Չար կատակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չար կատակ
ռուս.՝ Розыгрыш
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորAndrey Kudzinenka?
ՊրոդյուսերՊավել Լունգին
ԴերակատարներՅանա Եսիպովիչ

«Չար կատակ», ռուսական գեղարվեստական ֆիլմի ռիմեյք, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Կուդինենկոն 2008 թվականին։ Վլադիմիր Մենշովի համանուն ֆիլմի հիման վրա։ Ֆիլմի պրոդյուսերն էր Պավել Լունգինը, ում հայրը՝ Սեմյոն Լունգինը, գրել էր Մենշովի ֆիլմի սցենարը[1]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Մոսկվայի սովորական դպրոցում։ Ամեն ինչ սկսվեց դասարանի ղեկավար Օլեգ Կոմարովի կատակով. նա համոզեց իր համադասարանցիներին կատակել անգլերեն լեզվի երիտասարդ սովորողի հետ՝ ի պատասխան վատ գնահաականի։ Միևնույն ժամանակ դասարանում հայտնվում է նոր աշակերտ Իգոր Գլուշկոն։ Առաջին դասի ժամանակ նորեկը հիացնում է ուսուցչին անգլերենի իր իմացությամբ։ Նա նաև երգեր է գրում և երազում երաժշտական խումբ ունենալու մասին։ Կոմարովը գիտակցում է, որ իր լիդերի դիրքին վնաս է հասցվել և փորձում է շտկել իրավիճակը։

Առաջին կատակից հետո պրակտիկանտը հասկանում է, թե ով է դա կազմակերպել և Կոմարովին վատ գնահատական է տալիս տնային աշխատանքի համար։ Դպրոցը հովանավորող Կոմարովի հայրը սպառնում է Օլեգին բանակ գնալու հանգամանքով, և պատժում։ Սրանից հետո Օլեգը որոշում է երկրորդ՝ ավելի դաժան կատակը կազմակերպել։ Խեղկատակությունը ստացվեց, բայց ամեն ինչ բացահայտվեց, և Կոմարովին որոշեցին հեռացնել։ Բայց անսպասելիորեն դպրոցի տնօրենը կոչ է անում բոլորին խղճալ Կոմարովին և թույլ տալ մնալ դպրոցում և մասնակցել քննություններին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Եվգենի Դմիտրիև Оլեգ Կոմարով Оլեգ Կոմարով
Իվան Ալեքսեև Իգոր Գլուշկո Իգոր Գլուշկո
Մարիա Գորբան Տանյա Նաստերովա Տանյա Նաստերովա
Կլավդիա Կորշունովա Տայա Պետրովա Տայա Պետրովա
Դոնատաս Գրուդովիչ Իլյա Կորբութ' Իլյա Կորբութ'
Անդրեյ Նազիմով Գերա Զորին-Կրոտով Գերա Զորին-Կրոտով
Անդրեյ Ժեմչուժնի Յաշա Ժեմչուժնի Յաշա Ժեմչուժնի
Իրինա Կուպչենկո Մարիա Վասիլևնա, ուսմասվար Մարիա Վասիլևնա, ուսմասվար
Յուրի Կուզնեցով Միխալ Մախալիչ, տնօրեն Միխալ Մախալիչ, տնօրեն
Յանա Եսիպովիչ Վերա Իվանովնա, անգլերենի ուսուցչուհի Վերա Իվանովնա, անգլերենի ուսուցչուհի
Դմիտրի Դյուժև Ալեքսանրժդր Իվանովիչ, ֆիզղեկ Ալեքսանրժդր Իվանովիչ, ֆիզղեկ
Եվդոկիիա Գերմանովա Տայայի մայր Տայայի մայր
Դմիտրի Խառատյան Կոմարովի հայր Կոմարովի հայր
Սերգեյ Յուշկևիչ Զորինա-Կռոտովայի հայր Զորինա-Կռոտովայի հայր
Վսեվոլոդ Յաշկին Անդրեյ Նիկիտին Անդրեյ Նիկիտին
Ալա Պոդչուֆարովա Բաբուրկինա Բաբուրկինա
Աննա Կորնիլովա Ալիսա Ալիսա
Եկատերինա Կուդինսկայա Եկատերինա Մոիսեևա' Եկատերինա Մոիսեևա'
Դարինա Ֆալդեևա Կոմարովի քույր Կոմարովի քույր
Վերա Զոտովա Կոմարովի մայր Կոմարովի մայր
Նատալիա Եվստինգնեևա Ինֆորմատիկայի ուսուցչուհի Ինֆորմատիկայի ուսուցչուհի
Վլադիմիր Սիչով Թիկնապահ Թիկնապահ

Վլադիմիր Մենշովի ֆիլմում Իգոր Գրուշկոյի գլխավոր դերը մարմնավորել է Դմիտրի Խառատյանը։ Եվդոկիա Գերմանովան Մենշովի ֆիլմում խաղացել է աշակերտուհու դերը։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Noize MC — «У. Е,», «Лето в столице», «Деньги», «Моё море», «Это был дождь», «Выдыхай», «Какая жалость», «Утро» (Он, а не я)», «Я не могу тебя найти»
  • Tanin Jazz — «Виртуальная любовь», «Feel This Time»
  • Cheese People — «Ua-a-a»
  • M. Рыжов — «Electrosexy»
  • НеДіля feat. Росава — «I Will Fly»
  • DJ Professor Morriarty — «Rather to Feel Somebody»
  • Sorinello — «World»
  • W.K.? — «Мармелада»
  • ZHOO — «Лохушка»
  • Elkin — «DeuchX»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Розыгрыш». VokrugTV.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]