Ոլորում (դեֆորմացիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոլորում (այլ կիրառումներ)

Ոլորում, նյութերի դիմադրությունում, դեֆորմացիայի տեսակ, որը բնութագրվում է դեֆորմացվող մարմնի լայնական կտրվածքների փոխադարձ պտույտով, այդ կտրվածքներում գործող մոմենտների ազդեցությամբ։ Ոլորման ժամանակ կլոր ձողերի լայնական կտրվածքները փոքր դեֆորմացիաների դեպքում մնում են հարթ։ Պրիզմայաձև ձողերի ոլորման դեպքում տեղի է ունենում լայնական կտրվածքների ձևափոխություն, այսպես կոչված, դեպլանացիա։ Գործնականում առավել հաճախ հանդիպող դեպքը կլոր ուղիղ ձողի ոլորումն է։ Ոլորող մոմենտի ազդեցությամբ ձողի լայնական կտրվածքներում առաջանում են շոշափող լարումներ, իսկ ձողի կտրվածքները շրջվում են մեկը մյուսի նկատմամբ ոլորքի φ անկյունով։ Ձողի միավոր երկարությանը բաժին ընկնող ոլորքի անկյունը կոչվում է ոլորքի տեսակարար անկյուն։

Դեֆորմացիա

Կաշկանդված և չկաշկանդված ոլորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե բոլոր լայնական կտրվածքները միատեսակ են դեֆորմացվում, ապա ոլորումը կոչվում է ազատ կամ չկաշկանդված։ Ոլորումը կոչվում է կաշկանդված, եթե լայնական կտրվածքների դեպլանացիաները տարբերվում են միմյանցից։ Այդ դեպքում լայնական կտրվածքներում շոշափող լարումների հետ մեկտեղ առաջ են գալիս նաև նորմալ լարումներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 610