Ուժերի զարթոնք։ Վրաստանի դասերը՝ Ուկրաինայի ապագայի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուժերի զարթոնք։ Վրաստանի դասերը՝ Ուկրաինայի ապագայի համար
ՀեղինակՄիխեիլ Սաակաշվիլի
ԹեմաՎրաստանի քաղաքականություն, Ուկրաինայի քաղաքականություն
Ստեղծման տարեթիվ2016
Էջեր360
Հրատարակման տարեթիվդեկտեմբերի 23, 2016

Ուժերի զարթոնք։ Վրաստանի դասերը՝ Ուկրաինայի ապագայի համար (ռուս.՝ Пробуждение силы. Уроки Грузии – для будущего Украины), 2016 թվականին գրված Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գիրքը։

Ներածությունից առաջ Սաակաշվիլին գրել է՝ «Նվիրում եմ այս գիրքը Ուկրաինայի ազատության համար զոհված բոլոր ուկրաինացիներին և վրացիներին, Վրաստանի ազատության համար զոհված բոլոր վրացինեիրն և ուկրաինացիներին»։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Օդեսայում[1]։

Ռուսերենից գիրքը թարգմանվել է ուկրաիներեն[2], վրացերեն[3] և հայերեն[4]։

Գրքի հայաստանյան շնորհանդեսի չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի փետրվարի 7-ին՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նախատեսված էր իրականացնել գրքի հայաստանյան շնորհանդեսը, սակայն հունվարի 25-ին շնորհանդեսի անոնսը անելուց մեկ օր անց գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը տեղեկացնում է, «որ կողմերի (մի կողմից թանգարանի տնօրինության և մյուս կողմից՝ մեր) կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված հնարավոր չէ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացնել նախապես ծրագրված շնորհանդեսը»[4]։ «Ալիք մեդիային» տրված հարցազրույցում Նահապետյանը ասել է. «Ինձ հայտնել են, որ տեխնիկական պատճառներով է անհնարինությունը, իսկ ոչ պաշտոնական պատճառի մասին ես էլ եմ լսել։ Հաշվի առնելով համանման նախադեպերը՝ չեմ բացառում, որ սա ևս այդ շարքին պատկանող դեպք է»[4]։ Համաձայն ԶԼՄ-ների, Ֆեյսբուքում ծավալված զրույցների համաձայն՝ միջոցառումը չեղարկվել է Հայաստանի մշակույթի նախարարության հրահանգով, քանի որ Սաակաշվիլին ներկայում «ոչ այնքան ցանկալի» քաղաքական գործիչ է[4]։ Երկու անգամ չեղարկվելուց հետո գրքի շնորհանդեսը փետրվարի 7-ին տեղի ունեցավ[5]։

Հունվարի 29-ին Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրքի շնորհանդեսի չեղարկումը պատճառաբանել է Ռուսաստանի ազդեցությամբ, հավելացնելով, որ «Վրաստանում Ռուսաստանի գործակալները ասեկոսեներ էին տարածում, որ ես էթնիկ հայ եմ, իսկ Հայաստանում պատմում էին, որ ես «հակահայկական» եմ»[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]