Շուշի (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշի

«Շուշի», հասարակական-քաղաքական երկշաբաթաթերթ, որը 1994-2020 թվականներին լույս է տեսնել Շուշիում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Շուշիի շրջվարչակազմի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնել 1994-2020 թվականներին Շուշիում։

Խմբագիրներ՝ Մուշեղ Բաղդասարյան, Յաշա Բարալյան, Հովիկ Մուսայելյան, Վարուժան Փամբուխչյան, Գեորգի Քարամյան, Արարատ Բարսեղյան (2000 թվականից)։ Արտացոլել է շրջանի վերականգնման-վերակառուցման ընթացքը, ադրադարձել Արցախյան ազատամարտի տարեգրությանը, լուսաբանել շրջանի կրթամշակութային, սոցիալ-տնտեսական կյանքը, այդ ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Տպագրել է գրական և գիտական նյութեր (նաև թարգմանություններ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան, Մհեր (2010). Արցախի պարբերական մամուլի պատմությունից։ Արցախի պարբերական մամուլի մատենագիտություն (1874-2009 թթ.), Պատմաքննական ներածությամբ, ծանոթագրություններով, մեկնաբանություններով. Ստեփանակերտ: Դիզակ պլյուս.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։