Պատերազմի զոհերի հուշարձան (Բաթում)
![]() ' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 41°38′48″ հս․ լ. 41°39′11″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Բաթում, ![]() |
Կառուցվել է | 1965 |
Պատերազմի զոհերի հուշարձան, ապամոնտաժված հուշարձան Բաթումում, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված վրացիներին։ Հուշարձանը կառուցվել է 1965 թվականին և ապամոնտաժվել 2012 թվականին։ Հուշարձանը եղել է սպիտակ բարձր սյան տեսքով, որի վերին հատվածում գրված են եղել 1941-1945 թվականները։ Հուշարձանը տեղադրված է եղել Բաթումի կենտրոնական հատվածում՝ նավահանգստի մոտ[1]։
Հուշարձանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը կառուցվել է 1965 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ։ Այն կանգուն է մնացել 47 տարի։
2012 թվականի փետրվարի 24-ին սկսվել է հուշարձանի ապամոնտաժումը։ Հենց այդ օրն էլ անջատվել է «անմար կրակը»։ Ի սկզբանե հուշարձանի ապամոնտաժմանը խանգարել են ընդդիմադիր ուժերը, վետերանները և հասարակական շարժումները։ Տեղի է ունեցել բողոքի ցույց, որտեղ ցուցարարները պարզել են պաստառ, որով կոչ էին անում շինհրապարակի աշխատակիցներին չմասնակցել իրականացվող վանդալիզմին[2]։
Քաղաքային խորհուրդը տեղեկացրել էր, որ հուշարձանի ապամոնտաժումը պայմանավորված է նրանով, որ այն խանգարում է Բաթումի և Անորի լեռան միջև կառուցվելիք ճոպանուղուն։ ԶԼՄ-ները, հղում անելով վրացական իշխանություններին, ի սկզբանե հայտնել էին, որ հուշարձանը կտեղափոխվի։ «Տեղափոխման» վերաբերյալ որոշումն ընդունվել է ավագանու 2011 թվականի հուլիսի 15-ի նիստի ժամանակ[3]։ Սաքրեբուլոյի մամուլի ծառայությունը նշել է․
![]() |
Հուշարձանի տեղադրման վայրով անցնելու է ճոպանուղի, որը Բաթումը կկապի Անորի լեռան հետ։ Քաղաքային մերձափնյա հատվածից մինչև Անորի լեռը կանցկացվի երկիլոմետրանոց ճոպանուղի և հուշարձանի տեղափոխումը պայմանավորված է դրանով[3]։ | ![]() |
Բաթումի մի շարք բնակիչների կարծիքով՝ հուշարձանի տեղափոխումը նվազեցնում է դրա նշանակությունը։ Նախատեսվում էր հուշասյունը տեղափոխել Սերգի Մեսխիի փողոց[4]։ Աջարիայում պատերազմի վետերենները վրդովվել էին հուշարձանի տեղափոխման որոշումից[5]։ Բաթումի բնակիչներից մեկը՝ Ռեզո Դիասամիձեն այսպես է նկարագրել իրավիճակը․
![]() |
Միթե՞ ճոպանուղու շինարարությունն ավելի կարևոր է պատերազմում զոհված զինվորների հիշատակից։ Ո՛չ, դա ճիշտ չէ։ Այդպես չպետք է լինի։ Տեսեք, թե այստեղ ինչքան տեղ կա։ Թող ճոպանուղու եզրագիծը կառուցեն հուշարձանի կողքը[1]։ | ![]() |
Բաթումի մեկ այլ բնակիչ Թենգիզ Անտիլակվան նշել է․
![]() |
Թող նրանք գնան և քանդեն իրենց նախնիների գերեզմանները։ Իսկ այս հուշարձանը մեր նախնիների հիշատակն է, հերոսների հիշատակը, որոնք ռազմաճակատից չեն վերադարձալ տուն[2]։ | ![]() |
Բաթումի դժգոհ բնակիչները փորձել են խանգարել հուշարձանի ապամոնտաժմանը։ Հաղթահարելով արգելապատնեշը՝ նրանք ծաղիկներ են դրել մարված հավերժական կրակի մոտ։ Մարդիկ կարծում էին, որ Վրաստանի կառավարությունը իրենց խաբում է և տեղափոխման անվան տակ ցանկանում են վերացնել հուշարձանը[2]։ Չնայած նրան, որ ի սկզբանե բնակչությանը տեղեկացվում էր, որ հուշարձանը տեղափոխվելու է, արդյունքում հուշարձանը վերացվել է։ Հուշարձանի ապամոնտաժման փաստը դատապարտել է «Ազատ Վրաստան» կուսակցությունը[6], որը կարծում էր, որ իրականացվող գործողությունը անարգանք է ֆաշիզմի դեմ պայքարում զոհված անձանց նկատմամբ[7]։ Հուշարձանի ապամոնտաժումը համընկել է «խորհրդային բռնազավթման շաբաթվա» հետ[8] ի հիշատակ այն փաստի, որ 1921 թվականի փետրվարի 25-ին Կարմիր բանակը գրավել է Վրաստանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքերով․
