Շերեփ (մեքենայի մաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շերեփ

Շերեփ, հողափոր և ամբարձիչ-տրանսպորտային մեքենայի, նյութի (օրինակ, գրունտի, ցորենի և այլն) մասը զանգվածից կալող անջատող և բեռնաթափման վայրը փոխադրող աշխատանքային օրգան։ Ամրակվում է աշխատող շղթային (բազմաշերեփ շղթայավոր էքսկավատորներ, հողահաններ, դրագաներ), ռոտորին (ռոտորային էքսկավատորներ), բռնակներին (բահեր և միաշերեփ բարձիչներ), շերեփավոր շրջանակին կամ ճոպաններով կախվում պահող կոնստրուկցիաներից։ Միաշերեփ էքսկավատորների շերեփի տարողությունը 0,15-200 մ3 է, բազմաշերեփավորներինը՝ 0,007-7 մ3, դրագաններինը՝ 0,05-1մ2։

Մետալուրգիայում, հալած մետաղի, շտեյնի կամ խարամի կարճատև պահման, փոխադրման և լցման համար ծառայող պողպատե կամ թուշե անոթ։ Տաք մետաղի կամ շտեյնի քայքայիչ ազդեցությունից պաշտպանելու համար շերեփի իրանը աղյուսապատում են հրահեստ աղյուսով կամ խարամում կոնվերտերային խարամով։ Պողպատի լցման համար շերեփների տարողությունը հասնում է 480 տ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 486