Jump to content

Շամրյան եղբայրներ տպարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամրյան եղբայրներ տպարան
Գտնվում էՄադրաս
Հիմնվել է1812
Հիմնել էՇամրյան Նազար
Առաջին տպված գիրք«Ողբերգություն Վերայ Մահուան Յուլիոս Կեսարուսի»
Ներկա վիճակՉգործող

«Շամրյան եղբայրներ» տպարանը հիմնադրվել է Մադրասում 1812 թվականին Նազար Շամրյանի կողմից[1]։

Նազար Շամրյանը տպարանի անունը կնքել է իր որդիների` Հակոբի և Հովսեփի անուններով։ Տպարանը շատ կարճ կյանք է ունեցել՝ ընդամենը մեկ տարի։ Սակայն պետք է արձանագրել, որ տպագրական արվեստի տեսակետից Շամրյան եղբայրների տպարանը անհամեմատ ավելի ժամանակակից էր, քան նախորդները։ Տպագրությունը կատարվել է խնամքով ու մաքուր, տառերը՝ պարզ ու հստակ, վրիպակները՝ քիչ։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամրյանների տպարանը տվել է ընդամենը երկու հրատարակություն, երկուսն էլ թարգմանություն օտար լեզուներից։ Առաջին հրատարակություն՝ Վոլտերի «Ողբերգություն Վերայ Մահուան Յուլիոս Կեսարուսի» թատերագրությունն է` թարգմանված անգլերենից, (1812)։ Երկրորդը` ֆրանսիացի նշանավոր առակախոս Քլարիս Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» պատմա-բարոյախոսական վեպի թարգմանությունը` ֆրանսերենից։ Պետք է ենթադրել, որ ինքնուրույն երկեր չունենալով, տպարանը հարկադրված է եղել գոհանալու միայն թարգմանություններով։ Դա էլ է կարճ տևել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռաֆայել Իշխանյան (1981). Հայ գիրքը։ 1512-1920. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ. էջեր 154.