Պենտհաուս (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենտհաուս
Изображение логотипа
Ժանրմելոդրամա, Suspense thriller?, քրեական հեռուստասերիալ, revenge series?, ռոմանտիկ դրամա և հումորային դրամա
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
Գլխավոր
դերերում
Քին Սան-յուն, Յուջին, Կիմ Սո Յոն, Օմ Գի Ջուն, Yun Jong-hun?, Shin Eun-kyung?, Bong Tae-gyu? և Yoon Joo-hee?
ՍցենարիստKim Soon-ok?
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ48
Էկրաններին էհոկտեմբերի 26, 2020-ից սեպտեմբերի 10, 2021
ՀեռուստաալիքSBS TV?
ԸնկերությունStudio S? և Chorokbaem Media?
ՀաջորդThe Penthouse 2: War in Life? և The Penthouse 3: War in Life?
Պաշտոնական կայքէջ

«Պենտհաուս»[1] (կորեերեն՝ 펜트하우, անգլ.՝ The Penthouse: War in Life), հարավկորեական հեռուստասերիալ, որի գլխավոր դերերում են Լի Ջի Ան, Կիմ Սո Յոնը, Իյուջինը, Ում Կի Ջունը, Յուն Չոն Հունը և Փաք Ին Սոկը[2][3]։ Հեռուստասերիալը, նկարահանված Ջու Դոն Մինի և գրված Քիմ Սուն Օկի կողմից[4], պատմում է անշարժ գույքի և կրթության համար պատերազմի, առաջինը լինելու մասին[5][6]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին՝ SBS հեռուստաալիքով[7]։ Առաջին թիզերը թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին[8]։ Երկրորդ եթերաշրջանի թիզերը թողարկվել է 2021 թվականի հունվարի 12-ին[9][10]։

1-ին եթերաշրջանի ավարտին հեռուստասերիալն 5,3 միլիոն դիտորդներով զբաղեցրել է «Կորեայի լավագույն 50 հեռուստասերիալներն ըստ համազգային դիտողների» ցանկի 9-րդ հորիզոնականը[11]։ Սերիալը զբաղեցրել է բոլոր հեռուստաալիքների մինի սերիալների առաջին հորիզոնականը 21 անգամ՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2021 թվականի հունվարի 5-ը[12]։

Ըստ հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի ավարտի՝ 2021 թվականի ապրիլի 2-ի, հեռուստասերիալը՝ 5, 69 միլիոն դիտորդներով զբաղեցրել է «Կորեայի լավագույն 50 հեռուստասերիալներն ըստ համազգային դիտողների» ցանկի 8-րդ հորիզոնականը[11]։ Սերիալը զբաղեցրել է բոլոր հեռուստաալիքների մինի սերիալների առաջին հորիզոնականը 13 անգամ՝ 2021 թվականի փետրվարի 19-ից մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը[13]։

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
Առաջին թողարկումՎերջին թողարկում
121Հոկտեմբերի 26, 2020 (2020-10-26)Հունվարի 5, 2021 (2021-01-05)
213Փետրվարի 19, 2021 (2021-02-19)Ապրիլի 2, 2021 (2021-04-02)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պենտհաուսը» պատմում է Հերա պալատում ապրող հարուստ ընտանիքների և Չեոանգա արվեստի դպրոցում սովորող նրանց երեխաների պատմությունը։

Շիմ Սու Րյոնը ողբերգական անցյալով էլեգանտ և հարուստ կին է։ Նրա ամուսինը՝ Ջու Դանթեն, հաջողակ բիզնեսմեն է։ Հետագայում նա իմանում է, որ ամուսինն իրենից ինչ-որ բան է թաքցնում։

Օ Յուն Հին հասարակ ընտանիքից է։ Նա ավագ դպրոցից վատ հարաբերությունների մեջ է Չոն Սու Ջինի հետ։ Չոն Սու Ջինը հայտնի սոպրանո է, որի հայրը Չեոանգա արվեստի դպրոցի տնօրենն է։ Նրանք և Հա Յուն Չոլը գտնվում են սիրային եռանկյունու մեջ։

