Պերուական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պերուական թատրոն Պերուում, հատկապես ինկերի պետության կազմավորումից հետո, նշանակալի չափով զարգացել է բեմարվեստը։ Գոյություն է ունեցել թատերական ներկայացումների մի քանի տեսակ, որոնք ուղեկցվել են երաժշտությամբ և խմբ երգեցողությամբ։ 1548-ական թվականներին կայացել է առաջին աշխարհիկ ներկայացումը։ 1680 թվականին Լիմայում կառուցվել է «Պրինսիպալ» թատրոնը։ 17-րդ դարի 2-րդ կեսի 18-րդ դարի դրամատուրգներից են՝ Խ․ դե էսպինոսա Մեդրանոն, Պ․ դե Պերալտա Բառնուէվոն, 19-րդ դարում՝ Մ․ Մոնկլոայ ի Կովառուբիասը, Ֆ․ Պարդո ի Ալյագան, Մ․ Ա․ Սեգուրան, նշանավոր դերասաններից՝ Տ․ Սիրանդան, Է․ Պերեսը։ 1940-ական թվականներին ռեժիսորների և դրամատուրգների աշխատանքներին բնորոշ էր հայրենասիրությունը, սոցիալական խոր բովանդակությունը, թատերարվեստի զարգացման նոր ուղիների որոնումը։ 1960-ական թվականներից տարբեր քաղաքներում անց են կացվում թատերական փառատոներ։ Բեմադրվում են Պերուի դրամատուրգներ՝ Խ․ Ռիոսի, Ս․ Սալասար Րոնդիի, Խ․ Օրտեգայի և այլոց պիեսները։ Թատերաշենքերի և թատերախմբերի մեծ մասը գտնվում են Լիմայում, այդ թվում՝ Մ․ Ա․ Սեգուրայի թատրոնը, «Լա Կաբանյա»-ն, Սիրող-դերասանների ասոցիացիա թատերախումբը։ Դերասաններից են՝ Լ․ Առիէտէսն, Ա․ Պուրոն, Է․ Տրավեսին, Խ․ Վելասկեսը և ուրիշներ։ Թատրոնի կադրեր են կրթվում Լիմայի Դրամատիկական արվեստի ազգային ինստուտում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 285 CC BY-SA icon 80x15.png