Պառլամենտական վերահսկողություն
Պառլամենտական վերահսկողություն կամ Խորհրդարանական վերահսկողություն, խորհրդարանի վերահսկողություններ է, որպես օրենսդիր իշխանությունը գործադիր իշխանության գործունեության նկատմամբ, նախևառաջ կառավարության։ Խորհրդարանի վերահսկողական գործոռույթները, մի շարք հետազոտողների կողմից, կարող են դրսևորվել նրա օրեսնդրական գործունեության մեջ և պատգամավորները ու հանձնաժողովները օրենքների մշակման և ընդունման ժամանակ կարող են քննարկել ստեղծված իրավիճակը, առկա խնդիրները և տալիս են գնահատական պետական իշխանության մարմինների աշխատանքին։
Օրենսդրական մարմինը պառլամենտական վերահսկողությունը իրականացման նպատակներով, որպես կանոն, լիազորվում է մի շարք հատուկ լիազորություններով և օգտագործում է հատուկ ընթացակարգեր։ Խորհրդարանին զեկուցելու պարտավորությունը կարող է սահմանադրորեն ամրագրվել կառավարությանը և պետական այլ հաստատություններին։ Խորհրդարանական վերահսկողության ձևերն ու եղանակները նույնպես տարբեր են `կախված պետության կառավարման ձևից։ Առավել կարևորություն ունի խորհրդարական և կիսանախագահական հանրապետություններում։ Նախագահական հանրապետություններում նրա նաշանակությունը էականորեն փոքր է[1]։
Խորհրդարանական վերահսկողության հիմնական մեթոդները պարունակում են կառավարությանը գրավոր և բանավոր հարցեր տալը, որոնց համար խորհրդարանական նիստում նախատեսված է հատուկ կարգ և փաստաթղթի հատուկ ձև, խորհրդարանական հարցումը, որն ուղղված է համապատասխան մարմինը ընդհանուր պալաըի կամ էլ պատգամավորական հարցումը նրա առանձին անդամի, վստահության հարց բարձրացնելը, պառլամենտական հետաքննություն և այլն։ Այն պետություններում, որտեղ խորհրդարանական վերահսկողության իրավունքը վերապահված է օրենսդիր մարմնին, օրենքը սահմանում է նաև այդ վերահսկողության ենթակա անձանց և հաստատությունների շրջանակի պարտականությունները խորհրդարանի նկատմամբ՝ որպես վերահսկող գործառույթների իրականացման իր մաս։ Սա կարող է ներառել սահմանված ժամկետում խորհրդարանական և պատգամավորական հարցումների պատասխանելու պարտավորությունը, պալատի նիստին ներկայանալ նրա անդամների հարցերին պատասխանելու համար, խորհրդարանի կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերն ու նյութերը տրամադրելու պարտավորություն, անվստահություն հայտնելու դեպքում հրաժարական տալու պարտավորություն։
Խորհրդարանական վերահսկողությունը որպես կանոն քաղաքական բնույթ է կրում[1]։ Այս առումով մի շարք պետություններում գոյություն ունի սահմանափակումներ կառավարության անդամների և նրանց քայլերի նկատմամբ քննադատության։ Այսպես, Մեծ Բրիտանիայում կոլեկտիվ պատասխանատվության գաղափարը ենթադրում է, որ կառավարության անդամը ոչ միայն իրավունք չունի հանրային հանդես գալ նախարարների խորհրդի ընդունած որոշման դեմ, այլև ներկայացուցիչների պալատում դեմ քվեարկի դրա դեմ։ Ավելի քիչ խորհրդարանական վերահսկողությունը ունի վարչական բնույթ և իրականացվում է հատուկ մարմինների միջոցով՝ հաշվեքննիչ պալատ, հաշվեքննիչ դատարան և այլն։ Որպես կանոն, դա վերաբերում է ֆինանսական և ֆինանսատնտեսական վերահսկողությանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Парламентский контроль. Энциклопедический словарь экономики и права. Ведомости». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Федеральный закон от 7 мая 2013 г. N 77-ФЗ "О парламентском контроле", 14 мая 2013 г.Российская газета - Федеральный выпуск №6076 (100)
- ПАРЛАМЕНТСКИЙ КОНТРОЛЬ / Экономика и право: словарь-справочник. — М.: Вуз и школа. Л. П. Кураков, В. Л. Кураков, А. Л. Кураков. 2004.