Նորմալ ձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նորմալ ձև (մաթեմատիկական տրամաբանության մեջ), տրամաբանական օբյեկտների (ասույթներ, բանաձևեր, սահմանման սխեմաներ և այլն) ներկայացման, որևէ առումով պարզագույն, ստանդարտ ձև։ Ցուրաքանչյուր կոնկրետ համակարգում նորմալ ձև սահմանվում է յուրովի։ Օրինակ. ասույթների հաշվում սահմանվում են կոնյունկտիվ ու դիզյունկտիվ, պրեդիկատների հաշվում՝ սկոլեմյան նորմալ ձևեր են։ Հաճախ օգտագործվում են կատարյալ նորմալ ձև և նախնական նորմալ ձև գաղափարները։ Տրամաբանական օբյեկտները իրենց նորմալ ձևերի միջոցով ներկայացնելն անհամեմատ պարզեցնում է նրանց հետազոտման խնդիրը։ Տվյալ համակարգում նորմալ ձևի գոյության ապացուցումն արմատական նշանակություն ունի նրանում լուծելիությամբ պրոբլեմի լուծման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 381 CC-BY-SA-icon-80x15.png