Պնևմափոխարկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պնևմափոխարկիչ, պնևմաավտոմատիկայի սարք, նախատեսված է պնևմաազդանշանների ամպլիտուդի, հաճախականության կամ ձևի փոփոխության կամ էլ օդի (գազի) ճնշումը ֆիզիկական այլ մեծության փոխակերպելու համար։ Պնևմափոխարկիչ երբեմն անվանում են պնեմաուժեղացուցիչ։ Պնևմափոխարկիչի կառուցվածքը որոշվում է դրա ֆունկցիոնալ նշանակմամբ, այսպես, օրինակ, պնևմաէլեկտրական և էլեկտրապնևմատիկ փոխակերպիչներն ունեն ավարտուն կառուցվածք և պատկանում են արդյունաբերական պնևմաավտոմատիկայի տարրերի ունիվերսալ համակարգի (ԱՊՏՈՒՀ) տարրերին, իսկ անալոգաթվանշանային կամ թվանշանա-անալոգային, առավել ևս ֆունկցիոնալ Պնևմափոխարկիչներն ունեն բարդ, բազմատարր կառուցվածք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։