Շուռտվիկային մեխանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շուրտվիական մեխանիզմ, մեխանիզմ, որը փոխակերպում է շարժման մեկ ձևը մեկ այլ ձևի․ օրինակ, հավասարաչափ պտտական շարժումը՝ համընթացի, անհավասարաչափը՝ պտտականի, ճոճվողի ե այլն։ Շուրտվիական մեխանիզմի պտտվող օղակը, որն ունի շուռտվիկի կամ ծնկաձև լիսեռի ձև, կանգնակի և մյուս օղակի հետ կապված է պտտվող կինեմատիկական զույգերով։ Օղակների շարժման բնույթից կախված՝ տարբերում են հարթ քառօղակ շուրտվիական մեխանիզմներ, որոնք էլ բաժանվում են երեք խմբի՝ քառօղակ հոդակապավոր (շուռտվիկային և շուռտվիկա-լծակային, շուտովի կասողանային, շուռտվիկա-կուլիսային), հարթ բազմօղակ և տարածական քառօղակ ու բազմօղակ։ Շուրտվիական մեխանիզմները կիրառվում են՝ մխոցավոր շարժիչներում, կոմպրեսորներում, պոմպերում, մամլիչներում և այլ մեքենաներում։ Շուրտվիական մեխանիզմի շարժաթեևրի բարդ շարժումը հարթության մեջ կիրառվում է խմորահունցիչի, ձյունաբարձիչի և այլ մեքենաների աշխատանքային օրգանների հաղորդակի համար։ Հարթ բազմօղակ շուրտվիական մեխանիզմները կիրառում են, օրինակ, գայլիկոնիչ գլխիկի մի քանի իլերի հաղորդակի համար, դարբնոցային մամլիչներում սողանների վրա մեծ ուժերի ստացման համար, լայնատաշ հաստոցների շարժումների հաղորդակներում։ Տարածական քառօղակ շուրտվիական մեխանիզմները կիրառում են առանցքի շուրջը լծակի տատանողական շարժման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 602 CC-BY-SA-icon-80x15.png