Շոռոթի լճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շոռոթի լճակ, լճակ Երնջակ գավառում, համանուն գյուղաքաղաքի հյուսիսային կողմում՝ ս. Գրիգոր Լուսավորիչ վանքից 500-600 մ հյուսիս-արևմուտք։ Արհեստական լճակ է և կառուցվել է 17-րդ դարի կեսերին։ Այն տեղադրված է փոքրիկ ձորակի հարմարավետ վայրում և հարավից պատնեշվել է ամրակուռ և իր մեջ է հավաքել շրջակա բարձրությունների տեղումներն ու աղբաջրերը։ Այդ լճակից դուրս են գալիս մի քանի ջրանցքներ, որոնց միջոցով ոռոգվել է Շոռոթի դաշտերն ու այգիները։ 17-րդ դ. Շոռոթի Փրշկենց տոհմի Սահակ և Զաքար իշխանների կողմից այս ջրանցքի կառուցման արձանագրությունը գտնվում էր լճի հարավային պատի մեջ, որը 1984 թ. տեղահան են արել ադրբեջանցիները և փշրել։ 1960-ական թվականների վերջին հայ ընտանիքների տեղահանությունից հետո լճակը և նրա ջրանցքները մնացել են առանց խնամքի ու մաքրման և աստիճանաբար քայքայվել են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։