Չափման կոլիմատորային մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլիմատորային մեթոդ, անտենաների չափման մեթոդ։ Այս մեթոդով չափման դեպքում չափվելիք անտենան տեղադրվում է այլ անտենայի՝ կոլիմատորի, ստեղծված հարթ դաշտում։ Էապես կոլիմատորը ստեղծում է մի դաշտ, որը նույն էլեկտրամագնիսական ալիքն ունի, ինչը և ստեղծվում է չափվելիք անտենայի մոտակայքում, եթե այն ճառագայթվում է հեռավոր գոտում տեղադրված օժանդակ անտենայի կողմից։ ՈւԴ-ի չափման գործընթացը նույնն է, ինչը հեռավոր գոտու մեթոդով։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ պոլիգոններ անհրաժեշտ չեն, չափումը կարելի է իրականացնել փակ տարածքում, օրինակ, անարձագանք խցերում։
  2. Չափման գործընթացը շատ պարզ է, չի տաչբերվում հեռավոր գոտում չափման գործընթացից։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անհրաժեշտ է պատրաստել չափվելիք անտենայից երկու, երեք անգամ մեծ չափսեր ունեցող կոլիմատոր։
  2. Կոլիմատորի պատրաստման ճշտությունը պետք է մի կարգ մեծ լինի չափվելիք անտենայի պատրաստման ճշտությունից։
  3. Չափման ընթացքում այդ երկու անտենաները մոտիկ են դրված, որի պատճառով կոլիմատորը ապահովում է չափման ընթացքը, և գոյանում է սխալանք։ Այսպիսով, կոլիմատորի այս մեթոդը կիրառելի է փոքր անտենային չափման համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասագիրք՝ ԱՆՏԵՆԱՆԵՐ, հեղինակ՝ Ա.Ս.Սարգսյան