Շրջատաշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Bundesarchiv Bild 183-40733-0003, VEB Großdrehmaschinenwerk "7.Oktober", Großdreher Artur Kaatz.jpg

Շրջատաշում, պտտման մարմինների արտաքին մակերևույթների մշակում խառատային հաստոցներով։

Գլխավոր աշխատանքային շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր աշխատանքային շարժումը (պտտումը) հաղորդվում է մշակվող նախապատրաստուկին, իսկ մատուցման շարժումը՝ կտրիչին։ Գլանային մակերևույթների շրջատաշման դեպքում կտրիչին հաղորդվում է միայն երկայնական մատուցման շարժում, իսկ կոնական և ձևավոր մակերևույթների շրջատաշման դեպքում՝ միաժամանակ նաև լայնական մատուցման շարժում։

Կարճ ձևավոր մակերևույթների շրջատաշումից կարելի է կատարել նաև ձևավոր կտրիչներով՝ դրանց միայն լայնական մատուցման շարժում հաղորդելով։ Շշրջատաշումը լինում է սևատաշ (կոպտատաշ), մաքրատաշ և ճշգրիտ ու նուրբ մաքրատաշ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 592 CC-BY-SA-icon-80x15.png