Շունգիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շունգիտ (Կարելական ԻԽՍՀ Շունգա գյուղի անունից),

  • Միներալային նյութ, բաղկացած ամորֆ ածխածնից, խիստ մանրացված գրաֆիտից և անօրգանական նյութերի խառնուրդից։ Պարունակում է 93—98% ածխածին, 3—4% ազոտ, թթվածին, ծծումբ, հիդրոսկոպիկ ջուր և մինչև 2% մոխիր։ Գույնը սև փայլուն է, կարծրությունը՝ մոտ 4, խտությունը՝ 1840—1980 կգ/մ3։ Առաջացնում է մանր կուտակներ, երակիկներ։
  • Բարձր աստիճանի մետամորֆային բիտում։ Հանքավայրերը հազվադեպ են։ Կիրառվում է շենքերի հարդարման համար, որպես բետոնի լցանյութ և ջերմամեկուսիչ նյութ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 598 CC-BY-SA-icon-80x15.png