Շեմային ազդանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շեմային ազդանշան, ընդունիչ սարքի ելքի ազդանշան՝ նվազագույն արժեքով, որի դեպքում ապահովվում է ազդանշանի գրանցման հավանականությունը՝ դրա կեղծ գրանցման տրված հավանականության դեպքում։ «Շեմային ազդանշան» հասկացությունը կիրառվում է կապի, հիդրո և ռադիոլոկացիայի, ռադիոպելենգացիայի, օպտիկական լոկացիայի և այլ համակարգերի որակի վերլուծության ժամանակ։ Գնահատվում է անտենայի (ռադիոընդունիչ սարքավորումներում) բացվածքի դաշտի լարվածությամբ կամ հզորությամբ էներգիայով, լույսի (օպտիկական ընդունիչների համար) քվանտների թվով, հոսանքով կամ լարումով, ճնշումով կամ ջերմաստիճանով (ռելեային համակարգերի մուտքում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 479