Պելագիկ նստվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պելագիկ նստվածքներ, խոր և բաց ծովերի աբիսալ զոնաների օրգանածին և ոչ օրգանածին նստվածքներ։ Ձևավորվում են օվկիանոսի հատակին ափերից շատ հեռու (300-500 կմ) և մեծ խորություններում (3-9 կմ)։ Պելագիկ նստվածքներին են պատկանում օրգանածին կրաքարային կամ սրանց սիլիկահողերով հարստացած տղմային տարատեսակները, որոնք առաջանում են ի հաշիվ ազատ լողացող (պլանկտոն) միկրոօրգանիզմների (ֆորամինիֆեր, ռադիոլարներ, պտերոպոդներ և դիատոմային ջրիմուռներ) խեցիների կուտակման և վերափոխման հաշվին։ Պելագիկ նստվածքներին են վերագրվում խորջրյա հրաբխածին կարմիր կավատդմային առաջացումները։ Պելագիկ նստվածքներ բրածո վիճակում հայտնի են անցյալի երկրբանական բոլոր համակարգերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 225