Շամբ Կարնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շամբ Կարնո, ճահիճների համակարգ Հայկական լեռնաշխարհում, էրզրում քաղաքից հյուսիս, Արևմտյան Եփրատի վերին հոսանքում։ Առաջացել է էրզրումի հարթավայրում, գետի ընթացքի դանդաղելու, գետագալարների, լճացումների ու բուսապատվելու հետևանքով։ Կան ջրլող թռչուններ, կինճ։ Հնում այստեղ եղել է նաև լիճ, որը Ղազար Փարպեցին հիշատակում է «Կարնո ծով» անվամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։