Նոր սերունդ (ամսագիր, Աթենք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր սերունդ (այլ կիրառումներ)

Նոր սերունդ, մարզական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1926-1929 թվականներին, Աթենքում։ Խմբագիր՝ Ա. Տեր-Հակոբյան։ Շարունակել ՝ հունահայ մարզական պարբերականների ավանդույթները, լուսաբանել Հայաստանի և այլ երկրների մարզական կյանքը, ներկայացրել հայ անվանի մարզիկներին։ Հանդեսն անդրադարձել է անտիկ աշխարհի մարզական պատմությանը, նշել սպորտի ազդեցությունը հին հունական արվեստտի վրա։ Կարևորել է սպորտի դաստիարակչական և առողջապահական բնույթը, այդ առնչությամբ տպագրել անվանի բժիշկների ու մանկավարժների հոդվածներ։