Այս երեք կանայք պատրաստ են ամեն բան անել իրենց երեխաների համար։ Սակայն, նրանց կյանքը սկսվում է կործանվել, երբ խորհրդավոր մի աղջիկ՝ Մին Սոլ Ան, Հերա պալատում երեկույթի ժամանակ ընկնում է Հերա աստվածուհու արձանի վրա և մահանում է։ Հերա պալատի բնակիչները փորձում են թաքցնել այն փաստը, որ աղջիկը մահացել է պալատի տարածքում, ինչպես նաև սկսում են միմյանց կասկածել աղջկա սպանության մեջ։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պենտհաուսի» երկրորդ եթերաշրջանը կենտրոնացած է Շիմ Սու Րյոնի գաղտնիքի, Չոն Սու Ջինի վրեժի և Հերա պալատի երեխաների վրա, որոնք ցանկանում են լավագույնը լինել Չեոանգա արվեստի դպրոցում և դպրոցի փառատոնի ժամանակ հաղթել գլխավոր մրցանակը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի արտադրության համար ծախսվել է 31 միլիարդ վոն՝ յուրաքանչյուր սերիայի համար 670 միլիոն վոն[14]։ 2019 թվականի սեպտեմբերին սկսվել է հեռուստասերիալի պլանավորումն ու նախապատրաստումը[15]։

Առաջին եթերաշրջանն երկարաձգվել է ևս մեկ սերիայով, որպեսզի այն ավարտվի երեքշաբթի օրը[16]։

2020 թվական նոյեմբերին հեռուստասերիալն պաշտոնապես երկարաձգվել է երկրորդ և երրորդ եթերաշրջաններով՝ յուրաքանչյուրում 12 սերիա։ Նաև հայտարարվել է, որ եզրափակիչ եթերաշրջանները եթեր են հեռարձակվելու ուրբաթ և շաբաթ օրերին, ի տարբերություն առաջին եթերաշրջանի, որի սերիաները ցուցադրվել են երկուշաբթի և շաբաթ օրերին[17]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իյուջին ստացել է հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը՝ հինգ տարի դադարից հետո[18]։ Հեռուստասերիալի քասթինը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերին[19] և ավարտվել է 2020 թվականի հունվարին[20]։ Սկզբնապես 2020 թվականի փետրվարին պլանավորված սցենարի ընթերցումը հետաձգվել է մինչև նույն թվականի մարտը՝ COVID-19 համավարակի պատճառով[21]։ Ում Կի Ջունը միացել է դերասանական կազմին ապրիլին[22]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները դադարեցվել են 2020 թվականի նոյեմբերի 24-ին, քանի որ երկրորդ պլանի դերասաններից մեկի COVID-19-ի թեստը դրական է եղել։ Հաջորդ օրը հաստատվել է, որ Ում Կի Ջունի, Փաք Ին Սոկի և Բոն Տե Գյուի թեստերը բացասական են[23]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թիզերը ցուցադրվել է SBS հեռուստաալիքի եթերով 2020 թվականի սեպտեմբերի 22-ին[24][25][26]։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 26-ին SBS TV-ով և ցուցադրվել է յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի՝ կորեայի ժամանակով ժամը 22։00-ին։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 19-ին և ցուցադրվել է յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ՝ կորեայի ժամանակով ժամը 22։00-ին[27]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենտհաուս
Ժանրմելոդրամա, Suspense thriller?, քրեական հեռուստասերիալ, revenge series?, ռոմանտիկ դրամա և հումորային դրամա
Տևողություն97:27
Լեզու
  • Կորեերեն
  • Անգլերեն
Լեյբլ
  • THEGROOVE Company
  • Dreamus
Թողարկվել է 2021 թվականի փետրվարի 3-ին[28][29]
# Անվանում Տևողություն
1. «Life»   3:34
2. «Crown»   3:03
3. «Desire»   4:12
4. «You left to me (Feat. O'z Mood)» (내게 남은 그대 (Feat. 오즈무드)) 3:21
5. «Higher»   3:47
6. «Penthouse» (펜트하우스) 3:06
7. «A Blinded Person By Greed» (탐욕에 눈이 먼 자) 2:45
8. «Time To Reveal The Truth» (진실을 밝힐 시간) 3:35
9. «A Place Dizzyingly High And Distant» (아찔하게 높고 아득하게 먼 그 곳) 3:18
10. «Their Own World» (그들만의 세상) 4:23
11. «Heart Filled With Tears» (눈물로 채워진 심장) 3:39
12. «Schadenfreude» (샤덴프로이데) 3:34
13. «Evil's Victory» (악의 승리) 3:19
14. «Where Is The Truth?» (무뎌진 진실은 어디에) 2:37
15. «Everything I Wanted To have» (내가 가지고 싶었던 모든 것) 2:23
16. «Preparation For Revenge» (복수를 위한 준비) 3:53
17. «The Beginning Of Obsession» (집착의 시작) 2:33
18. «Another Class» (클래스가 다른 아이들) 3:00
19. «I Promise To Protect You Forever» (지켜줄게요, 영원히) 2:55
20. «Mama Boy» (마마보이) 3:07
21. «Hera Pride» (헤라 부심) 2:17
22. «I'm Not A Criminal» (저는 범인이 아니에요) 2:49
23. «Unfair Death» (억울한 죽음) 3:47
24. «Non-Smiling People Although Having Taken Everything» (빼앗고도 웃지 못하는 사람들) 2:44
25. «Just The Beginning» (시작에 불과해) 3:23
26. «Dangerous Revenge» (위험한 복수) 2:47
27. «A Secret Story» (은밀한 이야기) 4:21
28. «Bloody Hera Palace» (핏빛 헤라팰리스) 3:05
29. «I Know What You've Done» (네가 한 짓을 알고 있다) 2:41
30. «Desperate Maternal Love» (처절한 모성애) 3:29
97:27

