սերտիֆիկացնում պոզիտիվ հոգեթերապիայի ուսուցիչներին։ Միայն WAPP-ի հավաստագրված մարզիչներն ունեն իրավունք ստորագրելու և տրամադրելու պաշտոնական WAPP սերտիֆիկատներ։[81]

Ուսուցման չափանիշները

[խմբագրել | խմբագրել կոդը]

WAPP-ը մշակել է համընդհանուր ուսուցման ստանդարտներ[82]՝ պոզիտիվ հոգեթերապիայում հետբուհական ուսուցման համար։ Այս ստանդարտները պարտադիր են բոլորի համար։ Ստանդարտները կարող են տարբերվել որոշ երկրներում, բայց WAPP-ի սահմանած ստանդարտները նվազագույն պահանջներն են, որոնք պետք է կատարվեն։

Մարզիչները կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

WAPP-ը ուսուցանում և սերտիֆիկացնում է մարզիչներին՝ պոզիտիվ հոգեթերապիայի հետևյալ բազային և մաստեր դասընթացների համար ([83] էջ 26):

  1. Պոզիտիվ հոգեթերապիայի բազային դասընթացի մարզիչ
  2. Պոզիտիվ հոգեթերապիայի մաստեր դասընթացի մարզիչ

Հավաստագրված պոզիտիվ հոգեթերապևտները, ովքեր ցանկանում են դառնալ PPT մարզիչներ, կարող են մասնակցել մարզիչների համար նախատեսված ուսումնական ծրագրին։

Միջազգային հավաքներ և ուսուցման նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի Պոզիտիվ հոգեթերապիայի Միությունը կանոնավոր կերպով կազմակերպում է ազգային և միջազգային հավաքներ, օրինակ՝ կոնֆերանսներ, մարզիչների համար սեմինարներ և համաշխարհային կոնգրեսներ։[84] 2000 թ. սկսած՝ անց են կացվում տարեկան միջազգային ուսուցողական սեմինարներ, իսկ 1997 թ. մինչ այսօր՝ անցկացվել է յոթ համաշխարհային կոնգրես։

Զարգացում և միջազգային ցանց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիայի հիմնական ուշադրությունը վերջին 40 տարիների ընթացքում եղել է բուժման, ուսուցման և հրատարակչության վրա։ 1979 թ. Գերմանիայի Վիսբադեն քաղաքում ստեղծվեց Հոգեթերապիայի և Ընտանեկան թերապիայի Վիսբադենի հետբուհական ուսուցման ինստիտուտը՝ որպես բժիշկների բուհական ուսուցում։ 1999 թ. ստեղծվեց Վիսբադենի հոգեթերապիայի ակադեմիան՝ (WIAP),[85] պետական լիցենզավորված հետբուհական հոգեթերապիայի ակադեմիա՝ մեծ կլինիկայով, որը պատրաստում է հոգեբանների և կրթական ոլորտի մասնագետների։

Միջազգային գլխավոր գրասենյակը գտնվում է Վիսբադենում՝ Գերմանիայում։ Պոզիտիվ հոգեթերապիան միջազգային մակարդակում ներկայացված է Աշխարհի պոզիտիվ և տրանսկուլտուրալ հոգեթերապիայի միության (WAPP) միջոցով։[86] Այս կազմակերպության միջազգային կառավարման խորհուրդն ընտրվում է ամեն երկու տարին մեկ։ Որոշ երկրներում գոյություն ունեն ազգային և տարածաշրջանային ասոցիացիաներ։

PPT-ն ու մեթոդի թերապևտները մասնակցում են հոգեթերապիայի միջազգային զարգացմանը և միջազգային ու մայրցամաքային ասոցիացիաների ակտիվ անդամ են։[87]

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտական առաջընթացներ և կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

PPT-ի առաջին հրատարակումները սկսվել են դեռևս 1974 թվականից։ Այդ ժամանակից ի վեր այս մեթոդը ներկայացվել է բազմաթիվ գրքերում, գիտական աշխատանքներում և այլ հրատարակություններում։ Այն հավատարիմ է հոգեթերապիայի արդյունավետության չորս սկզբունքներին.[88]

  1. ռեսուրսների ակտիվացում
  2. ակտուալիզացիա
  3. խնդիրների կառավարում
  4. թերապևտիկ պարզաբանում

