Ոստանիկ Ադոյան (զինվորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստանիկ Ադոյան
1951 -
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումգեներալ-մայոր
ԿրթությունMilitary Technical University? (1972) և Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա (2000)
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Ոստանիկ Վասիլի Ադոյան (1951, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ (1999-2011 թվականներ), գեներալ-մայոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում որպես դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, քաղպաշտպանության շտաբի օպերատիվ բաժնի պետ՝ փոխգնդապետի կոչումով։
  • 1992-1999 թվականներին ՀՀ Զինված ուժերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
  • 1999-2009 թվականներին եղել է ՀՀ ՊՆ ինժեներային զորքերի պետ-վարչության պետը։
  • 2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից[1]։
  • 2011 թվականին ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]