Ուժային տեղակայանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուժային տեղակայանք էներգետիկական համալիր, որը նախատեսված է առաջնային բնական էներգետիկական ռեսուրսների (վառելիքի, ջրի, քամու և այլն) օգտագործման հաշվին մեխանիկական էներգիա ստանալու համար։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ օգտագործվող էներգիայի բնույթի ուժային տեղակայանք լինում են՝

  • ջերմային,
  • հիդրավլիկական,
  • միջուկային (ատոմային) և այլն։

Տարբերում են նաև՝

  • ստացիոնար
  • փոխադրովի ուժային տեղակայանք։ Լայն կիրառություն են գտել տրանսպորտային (նավային, ավիացիոն, ջերմաքարշային) ուժային տեղակայանք։ Արտադրվող մեխանիկական էներգիան էներգիայի այլ տեսակների փոխակերպող մեքենաների զուգակցությամբ ուժային տեղակայանք կոչվում են կայաններ (օրինակ, էլեկտրական, օդափչման, պոմպային)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։