Պարարտացման համակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարարտացման համակարգեր, ցանքաշրջանառության դաշտերում պարարտանյութերի (օրգանական, հանքային) բաշխման բազմամյա, ինչպես նաև մեկ մշակովի բույսին տրվելիք պարարտանյութերի կիրառման պլան։ Դաշտերի համակարգված պարարտացումը բարձրացնում է բերքատվությունը, բարելավում հողի հատկությունները, հարստացնում այն օրգանական նյութերով, ավելացնում ընդհանուր, շարժուն և բույսերի համար մատչելի ազոտի, կալիումի, ֆոսֆորի միացությունների արունակությունը, դրականորեն ազդում միկրոտարրերով ապահովվածության վրա։ Իմանալով պարարտանյութերի ազդեցության բնույթը հողի ագրոնոմիական հատկությունների վրա, կարելի է հաստատել այդ պրոցեսների օրինաչափությունները տարբեր հողակլիմայական պայմաններում և կանոնավորել Պ․ հ․ (օրգանական և հանքային պարարտանյութերի ճիշտ զուգակցման ընտրությունը, չափաքանակների և սննդատարրերի փոխհարաբերության տարբերակումը), որն ապահովում է պարարտացման միջոցների առավելագույն օգտագործումը։ Պ․ հ․ կազմելիս հաշվի է առնվում գյուղատնտեսության բույսի ժողովրդատնտեսության նշանակությունը, կենսաբանական առանձնահատկությունները (այդ թվում, զգայունությունը պարարտանյութերի նկատմամբ), հողակլիմայական պայմանները, ցանքաշրջանառությունում բույսերի հաջորդականությունը։ Պ․ համակարգերում նախատեսվում են պարարտանյութերի չափաքանակները (հաշվի առնեյով ներգործությունը և հետազդեցությունը), պարարտացման ժամկետները և եղանակները t ինչպես նաև տնտեսություններում օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործման համալիր միջոցառումները (օրգանական պարարտանյութերի կուտակումը և ճիշտ պահպանումը, թթու հողերի կրացումը, հանքային պարարտանյութերի, գոմաղբի և օրգանական պարարտանյութերի պահեստների կառուցումը, տեղափոխման կազմակերպումը, պարարտացման մեքենայացումը են)։ Պ․ հ․ ցանքաշրջանառություններում երկրագործության համակարգերի բաղաորիչ մասն է։ Բույսի աճի և զարգացման տարբեր փուլերում սննդատարրերի պահանջը և կլանունակությունը էական նշանակություն ունեն պարարտացման չափաքանակները որոշելու համար, վերջինս կախված է նաև կիրառական ագրոտեխնիկայից, բույսի սննդառության առանձնահատկություններից։ Առանձին բույսերի պարարտացման չափաքանակը կախված է նաև նախորդող բույսին տրված պարարտանյութերի հետազդեցությունից (գոմաղբի և ֆոսֆորային տուկերի հետազդեցությունը նվազ չէ, քան ուղղակի ազդեցությունը)։ Տարբեր բույսերին տըրվելիք պարարտանյութերի ընդհանուր քանակը հող են մտցնում միանվագ կամ բազմանվագ, տարբեր եղանակներով, որոնք ըստ օգտագործման ժամկետների լինում են նախացանքային (հիմնական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։