1994-1997 թ. Գերմանիայի պոզիտիվ հոգեթերապիայի միության 32 անդամներ՝ Նոսրաթ Պեզեշկիանի, Կարին Թրիթի և Բիրգիտ Վերների գլխավորությամբ, իրականացրել են Պոզիտիվ հոգեթերապիայի արդյունավետության և որակի ապահովման ուսումնասիրություն։ Ուսումնասիրության նպատակն էր ապացուցել, որ PPT-ն հանդիսանում է հոգեթերապիայի դասական ինտեգրատիվ ձև՝ հիմնված Գրավեի մոդելի վրա։ Ուսումնասիրությունը անցկացվել է վերահսկողության պայմաններում և եղել է իր տեսակի մեջ առաջինը[89]։ Արդյունքները ցույց տվեցին, որ PPT-ի կարճաժամկետ մեթոդը արդյունավետ է։

Երկարաժամկետ կիրառման արդյունավետության հետազոտությունը Գերմանիայի պոզիտիվ հոգեթերապիայի միությունն իրականացրել առօրյա կլինիկական պրակտիկայում։ Ընդհանուր առմամբ, 402 հիվանդներ, տարբեր հոգեկան խանգարումներներով, թերապիա են անցել 22 մասնագետների կողմից PPT մեթոդում՝ ներառյալ բժիշկների, հոգեբանների և ուսուցիչների։ Հիվանդները համեմատվել են 771 անձից բաղկացած հսկողության խմբի հետ։ Ուսումնասիրվող խմբում առկա խանգարումների տոկոսային բաշխումը հետևյալն էր՝ 23,6 % դեպրեսիվ խանգարումներ, 19,8% տագնապային ու պանիկ խանգարումներ, 21,2 % սոմատոֆորմ խանգարումներ, 20,5 % հարմարվողական խանգարումնեը, 8,2 % անձնային խանգարումները, 3,4 % կախվածություններ, 3,4 % սոմատիկ խանգարումներ։ Ուսումնասիրությունը կիրառել է մի շարք չափորոշիչ թեստեր՝ ներառյալ SCL-90R, VEV, Գիսեն-Թեստ, WIPPF, IPC, IIP-D, GAS և BIKEB՝ մեթոդի արդյունավետությունը ստուգելու համար։ Ուսումնասիրությունն ուներ նաև հետադարձ կապի փուլ՝ հոգեթերապիան ավարտելուց հետո 3 ամսից մինչև 5 տարի անց՝ 84, 91 և 46 հիվանդների խմբերում։ Ուսումնասիրությունն ապացուցեց, որ PPT-ն արդյունավետ է հոգեկան խանգարումների բուժման մեջ։ Հիվանդների մոտ դրական արդյունքը պահպանվել էր անգամ բուժման ավարտից տևական ժամանակ անց։ Այսպիսով՝ PPT դրական ազդեցությունները պահպանվել են նույնիսկ ավարտվելուց հետո։ Բուժում անցած հիվանդները զգալի բարելավում են ցուցաբերել իրենց կյանքի որակի առումով՝ ըստ Gießen-Test (p ≤ 0.005), ինչպես նաև, իրենց միջանձնային հարաբերություններում՝ ըստ միջանձնային ստուգման ցուցակի (Interpersonal Check List, IPC) և միջանձնային խնդիրների վերլուծության (Inventory of Interpersonal Problems, IIP-D) (p ≤ 0.005)։ Բացի այդ, PPT մեթոդում բուժում անցածները դրսևորել են զգալի աճ իրենց քոփինգ մեխանիզմների ձևավորման մեջ՝ ըստ Քոփինգ կարողությունների սանդղակի (Coping Capacity Scale, BIKEB) (p ≤ 0.005)։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունն ապացուցեց, որ PPT-ն արդյունավետ հոգեթերապիա է տարբեր հոգեկան խանգարումների համար, և նրա դրական ազդեցությունները կարող են պահպանվել ժամանակի ընթացքում (p ≥ 0.05; VEV: F = 1179; SCL-90-R: F = 2473)։

