Պետրոս I-ի հուշարձան (Սոչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս I-ի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2008
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍոչի

Պետրոս I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Петру I), ռուսական կայսր Պետրոս I-ին նվիրված հուշարձան, որը գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Կենտրոնական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի տեղադրման գաղափարը պատկանում է Սոչիի նախկին քաղաքապետ Վիկտոր Կոլոդյաժնիին[1]։ Հուշարձանը բացվել է 2008 թվականի մայիսի 1-ին՝ նավամատույցի հրապարակում։

Ռուսական նավատորմի ստեղծման գաղափարը պատկանում է Պետրոս I-ին։ Սոչիի ծովափը Ռուսաստանի ամենահարավային ֆորպոստն է։ Հետևաբար, բարեփոխիչ կայսեր հուշարձանը գտնվում է նավահանգստի դիմաց։
- Վյաչեսլավ Զվոնով, հուշարձանի հեղինակներից մեկը

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե հուշարձանի բարձրությունը 5,5 մետր է պատվանդանի հետ (ֆիգուրի բարձրությունը՝ 3,4 մետր)։ Ձուլվել է Մինսկի (Բելառուս) գործարանում։ Քաշը 5 տոննա է։ Նախագիծը հովանավորել է Է. Կագոսյանը։

Հուշարձանի հեղինակներն են Սոչիից քանդակագործներ, Ռուսաստանի ճարտարապետների միության անդամներ Ալեքսանդր Բուտաևը և Վյաչեսլավ Զվոնովը[2]։ Նրանք հուշարձանի վրա աշխատել են չորս ամիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Сочи открыт памятник Петру I». 2008 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.
  2. «В Сочи открыли памятник Петру I». Interfax.ru (ռուսերեն). 2008 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]