Jump to content

Նվենու յուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շշալցված նվենու յուղ

Նվենու յուղ, բնական եթերայուղ։ Ստացվում է նվենու տերևներից և երիտասարդ ընձյուղներից՝ ջրային գոլորշիներով թորելով։ Առավել կիրառական է գնդաձև նվենուց (Eucalyptus globulus) ստացվող յուղը, որն անգույն կամ բաց դեղնավուն հեղուկ է, ունի բնորոշ սուր հոտ և համ։ Խտությունը 915 կգ/մ3 է (15° աստիճանում)։ Նվենու յուղը օգտագործվում է բժշկության մեջ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց, ինչպես նաև օծանելիքի արտադրությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։