Պնևմառելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պնևմառելե, պնեմատիկ ռելե, պնևմաավտոմատիկայի հիմնական տարրերից․ կառավարող տարր, որի համար որպես ընկալող օրգան են ծառայում մեմբրանը (հաճախ էլաստիկ), սիչֆոնը և այլն, իսկ որպես պնևմամեխանիկական փոխակերպիչ (մեխանիկական տեղափոխությունը օդի կամ գազի ճնշման փոփոխության վերածող)՝ ծայրափողակ-սահափականը։ Առավել տարածված մեմբրանային պնևմառելեներում օգտագործում են ինչպես մեկուսացված մեմբրաններ, այնպես էլ դրանց հավաքածուները (մեմբրանային բլոկներ)։ Մեմբրանային պնևմառելեները լինում են անալոգային (անընդհատ) և ընդհատ գործողության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։