Չեչեն կնոջ օրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չեչեն կնոջ օրը (ռուս.՝ День чеченской женщины), ամենամյա տոն Չեչենական Հանրապետությունում, որը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը։ Առաջին անգամ տոնել են 2009 թվականին։

Տոնը հիմնված է ի հիշատակ Կովկասյան պատերազմում զոհված 46 չեչեն կանանց։ 1819 թվականի սեպտեմբերին գեներալ Երմոլովի զորքերը կրակին են տվել չեչենական Դադի Յուրտ գյուղը։ Տերեկ գետով անցնելիս Դադին Այբիկա անունով կնոջ գլխավորությամբ 46 կին ջուրն են նետվել՝ չցանկանալով, որ «նրանց կպչեն իրենց հայրերի, մայրերի, եղբայրների, քույրերի, հարազատ գյուղը այրածների ձեռքերը»[1]։

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել է այս տոնի հիմնելու մասին 2009 թվականին։ Ըստ նրա, տվյալ տոնը պետք է դառնա չեչենական գլխավոր տոներից մեկը։ Ինչպես հետագայում նա հայտնել[2] է, 2009 թվականի սեպտեմբերի 18-ին՝ տոնը նախօրեին, Գուդերմեսի շրջանում տեղադրել են Դադի Յուրտի զոհված պաշտպանների հուշարձանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կադիրովը հաստատել է Չեչեն կնոջ օրը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. Չեչնիայում պատրաստվում են Չեչեն կնոջ օրվան
  3. «Գուդերմեսի շրջանում բացել են Դադի Յուրտի զոհված պաշտպանների հուշահամալիրը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.