2-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս 1-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվել է 2021 թվականի մարտի 9-ին[30][31]
# Անվանում Տևողություն
1. «Repeatedly» (되풀이) 3:37
2. «Repeatedly» (Inst.) 3:37
7:14

Մաս 2-րդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվել է 2021 թվականի մարտի 18-ին[32][33]
# Անվանում Տևողություն
1. «This Is What I Am» (이게 바로 나야) 4:11
2. «This Is What I Am» (Inst.) 4:11
8:22

Մաս 3-րդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկվել է 2021 թվականի մարտի 26-ին[34][35]
# Անվանում Տևողություն
1. «The morass» (늪) 3:16
2. «The morass» (Inst.) 3:16
6:32

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարեթիվ Անվանակարգ Առաջադրված Արդյունք Ծան.
SBS Drama Awards 2020 Գլխավոր մրցանակ (դեսան) Կիմ Սո Յոն Առաջադրված [36]
Կարճատև կամ երկարատև դրամայում լավագույն դերասանական վարպետության մրցանակ Ում Կի Ջուն Հաղթանակ [37]
Իյուջին Հաղթանակ
Կիմ Սո Յոն Հաղթանակ
Լի Ջի Ա Հաղթանակ
Բոն Տե Գյու Հաղթանակ
Յուն Չոն Հուն Հաղթանակ
Շին Ին Կյոն Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Փաք Ին Սոկ Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասանուհի Քիմ Հյոն Սու Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Յուն Ջու Հի Առաջադրված
Լավագույն աջակցող թիմ Պենտհաուս Առաջադրված
Լավագույն նոր դերասան Հա Դո Կվոն Առաջադրված
Կիմ Յոնգ Դե Առաջադրված
Լավագույն նոր դերասանուհի Չո Սու Մին Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lim, Jang-won (2020 թ․ հոկտեմբերի 22). «SBS drama 'The Penthouse: War in Life' to show row over education, real estate». The Korea Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «Lee Ji-ah, Kim So-yeon and Eugene to Star in "Penthouse: War In Life"». HanCinema. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «Cast Updated for the Upcoming Korean Drama "Penthouse"». News Break. 2020 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  4. «스카이데일리, 김순옥 작가 새 드라마 '펜트하우스' SBS월화극 편성 확정» [Kim Soon-ok's new drama'Penthouse' SBS Moonhwageuk confirmed]. Skye Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. 기자, 하나영 (2020 թ․ սեպտեմբերի 8). «진지희, SBS 새 월화드라마 '펜트하우스' 출연…신은경과 모녀 호흡» [Jin Ji-hee appeared on SBS's new monthly drama'Penthouse'... Shin Eun-kyung and mother-daughter breath]. Digital ChoSun. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. Park, Hyun-sook (2020 թ․ սեպտեմբերի 2). «'펜트하우스' 김순옥 작가×주동민 감독, 집값·교육 1번지에서 벌어지는 자식을 위한 여자들의 연대와 복수!» ['Penthouse' writer Kim Soon-ok x director Joo Dong-min, women's solidarity and revenge for their children at No. 1 house price and education!]. Sports Khan. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Penthouse: War In Life (Korean Drama - 2020) - 펜트하우스». HanCinema. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. [1차티저]대한민국을 뒤흔들 김순옥표 부동산×교육 서스펜스! '펜트하우스'|펜트하우스(penthouse)|SBS DRAMA. SBS DRAMA. YouTube. 2020 թ․ սեպտեմբերի 28.
  9. [최초공개 티저] 복수는 아직 시작되지 않았다 '펜트하우스2'_ 2.19 첫방송 | 펜트하우스2(Penthouse2) | SBS DRAMA. SBS Drama. YouTube. 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  10. [선공개] 김소연, 그녀에게 조여오는 어둠 속 발자국은 누구!? | 펜트하우스2(Penthouse2) | SBS DRAMA. SBS Drama. YouTube. 2021 թ․ հունվարի 12. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  11. 11,0 11,1 «Nielsen Korea». AGB Nielsen Media Research. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  12. Kim So-yeon (2021 թ․ հունվարի 6). «'펜트하우스' 결말, 이렇게? 이지아·유진 생존 여부 시즌2 기약 [종합]» ['Penthouse' ending, like this? Jia Lee and Eugene will survive season 2 [Comprehensive]]. 10 Asia. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  13. Kim Hye-young (2021 թ․ ապրիլի 3). «'펜트하우스2' 최종회 시청률 26.5% 돌파… 시즌3 기대감 폭발» ['Penthouse 2'last episode exceeded 26.5% ratings Season 3 Expectations Explosion]. IMBC. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  14. «펜트하우스(드라마) - 나무위키 (production cost)». namu.wiki. