Նպարեղենի պահեստներ (Նիժնի Տագիլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Նպարեղենի պահեստներ
Nizhny Tagil (13).JPG
ՏեսակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Տագիլ
Ճարտարապետական ոճկեղծռուսական ոճ և Petrine Baroque?
Առաջին հիշատակում1743
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 57°54′21.668400100002″ հս․ լ. 59°57′10.648800100009″ ավ. ե. / 57.90601900002777569° հս․. լ. 59.95295800002777753° ավ. ե. / 57.90601900002777569; 59.95295800002777753
Պաշտոնական կայք

Դեմիդովների նպարեղենի պահեստներ (ռուս.՝ Провиантские склады), 18-րդ դարի կեսերին կառուցված շենքերի համալիր Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքի պատմական կենտրոնում: Համալիրը բաղկացած է երկու արտաքնապես նման շենքերից` նպարեղենի վերին և ներքին պահեստներ: Երկու շենքերն էլ կառուցվել են այդ ժամանակաշրջանի Պերովյան բարոկկո ոճով: Նպարեղենի վերին պահեստի շենքը գտնվում է Լենինի պողոտայի 1 ա հասցեում, ներքին պահեստի շենքը՝ Ուրալյան 2 ա հասցեում: Երկու շենքերը գտնվում են քաղաքի երկու խոշորագույն թանգարանների` Գավառագիտական և կերպարվեստի թանգարանների միջև: Քաղաքի հնագույն շենքերից են:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահեստները կառուցվել են 18-րդ դարում Ակինֆիա Դեմիդովի հրամանով տագալյան գործարանների համար նպարեղենների պաշարը պահելու համար: Վերին պահեստի շենքը սկսել են կառուցել 1726 թվականին, ավարտել են 1730 թվականին, ներքին պահեստը կառուցվել է 1750 թվականին[1]: Ներկայումս շենքերը գտնվում են Նիժնի Տագիլի «Գորնոզավոդսկի Ուրալ» թանգարան-արգելոցի կազմում:

Նպարեղենի վերին պահեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպարեղենի վերին պահեստ

Աղյուսից կառուցված մեկ հարկանի վերին պահեստի շենքն ունի կլոր-իլյումինիատորային պատուհաններ, ռուստաշար սյուներ և անկյուններ, բարձր քառաթեք տանիք մանսարդ-պատուհաններով: Տանիքը երկու կողմերից իջնում է ծածկի վրա, որը հենված է շենքի երկու կողմերում գտնող աղյուսե սյուների վրա: Պատերը և սյուները կառուցված են կարմիր աղյուսից սպիտակ շերտերով: Ներսում ծածկի փոխարեն օգտագործվել են փայտե աջակցող սյուներ, պատուհանների դռները և ճաղերը կռածո են: Վերին պահեստի շենքի տակ նկուղ կա: 2005 թվականին պահեստն ամբողջովին վերականգնվել է, այդ թվում, ինտերիերը: Այժմ շենքում տեղավորված է Բնության և շրջակա միջավայրի պահպանության թանգարանը:

Նպարեղենի ներքին պահեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպարեղենի ներքին պահեստ

Նպարեղենի ներքին պահեստը գտնվում է Տագալ լճակի մոտ, ուստի ավելի ցածր է գտնվում Վերին պահեստից: Շենքը երկհարկանի է, առաջին հարկը տեղակայված է մայթի մակարդակից ցածր, ավտոկայանատեղի մուտքի մոտ կա հին աստիճանավանդակ: Ներքին պահեստն իր ճարտարապետությամբ շատ նման է Վերին պահեստին. այն նույնպես կառուցված է աղյուսից, ինչպես նաև հիմնական ճակատին ունի մի շարք ռուստաշար աղյուսով սյուներ, երկու հարկերում կան իլյումինատոր-պատուհաններ, տանիք, ինչպես վերին պահեստում: Պատերը և սյուները մոխրագույն-բեժագույն են: Պատմական-գավառագիտական թանգարանի կողքին, պահեստի մոտ բաց երկնքի տակ կա հանքարդյունաբերական տեխնիկայի ցուցադրություն: Ներքին պահեստի շենքում այժմ գտնվում է թանգարանի «Ֆոնդապահոցը»:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]