Ակադեմիական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ hոգեթերապիայի (PPT) լայն տարածման և ամբողջականության թիկունքում այն բազմաթիվ գործընկերներն են, ովքեր խթանում և աջակցում են գիտական հետազոտությունների գործընթացին: Նաև, շատ մասնագետներ այլ ոլորտներից, PPT-ն բացահայտելուց հետո, նույնպես հետաքրքրվում են այս ոլորտում հրապարակումներ անելու վերաբերյալ, քանի որ արդեն սհմանափակված չեն կոնկրետ ուղղություններով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուրջ 5 հետդոկտորական դիսերտացիաներ և մոտ 20 դոկտորական դիսերտացիաներ են տպագրվել PPT թեմայով, հիմնականում՝ Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից և Ուկրաինայից: Բացի այդ, շուրջ 50 բակալավրի և մագիստրոսական թեզեր են գրվել այս թեմայով:

PPT-ի վերաբերյալ իրականացված հետազոտությունների մեծ մասը կենտրոնացել է դրա կիրառության ոլորտներում՝ հոգեբուժական, բժշկական, հոգեբանական, հոգեսոմատիկ և մանկավարժական: Այս ակադեմիական աշխատանքների թեմաների վերանայումից ակնհայտ է, որ PPT-ն ունի լայնածավալ կլինիկական և ոչ կլինիկական կիրառումներ։

Կատարվում են նաև համեմատական և տրանսկուլտուրալ ուսումնասիրություններ: Այս ուսումնասիրություններն ընդգծում են թերապևտիկ հարաբերության հատուկ ասպեկտները և այն, թե ինչպես դա կարող է կիրառվել կրթական համատեքստերում: Որոշ հետազոտություններ իրականացվել են սոցիալ-մանկավարժական շրջանակում՝ «Պոզիտիվ մանկավարժության» կիրառման և հնարավորությունների հեռանկարներին հատուկ ուշադրություն դարձնելով:

Տպագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեթերապիայի ոլորտում տպագրությունները բազմաթիվ են՝ շնորհիվ մեթոդի հիմնադրի և նրա հետևորդների։ Այս ակադեմիական աշխատանքներին ավելանում են նաև համրամատչելի աշխատանքները՝ լայն ընթերցողի համար։ Պեզեշկիանը գրել է 29 գիրք, որոնք թարգմանվել են 23 լեզուներով: Ամենատարածվածը «Արևելյան պատմությունները որպես գործիք պոզիտիվ հոգեթերապիայում։ Առևտրականն ու թութակը» գիրքն է: Մյուս տարածված գործերից են՝ «Ամենօրյա կյանքի հոգեթերապիա», «Պոզիտիվ հոգեթերապիա», «Պոզիտիվ ընտանեկան հոգեթերապիա» և «Պոզիտիվ հոգեթերապիան հոգեսոմատիկ բժշկության մեջ»: Պեզեշկիանն իր կյանքի վերջին տարիներին հրատարակեց նաև ինքնօգնությանը նվիրված մի շարք գրքեր։

1977 թ. Պոզիտիվ հոգեբեթերապիայի գերմանական ամսագրի հիմնադրումը նոր զարկ տրվեց նաև ոլորտի այլ մասնագետների հրատարակումներին։ Վերջին 20 տարիների ընթացքում ստեղծվեցին նոր ազգային ասոցացիաներ տարբեր երկրներում։ Հետևաբար PPT-ի ամսագրեր հիմնվեցին Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում և Ռումինիայում:

Ահա մի շարք կարևոր տպագրություններ.

  • Peseschkian, Nossrat (1987). Positive Psychotherapy – Theory and Practice of a New Method. Berlin: Springer-Verlag. ISBN 978-0-387-15794-8. (translated) (first German edition 1977)
  • Peseschkian, Nossrat (2016). Oriental Stories as Techniques in Positive Psychotherapy. Bloomington, USA: AuthorHouse. ISBN 978-1524660871. (first German edition 1977)
  • Peseschkian, Nossrat (2016). In Search of Meaning: Positive Psychotherapy Step by Step. Bloomington, USA: AuthorHouse. ISBN 978-1524631611. (first German edition 1983)
  • Peseschkian, Nossrat (2016). Positive Family Therapy: Positive Psychotherapy Manual for Therapists and Families. Bloomington, USA: AuthorHouse. ISBN 978-1524662042. (first German edition 1980)
  • Peseschkian, Nossrat (2016). Positive Psychosomatics: Clinical Manual of Positive Psychotherapy. Bloomington, USA: AuthorHouse. ISBN 978-1524636616.
  • Peseschkian, Nossrat (2016). Positive Psychotherapy of Everyday Life: A Self-Help Guide for Individuals, Couples and Families with 250 Case Stories. Bloomington, USA: AuthorHouse. ISBN 978-1524631437.(first German edition 1974)
  • Messias, Erick; Peseschkian, Hamid; Cagande, Consuelo, eds. (2020). Positive Psychiatry, Psychotherapy and Psychology. Clinical Applications. Springer Nature Switzerland AG. ISBN 978-3-030-33263-1.