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. Staff Reporter (2019 թ․ դեկտեմբերի 29). «Details About SBS Upcoming Drama "Penthouse"». KDramaStars. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. Kim, Jinseok (2020 թ․ նոյեմբերի 24). «[단독]'펜트하우스' 시즌1 21부작... 시즌2·3는 12부작» [[Exclusive]'Penthouse' Season 1 21 episodes... Seasons 2 and 3 are 12 episodes]. Mnews. JoongAng Ilbo. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  17. Schwartz, William (2020 թ․ նոյեմբերի 24). «[HanCinema's News] Second and Third Seasons Confirmed for "The Penthouse"». HanCinema. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  18. «유진, 5년 만에 드라마 복귀… SBS '펜트하우스' 출연» [Eugene returns to the drama after 5 years... Appeared in SBS'Penthouse']. 머니S. 2020 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. «SBS Drama "Penthouse: War In Life" Courting Lee Ji-ah, Eugene, Shin Sung-rok and Bong Tae-gyu @ HanCinema :: The Korean Movie and Drama Database». www.hancinema.net. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. «Kim So Yeon, Shin Eun Kyung, and Oh Man Seok Also Join Star-packed Cast of SBS Drama Penthouse | A Koala's Playground». koalasplayground.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. Schwartz, William (2020 թ․ փետրվարի 22). «[HanCinema's News] "Penthouse: War In Life" Script Reading Delayed Owing to COVID-19 @ HanCinema :: The Korean Movie and Drama Database». HanCinema. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  22. «Uhm Ki Joon Takes Lead Role in "Penthouse"». 2020 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  23. Lim, Jang-won (2020 թ․ նոյեմբերի 25). «COVID-19 plagues drama productions». The Korea Herald. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  24. [무드티저]‘펜트하우스’ 2020 김순옥 작가 신작, 화려한 핏빛 서막이 오르다ㅣ펜트하우스(penthouse)ㅣSBS DRAMA. SBS DRAMA. YouTube. 2020 թ․ սեպտեմբերի 21.
  25. «[무드티저]'펜트하우스' 2020 김순옥 작가 신작, 화려한 핏빛 서막이 오르다» [[Mood teaser]'Penthouse' 2020's new work by Kim Soon-ok, a brilliant bloody prelude]. SBS. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  26. Bae, Aurora (2020 թ․ սեպտեմբերի 30). «SBS's 'The Penthouse' exposes wretched side of rich woman's world in first teaser». Kdramapal. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 2-ին.
  27. Lee Min-ji (2021 թ․ փետրվարի 20). «'펜트하우스2' 여전한 막장파워, 시청률 19.1%…'괴물'은?». Newsen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  28. «The Penthouse (Original Television Soundtrack)». Apple Music. 2021 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  29. «펜트하우스 OST». Melon (կորեերեն). 2021 թ․ փետրվարի 3. Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  30. «Penthouse2 (Original Television Soundtrack), Pt. 1 - Single». Apple Music. 2021 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  31. «펜트하우스2 OST Part.1» [Penthouse 2 OST Part.1]. Melon. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  32. «Penthouse2 (Original Television Soundtrack), Pt. 2 - Single». Apple Music. 2021 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  33. «펜트하우스2 OST Part.2» [Penthouse 2 OST Part.2]. Melon. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  34. «펜트하우스2 OST Part.3» [Penthouse 2 OST Part.3]. Melon (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  35. «Penthouse2 (Original Television Soundtrack), Pt. 3 - Single». Apple Music. 2021 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  36. «[2020 SBS 연기대상] 남궁민·주지훈·김혜수·김소연·한석규·주원·김희선, 대상 후보». 매일경제. 2020 թ․ դեկտեմբերի 31.
  37. Kim, Jong-eun (2021 թ․ հունվարի 1). «'남궁민 대상→'펜트하우스' 9관왕, SBS 빛낸 두 작품 [종합]» ['Namgoongmin Grand Prize→'Penthouse' 9 Crowns, SBS Shine Two Works [Comprehensive]]. TV Daily (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենտհաուս (հեռուստասերիալ)» հոդվածին։