Jump to content

Չոր սառույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոր սառույցի փոքր կտորներ

Չոր սառույց, հեղուկ ածխածնի երկօքսիդի պինդ ձևն է։ Ցածր ջերմաստիճանային սպիտակ գույնի նյութ է։ Չի վառվում, հոտ չունի, էլեկտրական հաղորդիչ չէ[1]։ Արտաքին տեսքով հիշեցնում է սառույց, ինչից էլ ծագել է անվանումը։ Սովորական սառույցի համեմատությամբ առավելությունն այն է, որ չոր սառույցը հալվում է անմնացորդ՝ առանց ջրի առաջացման։ Չոր սառույցի անցումը պինդ վիճակից գազանման տեղի է ունենում -78,50 C: Օգտագործվում է որպես սառեցնող միջոց[2]։

Հայտնաբերվել է 1835 թվականին Ֆրանսիայում։ Սկսել են ակտիվ արտադրել և օգտագործել ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբից[1]։

Կիրառումներ`

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սննդարդյունաբերության մեջ ՝իբրև սառեցման միջոց մսամթերքների, կաթնամթերքների և այլ սննդամթերքների սառեցման, պահպանման և տեղափոխման համար։
  • Օգտագործվում է օրիգինալ կոկտեյլներ պատրաստելիս[3][4]։
  • Շոու ծրագրերում՝ ծանր ծխի ստացման (բեմի վրա, ակումբներում և այլն), մառախուղի տպավորություն (լողավազաններում կամ մերսող լոգարաններում (ջաքուզի), տարբեր պիրոտեխնիկական էֆեկտներ ստանալու համար։
  • Ջերմոցային տնտեսություններում նպաստում է բույսերի աճի ավելացմանն ու բերքատվության բարձրացմանը։
  • Այրվող բենզինի բոցը կարելի է հանգցնել բոցի մեջ գցելով չոր սառույցի կտորներ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չոր սառույցը ջրի մեջ գցելուց առաջանում է ջրի եռման էֆեկտ։ Դա չոր սառույցի պինդ մարմնից գազի վերածվելու արդյունքն է։
  • Չնայած չոր սառույցի ցածր ջերմաստիճանին, նրան կարելի է կարճ ժամանակով ձեռք տալ առանց պաշտպանիչ ձեռնոցների։
  • Չոր սառույցի փոքր կտորը հեղուկով շշի մեջ գցելուց և թափ տալուց հետո, այն հալվում է և առաջանում է գազավորված ջուր։ Բայց սառույցի քանակից կախված, դա կարող է պայթեցնել շիշը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Что такое сухой лед
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, էջ 209,
  3. Blumenthal, Heston (2006 թ․ հոկտեմբերի 29). «How to make the best treacle tart and ice cream in the world». London: The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 12-ին.
  4. «Cool Uses for Dry Ice». Airgas.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չոր սառույց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։