Պատկեր:Կարմիրգյուղի Թուխ Մանուկ (2).jpg

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկզբնական նիշք(1600 × 1200 փիքսել, նիշքի չափը՝ 233 ԿԲ, MIME-տեսակը՝ image/jpeg)

Այս նիշքը տեղադրված է Վիքիպահեստում է և այն կարող է օգտագործվել այլ նախագծերի կողմից։ Վիքիպահեստում նիշքի մասին տեղեկությունների հիմնական մասը ներկայացված է ստորև։

Ամփոփում

Նկարագրում
Հայերեն: Բացատրվում է, որ միչինգը հնարել են 40 մանուկները: Նրանց մեջ հարց է ծագել, արդյոք ով պետք է խումբը ղեկավարի: Տեսել են, որ համաձյնության չեն գաիս: Մեծ հաց են թխել և մեջը կոպեկ դրել :Բաժանելուց հետո ում ընկել է կոպեկը նա էլ ղեկավարել է խումբը: Նրանցից ամենախելոքը եղել է մի թխադեմ մանուկ: Զինվորականները մանուկին սպանել են: Հետագայում ի պատիվ այդ մանուկների կառուցել են Թուխ Մանուկ անունով մատուռներ: Եվ այդ մատուռներից մեկն էլ գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում:

Թուխ Մանուկը գտնվում է գյուղի գերեզմանոցում, մի բարձր բլրի վրա, գերեզմանոցի արևմտյան կողմում։ Այն ուղղանկյուն տնակ է, երկթեք տանիքով, գլխին մետաղյա խաչ, դռան վերևի ճակատին նույնպես խաչ է ամրացված։ Դռան երկու կողմերում, պատի մեջ ագուցված են մեկական խաչեր, դռնից աջ, քիչ վերև փակցված է «Թուխ Մանուկ» գրությունը։ Տնակը կառուցվել է մի քանի տարի առաջ, պատերը բոլոր կողմերից սվաղած են։ Մտնելով ներս, հենց դռան դիմաց, գետնից մոտ կես մետր բարձրանում է բեմը, որը կիսաշրջանաձև է։ Բեմի վրա, սեղանի փոխարեն կանգնեցրած է նորաստեղծ խաչքար, որի ստորին մասում տաճարի բարձրաքանդակ է, իսկ կենտրոնում ` մեծ խաչ` առնված տաճարանման կամարի մեջ։ Խաչքարի որոշ մասեր արդեն սևացել են վառած մոմերից։ Բեմից վերև, խաչքարի ուղիղ վերևում բացված է կլոր լուսամուտ։ Դրանից վերև եռանկյունաձև խորշ է սարքած, որի գագաթը տանիքը պահող գերանի սկիզբն է։ Բեմի վրա, ինչպես և բեմի պատի վերևի մասում, նաև խորշի մակերեսին տեղադրված են զանազան առականեր` փայտյա խաչեր, մետաղյա մոմակալներ, աջ ծայրում տուֆից թեթև մշակված, կոպտատաշ արձանանման խաչապատկեր։ Խորշի մակերեսին առանձնանում են ձախ ծայրում եռագմբեթ տաճարի մանրակերտը, իսկ կենտրոնական մասում` մետաղյա կոպիտ խաչը։ Սրբավայրի ներսում լուսավոր է։ Երբ շինությունը դեռ չկար, մոմերը վառում և կպցնում էին Թուխ Մանուկ քարին և շրջակա քարերին։ Ստացվում է, որ նոր մատուռը սարքել են հնի տեղում, որն ավերվել է ինչ-որ պատճառով։ Ասում են նաև, որ գերեզման գնալիս, պարտադիր այցելում են Թուխ Մանուկ սրբավայր։ Մի քանի տարի առաջ աղանդավոր մի կին կրակի էր մատնել սրբավայրը, այրվել էին բոլոր նկարները և հավատացյալների նվիրատվությունները: Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ այս Թուխ Մանուկ-ի ներսում այժմ այնքան շատ չեն նվիրատվությունները, որքան այլ Թուխ Մանուկներում։

Թուխ Մանուկ գնում են բոլոր այլ սրբավայրերի նման՝ Զատկի առավոտյան։ Գյուղացիները մեռելոցներին այցելում են ննջեցյալներին, հետո անպայաման մտնում Թուխ Մանուկ մատուռ, մոմ վառում, աղոթում և խնդրում Թուխ Մանուկի հովանավորությունը և աջակցությունը: Գալիս են հեռու տեղերից նախկին գյուղացիները, նաև օտարները, որոնք երազում տեսնում են իրենց ուղղորդող Սրբին (երազում սուրբը հայտնում է, որ պետք է գնան այսինչ տեղը)։ Գնում են հիմնականում շաբաթ-կիրակի օրերին, նույնիսկ շաբաթվա մեջ 2-3 անգամ։ Եղել է նաև մի այլ տարբերակ, երբ Թուխ Մանուկ գնում են հիմնականում չորեքշաբթի և շաբաթ օրերին` մինչև մութն ընկնելը: Սովորաբար մատաղ են անում` աքաղաղ կամ գառ։ Հայտնի է, որ Թուխ Մանուկ մատուռը վերանորոգող` Թորգոմ Սարգսյանը, «վատ հիվանդություն» ուներ, և այդ բարի արարքից հետ լավանում է, իսկ տարիներ անց, մահանալուց հետո` թաղվում մատուռի դիմաց:
This is a photo of a monument in Armenia identified by the ID
5.56/9
Թվական 19-20րդ դարեր
Աղբյուր Բեռնողի սեփական աշխատանք
Հեղինակ Najaryan2009

Արտոնագրում

Ես, սույն աշխատանքի հեղինակային իրավունքների տերը, այսուհետ այն հրատարակում եմ հետևյալ արտոնագրի ներքո։
w:en:Creative Commons
հղում համանման տարածում
This file is licensed under the Creative Commons Attribution-Share Alike 4.0 International license.
Դուք ազատ եք՝
  • կիսվել ստեղծագործությամբ – պատճենել, տարածել և փոխանցել այս աշխատանքը։
  • վերափոխել – ադապտացնել աշխատանքը
Պահպանելով հետևյալ պայմանները'
  • հղում – Դուք պետք է նշեք հեղինակի (իրավատիրոջ) հղումը:
  • համանման տարածում – Եթե դուք ձևափոխում եք, փոխակերպում, կամ այս աշխատանքի հիման վրա ստեղծում եք նոր աշխատանք, ապա ձեր ստեղծածը կարող է տարածվել միայն նույն կամ համարժեք թույլատրագրով։


Captions

Add a one-line explanation of what this file represents

Items portrayed in this file

պատկերված

Նիշքի պատմություն

Մատնահարեք օրվան/ժամին՝ նիշքի այդ պահին տեսքը դիտելու համար։

Օր/ԺամՄանրապատկերՕբյեկտի չափըՄասնակիցՄեկնաբանություն
ընթացիկ17:42, 28 Հոկտեմբերի 202317:42, 28 Հոկտեմբերի 2023 տարբերակի մանրապատկերը1600 × 1200 (233 ԿԲ)Najaryan2009Uploaded own work with UploadWizard