![]() |
Հուշարձանի դեմ մանյակային պայքարի պատճառը պարզ է։ Այն խորհրդանշում է Վրաստանի և Ռուսաստանի ընդհանուր հերոսական պատմությունը և խանգարում է վրացիներին հակառուսական տրամադրություններ սրսկելուն[9]։ | ![]() |
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պետրե Մամրաձեի կարծիքով՝ հուշարձանի ոչնչացումը փորձ է ավերելու այն ամենն, ինչը Վրաստանին կապում էր Ռուսաստանի հետ[2]։ Այդ հուշարձանը եղել էր Վրաստանում ոչնչացված երրորդ հուշարձանը, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմին[10]։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 300 000 վրացի, որոնցից 80 000-ը զոհվել են մարտի դաշտում[11]։
2012 թվականի մարտի 1-ին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ա․Վ․ Կելինը Մշտական խորհրդին ներկայացված «Բաթումում Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի ապամոնտաժման մասին» զեկույցում նշում է․
![]() |
«Իրենց գործողություններով հուշարձանի դեմ պայքարող վրացիները ուղղակիորեն խախտում են ԵԱՀԿ-ի պարտավորությունները, որի տակ ստորագրել է նաև Վրաստանը։ Մասնավորապես, ԵԱՀԿ անդամ երկրների մշակութային ժառանգության կրակովյան սիմպոզիումում 1991 թվականին ընդունված փաստաթուղթը, համաձայն որի մասնակից երկրները պարտավոր են ընդունել միջոցներ այնպիսի հուշարձանների պաշտպանության և պահպանման համար, որոնք վկայում են անցյալի ողբերգական իրադարձությունների մասին․․․ նրա համար, որ այն մնա հիշողության մեջ․․․ և երբեք չկրկնվի»[12]։ | ![]() |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «В Батуми разгорается скандал из-за демонтации памятника солдатам ВОВ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 2013-09-29
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 В Батуми начался демонтаж памятника советским солдатам
- ↑ 3,0 3,1 «Власти Батуми перенесут обелиск в память солдат Второй мировой войны из центра на окраину города»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-02-ին։ Վերցված է 2013-09-29
- ↑ В Батуми из-за стройки перенесут обелиск солдатам Второй мировой войны из центра на окраину
- ↑ Грузия сносит ещё один памятник ВОВ
- ↑ В Батуми сносят памятник погибшим в Великой Отечественной Войне — оппозиция обвиняет Саакашвили в фашизме
- ↑ «В Батуми сносят памятник погибшим в Великой Отечественной Войне»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-02-ին։ Վերցված է 2020-02-07
- ↑ В Грузии начался демонтаж очередного памятника советским воинам, но на этот раз в городе Батуми
- ↑ В Грузии сносят ещё один памятник советским воинам
- ↑ «В Грузии сносят ещё один памятник погибшим в Великой Отечественной»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-09-ին։ Վերցված է 2020-02-08
- ↑ Победитель памятников
- ↑ Выступление Постоянного представителя Российской Федерации А. В.КЕЛИНА на заседании Постоянного совета ОБСЕ 1 марта 2012 года О демонтаже памятника жертвам Великой Отечественной войны в Батуми.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Из центра Батуми уберут памятник жертвам войны
- Власти Грузии решили построить канатную дорогу на месте памятника советским воинам
- В Батуми демонтируют памятник погибшим в Великую Отечественную
- В Батуми демонтируют памятник советским солдатам Archived 2019-07-09 at the Wayback Machine.
- В Батуми начался демонтаж памятника советским воинам, погибшим в Великую Отечественную войну.
- ИЗ ЦЕНТРА БАТУМИ УБЕРУТ ПАМЯТНИК ЖЕРТВАМ ВОЙНЫ