Պատահաբար (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատահաբար
Երկիր Ռուսաստան
Ժանրսև կատակերգություն
Թվական2014
Լեզուռուսերեն
ՌեժիսորԺորա Կրիժովնիկով
ՊրոդյուսերԻգոր Տոլստունով
ԴերակատարներՏիմոֆեյ Տրիբունցև, Յուլյա Ալեքսանդրովա, Ալեքսանդր Պալ և Յուրի Կուզնեցով
ԿինոընկերությունProfit
Տևողություն20 րոպե

Պատահաբար (ռուս.՝ Нечаянно), ռեժիսոր և սցենարիստ Ժորա Կրիժովնիկովի ռուսական կարճամետրաժ ֆիլմը` նկարահանված ամանորյա սև կատակերգություն ժանրով։ «Կինոտավր» կինոփառատոնի դափնեկիր` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում (2014)[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվանից մի քանի ժամ առաջ հարևանը գնում է տարեց հարևանուհու տուն` աղ վերցնելու, և պատահաբար սպանում է նրան։ Իրավիճակը շտկելու լուծումներն ստիպված են որոնել նրա ընտանիքի բոլոր անդամները, ովքեր հավաքվել են միասին` Նոր տարին նշելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիմոֆեյ Տրիբուցև` Կոլյա
  • Յուլյա Ալեքսանդրովա` Կատյա, Կոլյայի կինը
  • Ալեքսանդր Պալ` Սերյոժա, Կատյայի եղբայրը
  • Նատալյա Պոտապովա` Թամարա Վիկտորովնա, Կոլյայի մայրը
  • Յուրի Կուզնեցով` Կատյայի և Սերյոժայի հայրը
  • Գալինա Ստախանովա` Օլգա Կոնստանտինովա, հարևանուհին
  • Սերգեյ Լավիգին` Յուրա, հարևանուհու տղան

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - «Կինոտավր» կինոփառատոնի մրցանակ` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում
  • 2014 - «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի առաջադրում Կահիրեի միջազգային կինոփառատոնում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Нечаянная победа». Гудок. 6 июня 2014.
  2. «Автор «Нечаянно» рассказал о новом проекте». Московский комсомолец. 20 ноября 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]