Պարիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարիկոս (հուն․՝ Πάρις — հարևան, նորաբնակ, եկվոր), կախյալ գյուղացիների կատեգորիա Բյուզանդիայում 915-րդ դարերի։ Հիմնականում բաժանվել են մասնատիրականի և պետականի։ Մասնատիրական պարիկոսները ժառանգաբար պահում էին ֆեոդալին պատկանող հողը, նրան վճարում բնամթերային և դրամական ռենտա, կատարում աշխատանքավճարային պարհակներ։ 911-րդ դարերի իրավունք ունեին սեփականատիրոջ համաձայնությամբ փոխանակել, օտարել իրենց հողաբաժինր (այս դեպքում պարհակները նույնպես փոխանցվում էին)։ 13-րդ դարի, որոշ տեղերում պարիկոսները ճորտացվեցին։ Պետական Պարիկոսները պահում էին պետական հողերը, կատարում պետական պարհակներ (արքունիքին մատակարարում մթերքներ, սպասարկում փոստը, պետական ձիաբուծարանները և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։