The Global Psychotherapist-ը (JGP) թվային ամսագիր է, որը կենտրոնանում է պոզիտիվ հոգեթերապիայի վրա՝ հետևելով 1977 թ. Պեզեշկիանի հիմնած սկզբունքներին: Այն միջդիսցիպլինար հարթակ է՝ պոզիտիվ և տրանսկուլտուրալ հոգեթերապիայի, հումանիստական և հոգեդինամիկ ոլորտի վերաբերյալ հոդվածների հրապարակման համար: Ամսագիրը թողարկվում է կիսամյակը՝ հունվար և հուլիս ամիսներին: JGP-ում հրապարակվող հոդվածները անցնում են խիստ ստուգում՝ որակի ու ամբողջականության սկզբունքներից ելնելով։ Ամսագիրն ընդունում է հոդվածներ անգլերեն, ռուսերեն և ուկրաիներեն լեզուներով:

ISSN: 2710-1460 (օնլայն)

DOI: 10.52982/197700

The Global Psychotherapist ամսագիրը հետևում է ազատ մուտքի քաղաքականությանը՝ խթանելով գիտական տեղեկատվության ազատ տարածումը և համաշխարհային գիտելիքների փոխանակումը՝ նպաստելով սոցիալական առաջընթացին: Ամսագրի խմբագրական կազմը հավատացած է, որ պետք է տրամադրվի անսահմանափակ հասանելիություն իրենց նյութերին՝ ավելի լայն համայնք խթանելու օգտին: Հեղինակները ունեն ազատություն ընտրելու, թե ինչպես կցուցադրվի իրենց աշխատանքը՝ միևնույն ժամանակ, պահպանելով իրենց նյութի հանդեպ ամբողջական հեղինակային իրավունքները:

Բացի այդ, ամսագրի խմբագրական քաղաքականությունը թույլ է տալիս հեղինակներին պահպանել իրենց հրապարակված հոդվածները ցանկացած տարբերակով և ընտրված պահպանման հարթակում՝ առանց որևէ ֆիքսված ժամանակահատվածի: Սա ապահովում է, որ հետազոտական արդյունքները մնան հասանելի և պատրաստ կիրառման՝ գիտական համայնքի շ ահի համար:

