Jump to content

Ո՞ւմ է պետք մաթեմատիկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ո՞ւմ է պետք մաթեմատիկան
ՀեղինակNelly Litvak? և Andrei Raigorodsky?
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունMann, Ivanov and Ferber?
Հրատարակվել է2017

«Ո՞ւմ է պետք մաթեմատիկան» (ռուս.՝ «Кому нужна математика?»), մաթեմատիկոսներ Նելլի Լիտվակի և Անդրեյ Ռայգորոդսկու գիտահանրամատչելի գիրքը, որը թողարկվել է 2017 թվականին։ Գիրքը պատմում է ժամանակակից աշխարհում մաթեմատիկայի կիրառման մասին։ Հրատարակության տարում գիրքը հայտնվել է «Просветитель» մրցանակի շորթ-լիստում[1][2]։

Գլգի յուրաքանչյուր գլուխ նկարագրում է մեկ իրական կիրառական խնդիր, ապա դրա գաղափարը և լուծման պատմությունը մաթեմատիկայի միջոցով։ Ներկայացված խնդիրներն ընդգրկում են 1940-ից մինչև 2000 թվականները։ Գլուխները նվիրված են հետևյալ թեմաներին՝ արտադրության լոգիստիկա, տեղեկատվության կոդավորում, ինտերնետի կապվածություն, ինտերնետի հարցումների մշակում, տվյալների կոդավորում և պաշտպանություն, մեծ տվյալների մշակում սահմանափակ հիշողության պայմաններում, ինտերնետ գովազդի մեխանիզմներ[3]։

Գրքում կան հավելվածներ և խնդիրներ բարձրացված թեմաների լրացուցիչ ուսումնասիրման համար։ Հեղինակների կարծիքով՝ գիրքը կարելի է օգտագործել ուսուցման մեջ, այդ թվում՝ ավագ դպրոցում[4]։

«Սնոբ» հրատարակությունից Յուլիա Գուսարովան նշել է, որ «Просветитель» մրցանակի ժյուրիի անդամների խոսքով՝ գիրքը հեշտությամբ կարող են ընկալել նաև մաթեմատիկայից քիչ հասկացող ընթերցողները[2]։ Ալեքսեյ Սբիգնևը «Троицкий вариант — Наука» թերթի համար գրած գրախոսականում հայտարարել է, որ գիրքը կարողանում է «մատների վրա» բացատրել կարևոր մաթեմատիկական խնդիրները, իսկ նրա տեքստը «լավ մշակված է»[3]։ Դրա հետ մեկտեղ Իրինա Յակուտենկոն նույն հրատարակության գրախոսականում, դրական գնահատելով գիրքն ընդհանուր առմամբ, համարել է, որ փոփոխական հաջողությամբ հեղինակներին հաջողվում է հավասարակշռություն պահպանել բացատրությունների պարզության և մանրամասնության միջև[3]։ «ГодЛитературы.РФ»-ի մեկնաբան Սերգեյ Ալեքսեենկոն կարծում է, որ գիրքը գրված է մեծահասակների լեզվով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Кому нужна математика? • Нелли Литвак, Андрей Райгородский • Книжный клуб на «Элементах»». Элементы.ру.
  2. 2,0 2,1 Юлия Гусарова (2017 թ․ հոկտեմբերի 6). «Дотракийский язык, депрессия горожан и ложь в интернете. О чем книги номинантов на премию «Просветитель»». Сноб. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 Алексей Сгибнев, Ирина Якутенко Математика и цифровой мир // Троицкий вариант — Наука. — 2017. — № 241. — С. 11.
  4. 4,0 4,1 Сергей Алексеенко (2017 թ․ նոյեմբերի 14). ««Просветитель»: советы по применению». ГодЛитературы.РФ. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 7-ին.