Պավել Դալալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Դալալոյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1978(1978-11-22)[1]
Ծննդավայր Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հունիսի 22, 2017(2017-06-22)[2] (38 տարեկան)
Մահվան վայր Վորոնեժ, Ռուսաստան
Դիրք հարձակվող

Պավել Ռազմիկի Դալալոյան (ռուս.՝ Далалоян, Павел Размикович, նոյեմբերի 22, 1978(1978-11-22)[1], Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 22, 2017(2017-06-22)[2], Վորոնեժ, Ռուսաստան), ռուսաստանցի ֆուտբոլիստ, հարձակվող։ Չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է խաղալ սիրողական Վորոնեժի մարզի սիրողական թիմերի ավագ տարիքային խմբում։ 1998 թվականին պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտն է նշել Սլավյանսկի Կուբանի «Կուբան» ակումբի կազմում, իսկ հաջորդ մրցաշրջանում խաղացել է «Լոկոմոտիվում» (Լիսկի), երկու թիմերն էլ խաղացել են երկրորդ դիվիզիոնում։

2000 թվականին սկզբին տեղափոխվել է «Ուրալան»։ Առաջին հանդիպումը Պրեմիեր լիգայում խաղացել է 2000 թվականի ապրիլի 8-ին, Վորոնեժի «Ֆակելի» դեմ՝ 87-րդ րոպեին փոխարինելով Վիդաս Դանչենկոյին[3]։ Ընդամենը 4 ոչ լրիվ հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայում, մասնակցել է նաև Ռուսաստանի Գավաթի քառորդ եզրափակչին, որտեղ «Ուրալանը» հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»[4]։

2000 թվականի խաղաշրջանի երկրորդ կեսն անց է կացրել Լիպեցկի «Մետալուգի» կազմում` խաղալով հինգ խաղ առաջին դիվիզիոնում և մասնակցելով պետերբուրգյան «Զենիթի» դեմ տարած հաղթանակին` խփելով գոլերից մեկը(2:1)[5]։ Այնուհետև հանդես է եկել երկրորդ դիվիզիոնում` խաղալով «Կրասնոդար 2000» և «Սլավյանսկ» ակումբներում։ Խաղացել է վորոնեժյան «Դինամոյի» կազմում և այս թիմի հետ սիրողական մրցույթներից տեղափոխվել է երկրորդ դիվիզիոն։

28 տարեկանում ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան, այնուհետև սիրողական մակարդակով խաղացել Վորոնեժի և Բելգորոդի մարզերի առաջնություններում։ Վորոնեժի «ԿԻՏ»-ի կազմում մասնակցել է վետերանների մրցումներին[6]։

Մահացել է 2017 թվականի հունիսի 22-ին, Վորոնեժում, ավտովթարի հետևանքով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://riavrn.ru/news/v-dtp-na-ulitse-gaydara-v-voronezhe-pogib-futbolist-pavel-dalaloyan/
  3. Матч Факел — Уралан. footballfacts.ru
  4. Матч Уралан — Динамо М. footballfacts.ru
  5. Матч Металлург Лп — Зенит СПб. footballfacts.ru
  6. «ЗОЛОТОЙ ДЕБЮТ «ВЫБОРА-КУРБАТОВО»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  7. В ДТП на улице Гайдара в Воронеже погиб футболист Павел Далалоян