Պապիկներ (ծես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապիկներ, ծնողական օր

Պապիկներ (բելառ.՝ Дзяды, ուկր՝. Діди, լեհ.՝ Dziady, լատ.՝. Ilgės) հիշատակի օրեր (ծնողական շաբաթներ) Բելառուսի և Ուկրաինայի, ինչպես նաև Բելառուսին սահմանակից ժողովուրդների ազգային օրացույցներում։ Օրերն անցկացվում են տարվա մեջ մի քանի անգամ(3-ից 6). դրանց օրերը և կարևորությունը առանձնացված են գավառներով։ Հավատալիքի համաձայն՝ այս օրերին մահացածները (պապիկները, հոգիները, ծնողները) գնում են իրենց տուն հիշատակի ընթրիքի, որը նույնպես կարող է անվանվել «պապիկներ»։

Ծիսակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակի ծիսակատարությունները կատարվում են տարեկան մի քանի անգամ, միշտ անցկացվում են շաբաթ օրերին։ Սլավոնական ժողովուրդների մոտ այս ծեսերը ասոցացվում և նույնացվում են ծնողական շաբաթների հետ։ Դրա պատճառով էլ այս և այլ նման ծեսերի ծագումը քրիստոնեական կամ լեզվական ավանդույթներով որոշելը դժվար է։

Պապիկները տոնում էին իրենց տանը, սպասելով իրենց նախնիների հոգիների ժամանմանը, որոնք տարբերվում էին իրենց նվերներով, երբ գնում էին գերեզմանոց։

Կենտրոնական անտառուտում Պապիկները տոնում էին 2 օր(ուրբաթ և շաբաթ, այս դեպում անվանվում են պապիկների ուրբաթ և տատիկների շաբաթ, կամ ուղղակի տատիկներ և պապիկներ)։ Ուրբաթ օրը երեկոյան պատրաստում են պասուց ճաշեր, իսկ շաբաթ օրը ուտիսի ճաշ (փվածեղով, կաթնային ճաշերով) որպես նախաճաշ։

«Պապիկների» օրերի հիշատակի սնունդը պետք է լինի տաք, որպեսզի հոգիները իրենց համար պատրաստված ճաշի գոլորշիների մեջ ներթափանցեն։ Դնում են սեղաններին հավելյալ գդալներ՝ հանգուցյալների համար։ Հաճախ յուրաքանչյուր հանգուցյալի իր անունով են կոչում։

Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում հիշատակի արարողությունները կատարվում են նմանատիպ սցենարներով, թեև յուրաքանչյուր ծիսակարգի համար կան առանձնահատկություններ (սեղանի վրա հատուկ ուտեստների, որոշակի քանակությամբ ուտեստների, արարողությունների անհրաժեշտություն և այլն)։

Բելառուսները և ուկրաինացիները, հատկապես, ընդունում են Դմիտրիվից առաջ շաբաթ օրը կայացած խնջույքը(Դմիտրիստյան շաբաթ)։

Ժողովրդի՝ իրենց նախնիների հիշատակի ծեսը գեղարվեստորեն նկարագրված է Ադամ Միցկևիչի «Պապիկներ» պոեմում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]