Ուրալի կամավորական տանկային կորպուսի մարտիկների հուշարձան
![]() Ուրալի կամավորական տանկային կորպուսի մարտիկների հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Q115340393? և Vladimir Druzin? |
Ստեղծում | 1962 |
Երկիր | ![]() |
Քաղաք | Train Station square, Yekaterinburg? |
Բնակավայր | Եկատերինբուրգ |
Շինության ձև | Արձանախումբ |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Ուրալի կամավորական տանկային կորպուսի մարտիկների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам Уральского добровольческого танкового корпуса), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է Ուրալի կամավորական տանկային կորպուսի մարտիկների հերոսությանը։ Տեղադրված է քաղաքի կայարանամերձ հրապարակում, բացումը տեղի է ունեցել 1962 թվականի փետրվարի 23-ին[1][2]։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի քանդակագործներն են Վ. Մ. Դրուզինը և Պ. Ա. Սաժինը, իսկ ճարտարապետը՝ Գ. Ի. Բելյանկինը[1][2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծեր բանվորի և երիտասարդ տանկիստի պատկերաքանդակներով հորինվածքը խորհրդանշում է ճակատի և թիկունքի միասնությունը։ Տանկիստ զինվորականը փոքր-ինչ առաջ է կանգնած՝ ասես ընդգծելով, որ իր կրծքով ապահով պաշտպանում է նրանց, ովքեր մնացել են թիկունքում[3]։ Երկու քանդակներն էլ տեղադրված են տանկին նմանվող պատվանդանի վրա, որը կառուցվել է ողորկված ուրալյան մոխրագույն գրանիտից[1][2][3]։
Պատվանդանի վրա ռելիեֆային բրոնզագույն տառերով գրված է[1][2].
![]() |
1941-1945 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐ ՈՒՐԱԼԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ՝ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՑ | ![]() |
Հուշարձանի հիմքի մոտ տեղադրված է մեկ այլ տախտակ՝ հետևյալ գրությամբ[1][2].
![]() |
Այստեղ պահվում է 1943-1945 թվականներին Օրյոլ, Լվով, Պրահա և Բեռլին քաղաքների կատաղի մարտերին կամավոր մասնակցած ուրալյան տանկիստների արյունով ներկված հողը։ | ![]() |
Քանդակների բարձրությունը 6 մետր է, ընդհանուր հուշարձանի բարձրությունը՝ 14 մետր[1][2]։
Հետաքրքաշարժ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնորոշ մանրամասնության՝ բանվորական թաթպանով առաջ պարզած ձեռքի պատճառով հուշարձանը ժողովրդի մեջ ստացել է «Թաթպան» մականունը[1]։