Ուելսի պահպանված կոմսություններ
Ուելսի պահպանված կոմսություններ` Ուելսի այն տարածքներն են, որոնք ներկայումս օգտագործվում են Ուելսի գեներալ լեյտենանտի և բարձրագույն դատավորի պաշտոնավարման հանդիսավոր արարողակարգային նպատակներով։ Դրանք հիմնված են 1972 թվականի Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն ստեղծված կոմսությունների վրա, որոնք օգտագործվել են ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, այնպես և այլ նպատակներով 1974-1996 թվականներին ընկած ժամանակահատվածում։
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականի ( Ուելս) Տեղական ինքնակառավարման մասին օրենքը վերացրեց 1972 թվականին Տեղական ինքնակառավարման մասին օրենքով ստեղծված ութ հանդիսավոր կոմսությունները։ Այնուամենայնիվ, այն առաջ բերեց պահպանված կոմսությունների մասին գաղափարը՝ ելնելով վերջիններիս տարածքներից, որոնք կծառայեն այնպիսի նպատակների համար, ինչպիսիններից է, օրինակ՝ գեներալ լեյտենանտությունը։ Նմանօրինակ գործածությունն ամրապնդվեց 1997 թվականի գեներալ լեյտենանտների մասին օերքով[1]։
Արդեն օրենքի ուժ ստացած որոշ օրենսդրական ակտեր փոփոխություններ են կրել՝ դրանց հղում կատարելով․ 2011 թվականի փետրվարի 16-ի դրությամբ, միակ պահապանված կոմսությունների դեռևս գործող դրույթները հետևյալներն են[2]՝
- Շերիֆների մասին օրենք` 1887 թվական (c. 55) - այն շրջանները, որոնք նշանակում են Գերագույն շերիֆներ, կոչվում են պահպանված կոմսություններ։
- Պաշտպանական մասին օրենք՝ 1842 թվական (c. 94), (Defence Act 1842 (c. 94)) ՝ - Լեյտենանտներն են, որ նշանակված են պահպանված կոմսություններում։
- Ծովային ձկնորսության (խեցեմորթ) մասին օրենք 1967 ( 83) (Sea Fisheries (Shellfish) Act 1967 (c. 83))- հարմար ծովափնյա վայրերը համարվում են պահպանված կոմսությունների կազմի մաս։
Սահմանային փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պահպանված կոմսություններն ի սկզբանե գրեթե նույնական էին 1974–96 թվականների կոմսություններին՝ բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների սահմանային փոփոխություններին համահունչ մի քանի աննշան փոփոխությունների. Խանդրաեդա ըն Մոխնան, Խանսիլին և Լանգեդուին վայրերը տեղափոխվել են Քլուիդից Պոուիս, Ուիքը, Ուինին և Պենթիրխը՝ Միջին Գլամորգանից Հարավային Գլամորգան։ Այնուամենայնիվ, այնտեղ գոյություն ունեին տեղական ինքնկառավարման երկու մարմիններ՝ Կաերֆիլլի և Կոունի՝ բաժանված պահպանված կոմսությունների միջև։
Ուելսի տեղական ինքնակառավարման մարմինների Սահմանային հանձնաժողովին Ուելսի Ազգային ժողովը հանձնարարել է 2002 թվականի մարտի 11-ին հանձն առնել իրականացնել պահպանված սահմանների վերանայումը։ Իրենց վերջնական առաջարկներում Կաերֆիլլիի տեղական ինքնակառավարման մարմնի մի մասը, որը գտնվում էր Միջին Գլամորգանում, պետք է լիներ Գուենթի, ինչպես նաև Քոնուիի տեղական ինքնակառավարման մարմինների մի մասը, որոնք գտնվում էին Գուինետում էր, պետք է մասը կազմեին Քլուիդի։ Միջին Գլամորգանի և Հարավային Գլամորգանի սահմանը նույնպես պետք է վերափոխվեր, որպեսզի արտացոլեր տեղական ինքնակառավարման սահմանային փոքր փոփոխությունները [2]։ Ժողովն ընդունեց վերոնշյալ առաջարկներն այնպես, որ 2003 թվականի ապրիլի 2-ից սկսած յուրաքանչյուր պահպանված վարչաշրջան ընդգրկում էր տեղական ինքնակառավարման մեկ և հինգ ամբողջական շրջաններ[3]։
Արևմտյան Գլամերգանիի և Պոուիսի սահմանը հետագայում փոփոխվեց 2005 թվականի ապրիլի 1-ին` Յստալիֆերայի և Ըստրագնլայզի սահմանային փոփոխությունների արդյունքում[4]
Միջին Գլամորգանի և Պոուիսի միջև սահմանը հետագայում փոփոխվեց 2010 թվականի ապրիլի 1-ին՝ արտացոլելու 2009 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված սահմանային փոփոխությունները Վանյոր, Մերթիր Թիդվիլի տարածքների շրջակայքում [5]։
Ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված բնակչության թվերը Ազգային վիճակագրության գրասենյակի 2007 թվականի կիսամյակի գնահատականներն են, որոնց միավորման կազմում են միացյալ իշխանության տարածքային թվերն՝ ըստ իրենց պահպանված կոմսությունների [6]։
Անուն | Ընդգրկում է | Տարածք (կմ2) | Բնակչություն |
---|---|---|---|
Քլուիդ | Քլուիդ
Դենբիշիր Ֆլինտշիր Ռեքսեմ |
2,910 | 491,100 |
Դայվդ | Կարմարտենշիր
Կերեդիգիոն Փեմբրուկշիր |
5,780 | 375,200 |
Գուենթ | Բլայնահ Գուենտ
Կաերֆիլի Մոնմուտշիր |
1,553 | 560,500 |
Գուինետ | Գուինետ Անգլեսի կղզի |
3,262 | 187,400 |
Միջին Գլամորգան | Բրիդժենտ
Մերթֆա Թիդվիլ Ռոնդա Կինոն Տաֆ |
781 | 423,200 |
Պոուիս | Պոուիս | 5,196 | 132,000 |
Հարավային Գլամորգան | Քարդիֆ
Գլամորգանի հովիտ |
475 | 445,000 |
Արևմտյան Գլամորգան | Նիտ Փորտ Թալբոտ | 820 | 365,500 |
Տե՛ս նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «23», Lieutenancies Act, UK: OPSI, 1997, http://www.opsi.gov.uk/acts/acts1997/1997023.htm.
- ↑ 2,0 2,1 Review of Preserved County Boundaries Final Proposals, UK: Local Government Boundary Commission for Wales, արխիվացված օրիգինալից 2016-05-07-ին, https://web.archive.org/web/20160507120358/http://www.lgbc-wales.gov.uk/preserved/preserved_final_proposals_e.htm, վերցված է 2021-03-17.
- ↑ «Preserved Counties (Amendment to Boundaries) (Wales) Order», Legislation, UK: OPSI, 2003, http://www.opsi.gov.uk/legislation/wales/wsi2003/20030974e.htm.
- ↑ «The Neath Port Talbot and Powys (Cwmtwrch) Order 2004»։ 13 October 2004
- ↑ «The Neath Port Talbot and Powys (Cwmtwrch) Order 2004»։ 13 October 2004
- ↑ Statistics.gov.uk Archived 2011-07-28 at the Wayback Machine.