Չափ (տաղաչափություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չափ (այլ կիրառումներ)

Չափ, տաղաչափական հասկացություն, չափածո խոսքի ռիթմական կազմության հիմնական գործոն։ Չափը կարող է վերաբերել թե՝ ամբողջությամբ բանաստեղծական տողին, թե՝ տողի ներսում եղած չափական միավորներին։ Ե՛վ տողաչափը, և՛չափական առանձին միավորները (յամբ, քորեյ, անապեստ են) հաշվվում են ըստ վանկերի թվի։ Չափական առանձին միավորների տեսակավորման հարցում մեծ դեր ունի շեշտի տեղը։ Հայկական բանաստեղծությանը բնորոշ չափերը տեսակավորել ու բնութագրել է Մ․ Աբեղյանն իր «Հայոց լեզվի տաղաչափություն (մետրիկա)» (1933) գրքում (տես նաև Տաղաչափություն


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 676