  1. Theo A. Cope, Positive Psychotherapy: 'Let the Truth be Told'. International Journal of Psychotherapy, Vol 18, No 2, July 2014, http://www.ijp.org.uk
  2. Peseschkian N. Schatten auf der Sonnenuhr: Erziehung, Selbsthilfe, Psychotherapie. Wiesbaden: Verlag Medical Tribune; 1974.
  3. Peseschkian N. Positive Psychotherapie. Theorie und Praxis einer neuen Methode. Frankfurt: Fischer; 1977.
  4. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)
  5. Henrichs, C., Hum, G. (2020). Positive Psychotherapy and other psychotherapeutic methods. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 401–408), Springer, Cham (Switzerland).
  6. Remmers, A. (2020). Theoretical Foundations and Roots of Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 297–308), Springer, Cham (Switzerland).
  7. Kornbichler T, Peseschkian M. Nossrat Peseschkian: Morgenland – Abendland; Positive Psychotherapie im Dialog der Kulturen. Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag; 2003.
  8. Kornbichler T, Peseschkian M. Nossrat Peseschkian: Morgenland – Abendland; Positive Psychotherapie im Dialog der Kulturen. Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag; 2003.
  9. Kornbichler T, Peseschkian M. Nossrat Peseschkian: Morgenland – Abendland; Positive Psychotherapie im Dialog der Kulturen. Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag; 2003.
  10. Baha’u’llah. Gleanings from the Writings of Baha’u’llah. Wilmette: US Baha’i Publishing Trust; 1990 (pocket-size edition, pp. 259–260).
  11. Peseschkian H. (1987). Psycho-soziale Aspekte beim lumbalen Bandscheibenvorfall – Eine orthopädisch-psychosomatische Untersuchung von 100 Patienten. Medizinische Dissertation. Universität Mainz.
  12. Peseschkian N, Deidenbach H. Wiesbadener Inventar zur Positiven Psychotherapie und Familientherapie WIPPF. Berlin: Springer; 1988.
  13. https://www.positum.org/ppt-centers/
  14. https://www.wiap.de/ueber-wiap/geschichte-der-wiap/
  15. https://www.bgbl.de/xaver/bgbl/start.xav?start=%2F%2F*%5B%40attr_id%3D%27bgbl198s1311.pdf%27%5D#__bgbl__%2F%2F*%5B%40attr_id%3D%27bgbl198s1311.pdf%27%5D__1734953729970
  16. Peseschkian H. Die Anwendung der Positiven Psychotherapie im Managementtraining. In: Graf J, (ed). Seminare 2002 – Das Jahrbuch der Management-Weiterbildung (ManagerSeminare). Bonn: Gerhard May Verlags GmbH; 2001.
  17. Remmers A. An integrated model for salutogenesis and prevention in education, organisation, therapy, self-help and family consultation, based on positive family psychotherapy [Realized projects and experiences in Bulgaria 1992–1994]. 1995.
  18. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
  19. https://www.positum.org/training-standards/
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 24-ին.
  21. https://www.positum.org/ppt-centers/
  22. Peseschkian, N.; Tritt, K. (1998). "Positive psychotherapy effectiveness study and quality assurance". European Journal of Psychotherapy & Counselling. 1: 93–104. doi:10.1080/13642539808400508.
  23. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)
  24. Peseschkian, Hamid (2023). "Positive psychotherapy: Core principles". Current Psychiatry. 22. doi:10.12788/cp.0317.
  25. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)
  26. Maslow AH. Motivation and personality. New York: Harper & Row; 1954.
  27. Nossrat Peseschkian mentions the term ‘positive psychology’ in his book on Positive Psychotherapy in 1987, p. 389, but not going further.
  28. Jork K, Peseschkian N. Salutogenese und Positive Psychotherapie. Bern, Stuttgart: Hans Huber Verlag; 2003/2006.
  29. In German language, there is a very exact word for worldview, philosophy of life, or image or conception of human beings: Menschenbild. This concept plays a very important role in philosophy, medicine and psychotherapy.
  30. Peseschkian H, Peseschkian N. Der Mensch ist seinem Wesen nach gut. Die Notwendigkeit eines positiven Menschenbildes für Priester und Ärzte im Zeitalter multikultureller Gesellschaften. In: Paris W, Ausserer O (eds.). Glaube und Medizin. Meran: Alfred und Söhne; 1993.
  31. Kirillov, I. (2020). Positive Psychosomatics. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 165–176), Springer, Cham (Switzerland).
  32. Abebe, S. W. (2020). Positive Interpretation as a Tool in Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 417–422), Springer, Cham (Switzerland).
