Ուժերի զարթոնք: Վրաստանի դասերը՝ Ուկրաինայի ապագայի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուժերի զարթոնք: Վրաստանի դասերը՝ Ուկրաինայի ապագայի համար
ՀեղինակՄիխեիլ Սաակաշվիլի
ԹեմաՎրաստանի քաղաքականություն, Ուկրաինայի քաղաքականություն
Ստեղծման տարեթիվ2016
Էջեր360
Հրատարակման տարեթիվդեկտեմբերի 23, 2016

Ուժերի զարթոնք: Վրաստանի դասերը՝ Ուկրաինայի ապագայի համար (ռուս.՝ Пробуждение силы. Уроки Грузии – для будущего Украины), 2016 թվականին գրված Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գիրքը:

Ներածությունից առաջ Սաակաշվիլին գրել է՝ «Նվիրում եմ այս գիրքը Ուկրաինայի ազատության համար զոհված բոլոր ուկրաինացիներին և վրացիներին, Վրաստանի ազատության համար զոհված բոլոր վրացինեիրն և ուկրաինացիներին»:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Օդեսայում[1]:

Ռուսերենից գիրքը թարգմանվել է ուկրաիներեն[2], վրացերեն[3] և հայերեն[4]:

Գրքի հայաստանյան շնորհանդեսի չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի փետրվարի 7-ին` Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նախատեսված էր իրականացնել գրքի հայաստանյան շնորհանդեսը, սակայն հունվարի 25-ին շնորհանդեսի անոնսը անելուց մեկ օր անց գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը տեղեկացնում է, «որ կողմերի (մի կողմից թանգարանի տնօրինության և մյուս կողմից՝ մեր) կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացնել նախապես ծրագրված շնորհանդեսը»[4]: «Ալիք մեդիային» տրված հարցազրույցում Նահապետյանը ասել է. «Ինձ հայտնել են, որ տեխնիկական պատճառներով է անհնարինությունը, իսկ ոչ պաշտոնական պատճառի մասին ես էլ եմ լսել: Հաշվի առնելով համանման նախադեպերը՝ չեմ բացառում, որ սա ևս այդ շարքին պատկանող դեպք է»[4]: Համաձայն ԶԼՄ-ների, Ֆեյսբուքում ծավալված զրույցների համաձայն՝ միջոցառումը չեղարկվել է ՀՀ մշակույթի նախարարության հրահանգով, քանի որ Սաակաշվիլին ներկայում «ոչ այնքան ցանկալի» քաղաքական գործիչ է[4]: Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Պանֆիլովի կարծիքով, կարծիք է հայտնել, որ «գրքի շնորհանդեսն արգելել է Հայաստանի կառավարությունը»[5]:

Հունվարի 29-ին Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրքի շնորհանդեսի չեղարկումը պատճառաբանել է Ռուսաստանի ազդեցությամբ, հավելացնելով, որ «Վրաստանում Ռուսաստանի գործակալները ասեկոսեներ էին տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմում էին, որ ես «հակահայկական» եմ»[6][7]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]