Ոլորտային եռանկյունաչափություն, գնդային եռանկյունաչափություն, սֆերիկ եռանկյունաչափություն, մաթեմատիկայի բաժին, որ ուսումնասիրում է ոլորտին պատկանող եռանկյունների՝ ոլորտային եռանկյունների կողմերի և անկյունների միջև եղած առնչությունները։
Ոլորտային եռանկյունաչափությունը, որ նախորդել է հարթ եռանկյունաչափությանը, իր ծագման և զարգացման համար պարտական է աստղագիտությանը և սկզբում աստղագիտության բաժիններից մեկն էր։ (1՛—3՛) բանաձևերը և դրանց միջոցով եռանկյունների լուծման տարբեր խնդիրներ հանդիպում են Մենելայոսի «Աֆերիկա» և Պտղոմեոսի«Ալմագեստ» աշխատություններում։ (2) բանաձևը հայտնի էր 6-րդ դարում, իսկ ապացուցումը տվել է Ալ-Բատտանին։ (1)-ը ապացուցել է Աբու ալ Վեֆը։ Ոլորտային եռանկյունաչափությունը որպես ինքնուրույն գիտություն սկզբնավորվել է Նասրեդդին Թուսիի և Ռեգեմոնտանուսի աշխատություններում։ Ոլորտային եռանկյունաչափության զարգացմանը մեծապես նպաստել են Լ․ Էյլերի աշխատանքները։
Եթե -ն, -ն, -ն գնդային եռանկյան անկյունների մեծություններն են, -ն, -ն, -ն՝ համապատասխանաբար -ի, -ի, -ի դիմաց ընկած կողմերի երկարությունները ( թվերը անվանում են գնդային եռանկյան տարրեր․ , որտեղ -ը ոլորտի շառավիղն է), ապա այդ անկյունները և կողմերը կապված են ոլորտային եռանկյունաչափության հիմնական բանաձևերով.
որտեղ
:
(1—5) բանաձևերում կատարելով անկյունների և կողմերի շրջանային փոխարինում՝ -ն -ով, -ն -ով, -ն -ով, -ն -ով, -ն -ով, -ն -ով , կստանանք շատ այլ առնչություններ։ (1—5), ինչպես նաև դրանց հանգույն բանաձևերը հնարավորություն են տալիս գնդային եռանկյան տրված երեք տարրերի միջոցով գտնել մյուս երեք տարրերը։
Եթե գնդային եռանկյունը ուղղանկյուն է (ասենք՝ ), ապա տեղի ունեն հետևյալ բանաձևերը․
Նմանություն կա ոլորտային եռանկյունաչափության և հարթ եռանկյունաչափության բանաձևերի միջև.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 609)։