Պերիսկոպային անտենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերիսկոպային անտենաներ, երկու հայելուց և աշտարակից բաղկացած համակարգ է։ Ներքևի հայելին պարաբոլային է և պատրաստված է այնպես, որ իր կիզակետը (F) ապարատային շինության ներսում գտնվի։ Պարաբոլային հայելու ելքում ունի ալիքի հարթ ճակատ, որն ուղղված է 900–ի տակ դեպի վերևի հարթ էլիպտիկ ձև ունեցող հայելին։ Անտենայի ՈւԴ-ն բավականին սուր է և պայմանավորված է ճառագայթների փնջի տրամագծով և ալիքի երկարությամբ։ Այս տիպի անտենաները օգտագործվում են ռադիոռելեային գծերում և կարող են աշխատել ինչպես հաղորդման, այնպես էլ ընդունման համար։ Ապարատաշինության մեջ ընդունված ազդանշանն ուժեղացվում է և հակառակ ուղղով հաղորդվում հաջորդ կայանին։ Այսպիսի ռադիոռելեային գծերն աշխատում են հեռուստատեսային և հեռախոսային ուղիների հաղորդման և ընդունման համար դեցիմետրային կարճ ալիքների տիրույթում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Ս. Սարգսյան, Պ. Մ. Հերունի, Ս. Մ. Մարտիրոսյան, Անտենաներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://lenta.ru/russia/2001/07/26/kursk/ Արխիվացված 2016-03-06 Wayback Machine