Jump to content

Չինաստանի չորս գեղեցկուհիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինաստանի չորս գեղեցկուհիներ
Դիմանկար
 Four Great Beauties Վիքիպահեստում

Չինաստանի չորս գեղեցկուհիներ` (չինարեն՝ 中國古代四大美女, փինյին Zhōngguó gǔdài sì dà měi nǚ) Սի Շի (Գարունների և Աշունների ժամանակաշրջան), Վան Ճաոծյուըն (Արևմտյան Հան դինաստիա), Տիաո Չան (Արևելյան Հան դինաստիա), Յան Յուհուան կամ Յան Կուեյֆեյ (Թան դինաստիա):

Վեց աստվածուհիների կերպարները լայնորեն կիրառվում էին ինչպես Չինաստանում, այնպես էլ Վիետնամում, Կորեայում և Ճապոնիայում։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի չորս գեղեցկուհիների անվան հետ է կապված մի շարք չընյուներ (դարձվածք), օրինակ՝ 沉鱼落雁 (chényú luòyàn) բառացիորեն ձկները խեղտվում են, իսկ վայրի սագերը՝ ընկնում, 闭月羞花 (bìyuè xiūhuā) բառացիորեն լուսինը խավարում է, ծաղիկները՝ ամաչում։ Երկու դարձվածքներն էլ օգտագործվում են նկարագրելու համար իգական սեռի գեղեցկությունը։

  • Սին Շի․ Ծնվել է Գարունների և Աշունների ժամանակաշրջանի վերջում։ Նա աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ։ Ուեի Կոուծիեն արքան մի անգամ պատերազմում պարտություն կրելուց հետո բանտարկվում է Ու պետության արքա Ֆուչայիի կողմից: Ֆուչայի արքան չէր կարողանում դիմակայել գեղեցիկ կանանց, ուստի Կոուծիեն նախարար Վըն Ճոնը առաջարկեց սովորեցնել գեղեցիկ կանանց և առաջարկել Ֆուչայիին՝ որպես տուրք: Կոուծիենի մեկ այլ նախարար՝ Ֆան Լին, գտավ Սին Շիին և Ճըն Տանին և նվիրեց նրանց Ֆուչայիին մ.թ.ա. 490-ին: Ֆուչայիին կախարդվել էր Սին Շիի և Ճըն Տանի գեղեցկությամբ: Այդ պատճառով նա մոռացել էր իր պետական գործերի մասին և նրանց դրդմամբ սպանեց իր լավագույն խորհրդականին՝ մեծ գեներալ Վու Ծի Սուին: Ֆուչային կառուցեց անգամ Գուանվա պալատը կայսերական զբոսավայրում՝ Լինյան բլրի լանջին: Ու-ի ուժը թուլացավ և մ.թ.ա. 473-ին Կոուծիենը սկսեց իր գործադուլը և ամբողջովին ջախջախեց Ու-ի բանակը: Ֆուչային ողբում էր՝ զղջալով, որ չի լսել Ու Ծիսու-ին: Նա ինքնասպան եղավ: Ըստ լեգենդի երբ գեղեցկուհին գետի մեջ լվանում էր իր մազերը, ձկները, տարված լինելով նրա գեղեցկությամբ, մոռանում էին լողալ։ Այս լեգենդից էլ ծագել է 沉鱼落雁 (chényú luòyàn) դարձվածքը։ Գեղեցկուհին հայտնի էր նաև իր լրտեսական ունակություններով։ Ույե թագավորության արքա Կոու Ծիենը Ու թագավորությունը կործանելու համար դիմում է Սին Շիին։ Վերջինս արբեցնում է Ֆուչային (Ու թագավորության վերջին արքան) և Ու թագավորությունը կործանվում է։ Չորս գեղեցկուհիներից յուրաքանչյուրը մահացել է ողբերգական կամ խորհրդավոր հանգամանքներում: Վերջին տարբերակը