  33. Peseschkian H. Osnovy pozitivnoj psichoterapii (Basics of positive psychotherapy). Archangelsk: Publications of the Medical School; 1993. (in Russian).
  34. Peseschkian H, Remmers A (2013): Positive Psychotherapie. In der Buchreihe „Wege der Psychotherapie“. Reinhardt Verlag München.
  35. Kirillov, Ivan; Efremova, Polina; Dobiala, Ewa; Pleshakov, Ivan (2023). "Primary Capacities as a Predictor of Perceived Stress, Anxiety, and Depression in the Pandemic Crisis of Covid-19". The Global Psychotherapist. 3 (2): 19–29. doi:10.52982/lkj195.
  36. Peseschkian, N. (1974): Schatten auf der Sonnenuhr. Wiesbaden: Medical Tribune.
  37. Peseschkian H, Remmers A (2013): Positive Psychotherapie. In der Buchreihe „Wege der Psychotherapie“. Reinhardt Verlag München
  38. Remmers, A. (2020). Theoretical Foundations and Roots of Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 297–308), Springer, Cham (Switzerland).
  39. Peseschkian H. Die Anwendung der Positiven Psychotherapie im Managementtraining. In: Graf J, (ed). Seminare 2002 – Das Jahrbuch der Management-Weiterbildung (ManagerSeminare). Bonn: Gerhard May Verlags GmbH; 2001.
  40. Moghaddam FM, Harre R. But is it science? Traditional and alternative approaches to the study of social behavior. World Psychology. 1995;1(4):47–78.
  41. Badecka, Patrycja (2023). "The Possibilities OF Transcultural Positive Psychotherapy in Supporting the Development of Post-Traumatic Growth (PTG)". The Global Psychotherapist. 3: 98–103. doi:10.52982/lkj187.
  42. Cesko, E., Sinici, E. (2020). Positive Psychotherapy in Different Cultures. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 201–210), Springer, Cham (Switzerland).
  43. Peseschkian H. (1987). Psycho-soziale Aspekte beim lumbalen Bandscheibenvorfall – Eine orthopädisch-psychosomatische Untersuchung von 100 Patienten. Medizinische Dissertation. Universität Mainz.
  44. Robinson DJ. The psychiatric interview. 2nd edition. Port Huron, MI, USA, Rapid Psychler Press: 2005
  45. Reimer C, Eckert J, Hautzinger M, Wilke E. Psychotherapie: Ein Lehrbuch für Ärzte und Psychologen. Heidelberg: Springer; 2000.
  46. Lambert NJ. Psychotherapy outcome research: implications for integrative and eclectic therapists. In: Goldfried M, Norcross JC, editors. Handbook of psychotherapy integration. New York: Basic Books; 1992.
  47. Lambert NJ. Psychotherapy outcome research: implications for integrative and eclectic therapists. In: Goldfried M, Norcross JC, editors. Handbook of psychotherapy integration. New York: Basic Books; 1992.
  48. Snyder C. R. Handbook of hope: theory, measures & applications. San Diego: Academic Press; 2000.
  49. Frank J. D. Persuasion and healing: a comparative study of psychotherapy. 3rd ed. Baltimore: Hopkins Univ. Press; 1991.
  50. Peseschkian H. Psycho-soziale Aspekte beim lumbalen Bandscheibenvorfall (Psycho-social aspects of lumbar disc herniation). Doctoral medical dissertation. University of Mainz, Medical Faculty; 1988.
  51. Peseschkian, H., Remmers, A. (2020). Life Balance in Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 91–102), Springer, Cham (Switzerland).
  52. Cesco, Enver (2023). "Four Aspects of the Quality of Life, the Balance Model and Sexual Disorders". The Global Psychotherapist. 3: 104–114. doi:10.52982/lkj188.
  53. Peseschkian, N. Positive psychotherapy of everyday life: A practical guide. Bloomington, USA: AuthorHouse; 2016. (first German edition in 1974)
  54. Goncharov, M. (2020). Conflict model of Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 331–348), Springer, Cham (Switzerland).
  55. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)
  56. Battegay R. In: Jork K, Peseschkian N, editors. Salutogenese und Positive Psychotherapie. Bern: Huber; 2006.
  57. Peseschkian, Farid; Torres, Diego (2024). Therapeutic Narration. Anecdotes & Aphorisms for Psychotherapy & Self-Help (1st ed.). Wiesbaden: WAPP Press. ISBN 978-3-910225-21-3.
  58. Lytvynenko, O., Zlatova, L., Karikash, V., Zhumatii, T. (2020). Using stories, anecdotes and humor in Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 349–358), Springer, Cham (Switzerland).
