Պարագվայական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թատերական առաջին ներկայացումները կազմակերպվել են XVI դար կեսին։ Գաղութային շրջանում տիրապետող են եղել հիմնականում ճիզվիտների կազմակերպած կրոնական բնույթի երկերի բեմադրությունները։ Ազգային բեմարվեստի կազմավորումը սկսվել է XIX դարի կեսից։ 1858 թվականին Ասունսիոնում կառուցվել է թատրոնի շենք։ 1920—1930-ական թվականների մայրաքաղաքում գործել են «Գրանադոս», «Նասիոնալ», «Ինդեպենդիենուե» թատրոնները, Ա․ Մունիեի ղեկավարած Պարագվայական դրամայի և կատակերգության թատերախումբը են։ XX դարի կեսի բեմարվեստի առանձնահատկությունն է, այսպես կոչված, գուարանի թատրոնի զարգացումը, որին նպաստել են դերասան և դրամատուրգ Ի․ Կոռեան, դրամատուրգ Ֆ․ Մ․ Րառիոսը, Ասունսիոնի «Պարագվայական Աթենեում» ասոցիացիան։ Հայտնի դերասաններից են՝ է․ Րաեսը, է․ Ռեյսոֆերը, Կ․ Գոմեսը, Լ․ Կակավևիոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։