վերաբերում է Սին Շիին, սակայն վիճելի հարց կար՝ կապված նրա ճակատագրի հետ: Գրված է, որ Կօուծիենը հրամայել էր Սին Շիին նետվել լիճը և խեղդվել՝ խուսափելու համար նրա կողմից գայթակղվելուց, ինչպես Ֆուչային: Սին Շիին հիշատակվում է Սինշը տաճարի միջոցով, որը գտնվում է Ճու Լոու լեռան լանջին՝ քաղաքի հարավային մասում՝ Հուանշա գետի ափին:Ասում են՝ Հանճուում գտնվող Արևմտյան լիճը Սին Շիի մարմնացումն է, ուստի կոչվում է Սինշըի (Սին Շիի մեկ այլ անուն, որը նշանակում է Լեդի Սի):
  • Վան Ճաոծյուն․ Արևմտյան Հան դինաստիայի ժամանակաշրջանի գեղեցկուհի։ Ըստ լեգենդի՝ Վան Ճաոծյունը ձի հեծած լքել է հայրենի քաղաքը և սկսել է ճամփորդել հյուսիսային ուղղությամբ: Ճանապարհին նրա ձին խրտնում է՝ չափազանց վշտացնում Ճաոծյունին, և անկարող կառավարել իր զգացմունքները՝ նա նստում է թամբին և սկսում լարային գործիքով տխուր մեղեդի նվագել: Հարավի կողմից թռչող սագերի երամը լսում է երաժշտության ձայնը, տեսնում երիտասարդ, գեղեցիկ կնոջը՝ ձի հեծած, սագերը մոռանում են թափահարել իրենց թևերը և ընկնում են վար։ Այս լեգենդից էլ ծագել է 沉鱼落雁 (chényú luòyàn) դարձվածքը, որը բառացիորեն նշանակում է ձկները խեղտվում են, իսկ վայրի սագերը՝ ընկնում։ Նկարագրում է կանացի գեղեցկությունը։ Նա դարձավ կայսր Յուանի հարեմի մի մասը հավանաբար մ.թ.ա. 40թ․-ից հետո: Նրան կայսրը երբեք չի այցելել և նրան անվանում էին «պալատում սպասող տիկին»: Նոր կին ընտրելիս կայսրին նախ ներկայացվեց բոլոր թեկնածու կանանց դիմանկարները: Կար տեսակետ, որ Վան Ճոուծյունի դիմանկարը կայսրը երբեք չի դիտել, կամ իր իրական տեսքով չէր, և այդ պատճառով կայսրը անտեսեց նրան: Մ.թ.ա.33թ․-ին Հուհանյեն երկրպագության նպատակով այցելեց Չանան մայրաքաղաք (ներկայիս Սիան ք․)։ Նա օգտվեց առիթից և խնդրեց իրեն թույլ տալ դառնալ կայսերական փեսա: Արքայադստեր փոխարեն Հուհանյեին ներկայացրեցին կայսերական հարեմից հինգ կին, որոնցից մեկը Վան Ճաոծյուն էր:«Ավելի ուշ շրջանի Հանի պատմություն»-ից տեղեկանում ենք, որ Վան Ճաոծյունը ինքը ցանկացավ լքել մայրաքաղաքը Հուհանյենի հետ միասին: Աղջկա գեղեցկությունը ապշեցրեց կայսեր պալատականներին և ստիպեց կայսրին վերանայել նրան Սիոնգնու ուղարկելու իր որոշումը: Վանգ Ճաոծյունը դարձավ Հուհանյենի սիրեցյալը `լույս աշխարհ բերելով երկու որդի: Ավելի ուշ նրանք ունեցան նաև մեկ դուստր ՝ Յունը, որը հետագայում դարձավ հզոր դեմք Սիոնգնուի քաղաքականության մեջ: Լեգենդի համաձայն՝ նա ինքնասպան է լինում ամուսնու մահից հետո ՝ այն համարելով միակ ելքը, որպեսզի խուսափի իր որդու հետ ամուսնանալուց: Պատմականորեն հայտնի չէ, թե ինչպես կամ երբ է գեղեցկուհին մահացել: Վանգ Ճաոծյունը չին ժողովրդի համար միասնության խորհրդանիշն էր: Նրա գործերը հարգանքի են արժանացել հետագա սերունդների կողմից: Նրա գերեզմանը բազմիցս վերանորոգվել է հետագայում՝ հարգելու համար նրա հիշատակը:
  • Տիաո Չան․ Ասում էին, որ Տիաո Չանը ծնվել է 161 կամ 169 թ.: Ի տարբերություն մյուս երեք գեղեցկուհիների ՝ Տիաո Չանը, ինչպես իրեն գիտենք <<Երեք թագավորությունները>> սիրավեպից, չի հանդիպում մեկ այլ հայտնի պատմական գրությունում, և հիմնականում հորինված կերպար է: Լեգենդը ասում է, որ երբ Տիաո Չանը զոհեր էր մատուցում լուսնին, Չանը (Չինական լուսնի աստվածուհի) շտապում էր թաքնվել ամպերի մեջ, քանի որ այս գեղեցիկ տիկինը զգացմունքներ էր առաջացնում նրա մեջ: 闭月羞花 (bìyuè xiūhuā) դարձվածքը (բառացիորեն լուսինը խավարում է, ծաղիկները՝ ամաչում) Տիաո Չանի մասին է: Այս լեգենդը չափազանցված կերպով մարմնավորում է Տիաո Չանի գեղեցիկ տեսքը չին ժողովրդի աչքերում: Տիաո Չանի մահվան վերաբերյալ տարբեր պատմություններ կան։  Կա մի ժողովրդական հեքիաթ, ըստ որի Տիաո Չանին գերևարում է Ցաո Ցաոն։ Ցաո Ցաոն ցանկանում էր Կուան Յուին պահել իր իշխանության տակ։ Նա Տիաոչանին ուղարկում է, որ գայթակղի Կուան Յուին։ Կուան Յուն կասկածում էր, որ իրեն խաբում են, քանի որ նա գիտեր, թե ինչպես է Տիաո Չանը  դավաճանել Լյու Պուին և Տոն Ճոույին, ուստի նա սպանում է նրան, որպեսզի թույլ չտա նրան վնասել ուրիշներին։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ Լյու Պեյը, Ճուան Ֆեյը և Կուան Յուն սիրահարված էին Տիաո Չանին և ցանկանում էին ամուսնանալ նրա հետ։ Քանի որ ոչ ոք զիջումների չէր գնում, Կուան Յուն սպանում է Տիաո Չանին` թրով կիսելով նրան։ Յուան դինաստիայի պիեսներից մեկում Լյու Պուի մահից հետո  Տիաո Չանը ներկայացվում է Կուան Յուին նրա խաչեղբայր Ճան Ֆեի կողմից, բայց նրան որպես պատերազմի ավար ընդունելու փոխարեն գլխատում է: Այս պահը չկա ոչ պատմության, ոչ էլ նովելի մեջ, բայց տարածված է օպերաների և պատմվածքների մեջ: Մեկ այլ միտք ևս կա, ըստ որի Տիաո Չանը հանդիպում Է Կուան Յուի հետ,վերջինս նրան առաջարկում է դառնալ միանձնուհի: Սա լսելով Ցաոցաոն ցանկանում է նրան ետ վերադարձնել: Երբ լուրերը հասան Տիաո Չանին, նա ինքնասպան եղավ: Ըստ գիտնական Մեն Ֆանրենի հետազոտության ՝ Տիաո Չանը իրական կերպար է պատմության մեջ: Նա ապրում էր Շանսի նահանգի Սինճոու քաղաքից 3 կմ հարավ գտնվող Մուճի գյուղում, և նրա իրական անունն էր Ռեն Հոնչան: Այդ գյուղում պահպանվում է «Տիաո Չանի հայրենի քաղաք» գրությամբ հուշարձանը, ինչպես նաև նրա գերեզմանը և տաճարը։ Դրանք կառուցվել են ի հիշատակ մեծ հարգանք վայելող կնոջ՝ Տիաո Չանի, որն իրեն զոհաբերեց հանուն երկրի:
  • Ասում էին, որ Յան Յուհուանը, որին հաճախ անվանում են Յան Կուեյֆեյ, ապրել է Թան դինաստիայի օրոք։ Նա կայսր Սուընծոնի կայսերական հարճն էր և սովորաբար կոչվում էր Կայսերական հարճ Յան: Նա նաև հայտնի է իր դաոսական միանձնուհու անունով` Թայճըն: Յան Կուեյֆեյը ծնվել է շատ հայտնի նշանավոր ընտանիքում: Նա բնական նուրբ գեղեցկություն ուներ և համեստ էր բնավորությամբ։ Երգելու, նվագելու, պարելու շնորհ ուներ։ Այս տաղանդները և կրթությունը նրան առանձնահատուկ էին դարձնում կայսերական հարճերի շարքում և արժանացնում կայսեր ուշադրությանը։ Յան Կուեյֆեյը փոքր-ինչ գեր էր, և դա այն ժամանակ շատ պահանջված էր կնոջ արտաքինի համար։ Արևմուտքում նրան գեր հատկանիշով էին նկարագրում: «Գեր» ասելով չի կարելի հասկանալ հենց չափից դուրս գեր: Նրան հաճախ համեմատում և հակադրում էին կայսրուհի Ճաո Ֆեյանի ՝ Հան դինաստիայի կայսր Չենի գեղեցիկ կնոջ հետ, քանի որ Յանը մարմնեղ էր, մինչ Ճաոն նիհար, սլացիկ կազմվածք ուներ։ Այստեղից էլ առաջացել է yanshou huanfei`燕瘦環肥 (yànshòu huánféi բառացիորեն Յան Յուհուանը գիրուկ է, իսկ Ճաո Ֆեյյանը՝ սլացիկ (Հանական կայսրուհի)) դարձվածքը, որն օգտագործվում է գեղեցկության զանազանությունը նկարագրելու համար։ Երաժշտության սիրահար կայսր Սուընծոնը իր երաժիշտներին պատվիրում է նվագել «Գույնզգույն կիսաշրջազգեստի և փետուրե զգեստի մասին» երգը, որը գրել էր ինքը՝ կայսրը՝ արտահայտելու իր զգացմունքները հարճ Յանի հանդեպ։ Հետո կայսրուհին երկու անգամ Յանին վռնդում է պալատից, քանի որ խանդում էր։ Իսկ կայսրը, ում համար շատ դժվար էր մոռանալ Յանին, ամեն անգամ ետ է կանչում վերջինիս։ Մ.թ.ա. 75 թվին, երբ Տան դինաստիայի տեղական ուժերը սկսեցին «Անշի» ռազմական ապստամբությունը, կայսրը Յանի հետ փախավ պալատից։ Երբ նրանք հասան Մաովեյի լանջին, զորքը հրաժարվեց առաջ գնալ, քանի որ կարծում էր, որ Ան Լուշանի գլխավորությամբ այդ ապստամբության պատճառը այն էր, որ հարճ Յանն իր պահվածքով գրավելով կայսրին կործանեց պետությունը, և որ նրա զարմիկ Յան Կուոծոնը համագործակցել է թշնամու հետ։ Անհնազանդ զորքին լռեցնելու համար կայսրը ստիպված հրամայեց Յանին ինքնասպան լինել Մաովեյի լանջին։ Բանաստեղծ Պայ Ծուին մի բանաստեղծություն է գրել՝  «Հավերժ վշտի երգ», որը նկարագրում էր կայսեր սերը Յանի հանդեպ և հավերժ վիշտը նրա կորստի համար: Բանաստեղծությունը սիրվել է և տեղ է գտել չինական դասագրքերում։ Յան Յուհուանի պատմությունը և պոեմը հայտնի դարձան նաև Ճապոնիայում և ոգեշնչման աղբյուր հանդիսացան դասական նովել «Կընծի հեքիաթ»-ի համար, որը սկսվում է կայսրի և կնոջ դատապարտված սիրո պատմությամբ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]