  59. Remmers, Arno (2022). "How do Traditional Stories Work in the Process of Solving Unconscious, Interpersonal and Cultural Conflict? A Contribution to Narrative Ethics". The Global Psychotherapist. 2 (2): 77–85. doi:10.52982/lkj175.
  60. Remmers, Arno (2023). "Transference and Countertransference". The Global Psychotherapist. 3: 75–79. doi:10.52982/lkj183.
  61. Henrichs, C., Hum, G. (2020). Positive Psychotherapy and other psychotherapeutic methods. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 401–408), Springer, Cham (Switzerland).
  62. Kirillov, Ivan (2023). "Evaluation Criteria for Psychosomatic Practice". The Global Psychotherapist. 3 (2): 57–69. doi:10.52982/lkj199.
  63. Remmers A. An integrated model for salutogenesis and prevention in education, organisation, therapy, self-help and family consultation, based on positive family psychotherapy [Realized projects and experiences in Bulgaria 1992–1994]. 1995.
  64. Cope TA. Positive Psychotherapy’s theory of the capacity to know as explication of unconscious contents. J Relig Health. 2007;48(1):79–89.
  65. Peseschkian H. Osnovy pozitivnoj psichoterapii (Basics of positive psychotherapy). Archangelsk: Publications of the Medical School; 1993. [in Russian].
  66. Syrous S. Positive and crosscultural psychotherapy. Nossrat Peseschkian—his life and work. In: Leeming DA, editor. Encyclopedia of psychology and religion. 2nd ed. New York: Springer; 2014.
  67. Remmers A. An integrated model for salutogenesis and prevention in education, organisation, therapy, self-help and family consultation, based on positive family psychotherapy [Realized projects and experiences in Bulgaria 1992–1994]. 1995.
  68. Peseschkian N, Peseschkian N, Peseschkian H. Lebensfreude statt Stress. 2nd ed. Stuttgart: TRIAS; 2009
  69. Seiwert L. Balance your life. Die Kunst, sich selbst zu führen. München: Piper; 2010.
  70. Peseschkian H. Die Anwendung der Positiven Psychotherapie im Managementtraining. In: Graf J, (ed). Seminare 2002 – Das Jahrbuch der Management-Weiterbildung (ManagerSeminare). Bonn: Gerhard May Verlags GmbH; 2001.
  71. Пеев И. [Peev, I.]. Позитивната психотерапия в модерната армия и общество. Военно издателство, София (Positive Psychotherapy in army and society). Sofia: Voenno Izdatelstvo; 2002. [in Bulgarian]
  72. Boessmann U, Peseschkian N. Positive Ordnungstherapie. Stuttgart: Hippokrates; 1995.
  73. Hübner G. Burnout. Lenzkirch: Lenzkircher Verlagsbuchhandel; 2009.
  74. Kravchenko, Y. (2020). Positive Psychotherapy in Organizational and Leadership Coaching. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 253–276), Springer, Cham (Switzerland)
  75. Sinici, E. (2020). Positive Family and Marital Therapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 218–228), Springer, Cham (Switzerland).
  76. Peseschkian N. Positive family therapy. The family as therapist. Berlin, Heidelberg: Springer; 1986. (first German edition in 1980, latest English edition in 2016 by AuthorHouse UK)
  77. https://www.positum.org/wp-content/uploads/2022/06/WAPP-Training-Standards-and-Curricula_-as-of-June-2022.pdf
  78. https://www.positum.org/wp-content/uploads/2021/04/guidelines_self-discovery_24.01.2021.pdf
  79. Ciesielski, Roman (2023). "The Integrative Model of Reflective Team Supervision in Positive Psychotherapy". The Global Psychotherapist. 3: 80–86. doi:10.52982/lkj184.
  80. Frolov, P. (2020). Supervision in Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 359–370), Springer, Cham (Switzerland).
  81. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 30-ին.
  82. https://www.positum.org/wp-content/uploads/2022/06/WAPP-Training-Standards-and-Curricula_-as-of-June-2022.pdf
  83. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 30-ին.
  84. https://www.positum.org/world-congress/
  85. "Wiesbadener Akademie für Psychotherapie (WIAP)" https://www.wiap.de/ (in German).
  86. https://www.positum.org/
  87. https://www.positum.org/ Archived 2016-03-07 at the Wayback Machine European Association of psychotherapy.
  88. Grawe K, Donati R, Bernauer F. Psychotherapie im Wandel: Von der Konfession zur Profession. Göttingen: Hogrefe Verlag für Psychologie; 1994.
  89. Tritt J, Loew TH, Meyer M, Werner B, Peseschkian N. Positive psychotherapy: effectiveness of an interdisciplinary approach. Eur J Psychiatry. 1999;13(4):231–41.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]