Պարպիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարպիչ

Պարպիչ, էլեկտրատեխնիկական հարմարանք՝ բաղկացած երկու կամ ավելի էլեկտրոդներից, որոնք միմյանցից բաժանված են դիէլեկտրիկով (օրինակ, օդով)։ Կիրառվում են էլեկտրասարքավորումները գերլարումներից (պարապիչի էլեկտրոդների միջև առաջացած էլեկտրական ծակումը կանխում է հաղորդիչների միջև մեկուսացման ծակումը) պաշտպանելու, ինչպես նաև էլեկտրական շղթաների հոսանքափոխման համար (արհեստականորեն առաջացվում է կամ մարվում պարպումը պարպիչի էլեկտրոդների միջև։ Ամպրոպային գերլարումներից պաշտպանելու համար կիրառում են կայծամիջանցներ, խողովակային և վենտիլային պարպիչներ։ Էլեկտրական ցանցերում անցումային պրոցեսների հետևանքով առաջացած ներքին գերլարումներից պաշտպանելու համար օգտագործվում են կոմուտացիոն պարպիչներ։ Մեկուսացումներն ամեն տեսակ գերլարումներից պաշտպանելու համար երբեմն կիրառում են համակցված պարպիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png